- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Մինչ ժողովրդի շրջանում օրեցօր հարցեր են կուտակվում՝ ուղղված ներկայիս իշխանություններին, իսկ քաղաքագետներն ու փորձագետները խոսում են հասարակության շրջանում իշխանությունների վարկանիշի անխուսափելի անկման մասին, որոշ ուժեր այս ընթացքում համառորեն փորձում են օգտվել առիթից ու քաղաքական դիվիդենտներ շահել՝ այն սխալ հաշվարկով, որ Փաշինյանի վարկանիշի անկումն ինքնաբերաբար բերելու է իրենցինի բարձրացմանը:
Վերջին շրջանում խորհրդավոր ակտիվություն է սկսել դրսևորել մերժված համակարգի «արքայազնը»՝ Միքայել Մինասյանը: Հոդվածներ է գրում տարբեր միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ներում, ֆեյսբուքյան ստատուսներ հանրայնացնում՝ սուր քննադատական ոճով, փորձում ակտիվ քաղաքականություն խցկվել՝ դառնալով հին համակարգի նոր դեմքը կամ հարազատ մերժվածի յուրատեսակ ռեինկարնացիան:
Օրերս էլ հարցարզույց էր տվել լրատվամիջոցներից մեկին, ուր բավական սուր քննադատությամբ էր հանդես եկել գործող իշխանությունների հասցեին՝ մասնավորապես՝ Հայաստանը որակելով «անտեր»:
Խոսքի ազատություն է, և յուրաքանչյուրն, անկախ յուր ծագումից կամ անցյալից, կարող է, իրավունք ունի արտահայտվել, սակայն, երբ դա անում է ժողովրդին չգոյության եզրին հասցրած համակարգի ամենահարազատ զավակը՝ անթույլատրելի որակումներ շռայլելով, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ իրավունքով, ի՞նչ երեսով է Սերժ Սարգսյանի սիրելի փեսան դա անում:
Այո՛, այսօր Հայաստանի առաջ կուտակված են բազմաթիվ խնդիրներ, որոնք, սակայն, արդյունք են ոչ թե Նիկոլ Փաշինյանի ղեկավարման, այլ՝ հին համակարգի կողմից իրականացված ազգակործան կառավարման:
Երկիրը մորեմերկ է դարձրել Սերժ Սարգսյանի իշխանությունը, Սերժ Սարգսյանի իշխանությունն է, որ արտագաղթի, չքավորության ու անիրավության է հասցրել երկիրն այնպես, որ հիմա դրա տակից նորերը չեն կարողանում դուրս գալ: Ու թեպետ, այժմ, կան բավական սուր հարցեր՝ ծառացած ողջ հայ ժողովրդի առաջ, ինչպիսիք նույն Ամուլսարի հարցն ու Ստամբուլյան կոնվենցիան են, սակայն անկասկած է, որ անգամ այս պարագայում հները չեն կարող դիտարկվել որպես ռեալ ալտերնատիվ ներկաներին:
Այսօր «միամիտ աչքեր» անողները, ժամանակին՝ ասենք, ընդամենը մեկ և կես տարի առաջ, ունեին տառացիորեն անսահմանափակ իշխանություն, որը, սակայն, բանեցնում էին ոչ թե երկիրը «շողուլի բերելու», այլ այն հիմնահատակ ավերելու համար:
Արդյունքում՝ մերժվեցին ոչ միայն հայաստանցիների, այլև ողջ հայության կողմից՝ ստիպված լինելով «մկան ծակին հազար թուման տալ»:
Եվ հետո՝ տարբեր մակդիրներ շռայլելուց առաջ մերժված Սերժի ժառանգորդը պարտավոր էր հաշվի առնել մեկ պարզ հանգամանք:
Հայաստանը պատերազմող երկիր է, ու ցանկացած անզգույշ արտահայտություն կարող է լրջագույն հետևանքներ ունենալ երկրի համար: Թշնամու արտաքին քաղաքականության ջրաղացի՞ն է ջուր լցնում, թե՞ «իշմար» է տալիս, թե Երկիրը անտեր է..

Վարչապետի խոսնակին խորհուրդ եմ տալիս` թռիր, նոր հոպ ասա. ԴՕԿ կուսակցության անդամ

ԲԱՆՍԱՐԿՈւԹՅՈւՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՉԷ.Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Աբսուրդ. մակարդակից խոսում է մեկը, ով ուղտի գործառույթ է իր վրա վերցրել

Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին


