- 2025-02-01 23:07:00Փաշինյանը գրեթե ամեն օր անձամբ է հարձակվում մեր ազգի և պետության արժեհամակարգային հիմքերի և խորհրդանիշների վրա՝ կատարելով թուրք-ադրբեջանական թշնամու գործը.Արմեն Այվազյան
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2025-02-01 16:21:00Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու Ալիևին չի պատասխանում. վա՞խ,թե՞ քաղաքական հաշվարկ
- 2025-02-01 16:00:00Վարդան Ղուկասյանը խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր կանգնեցին Ղարիբ Բաբայանի կողքին
- 2025-01-31 12:43:00Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik
- 2025-01-29 22:11:00 ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
- 2025-01-29 16:02:00Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
- 2025-01-25 23:08:00Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Նորհայաստանյան իշխանությունների դիմակը շարունակում է վերջնականապես պատռվել:
Այդ հարցում ճակատագրական նշանակություն ունեցան, անկասկած, նաև Մանվել Գրիգորյանի շուրջ այս օրերին ծավալվող իրադարձությունները, բայց հատկապես այն հավաստի տեղեկության ի հայտ գալը, որի համաձայն՝ տուշոնկաների հայտնի ԱԱԾ-ական կլիպը մոնտաժել է անձամբ իմքայլական Արեն Մկրտչյանը:
Միաժամանակ պետք է արձանագրել, որ մամուլում շրջանառվող համապատասխան լուրերը Մկրտչյանի կողմից կարծես չեն հերքվում, ինչը նշանակում է, որ Նարեկ Սամսոնյանի հայտնած տեղեկությունն իրականում լիովին համապատասխանում է իրականությանն ու ջրի երես դուրս բերում Արեն Մկրտչյանի՝ Փաշինյանի թիմում ունեցած գործառույթների իրական բնույթը:
Մյուս կողմից՝ իրավիճակը հետաքրքիր է հատկապես ՀՀ իրավապահ համակարգի կողմից այդպես էլ չստացված արձագանքի տեսնակյունից:
Եթե Մկրտչյանի՝ «հանճարեղ» մոնտաժող լինելու մասին լուրերը չեն հերքվում ու այդպիսով հաստատվում, ապա ինչո՞ւ է հապաղում նույն ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, Դատախազությունը, Ոստիկանությունը: Չէ՞ որ վերջիվերջո մի ինչ-որ շարքային հանցագործություն չէ սա. ողջ ազգին հիմարի տեղ դրած, փաստացի խաբած, գեներալի անվան ու կյանքի հետ խաղացած մարդը մի ողջ ԱԺ պատգամավոր է, «նոր Հայաստանի» երևելի դեմքերից մեկը:
Չնայած գործի մասշտաբայնությանը՝ ուժայինները, փաստորեն, կրկին իրենց գործելաոճի մեջ են՝ աչք փակելով համապետական խայտառակության վրա, ինչը նաև պայմանավորված է այն իրողություններով, որ այժմ տիրում են Հայաստանում, երբ մարդկանց վրա գործ կարելը, պատվերով գործեր իջեցնելն ու այլ թավշյա դրսևորումները դարձել են նրանց կենցաղի մի մասը: Մինչդեռ Մկրտչյանի արարմունքը կարելի է որակավորել միանգամից մի քանի հոդվածով ու շատ հեշտությամբ պատասխանավության ենթարկել ֆեյսբուքում տրտնջացող հանցագործին: Բավական չէ հանցագործություն է կատարել,դեռ մի բան էլ մուննաթ է գալիս ու արդարություն պահանջողներին «միշիկ նյուզի» ներկայացուցիչ է անվանում:
Ցավոք, այս օրերին կատարվող խայտառակությունը ևս մեկ անգամ փաստում է, որ արենմկրտչյանների ձեռամբ կատարված հեղափոխությունն իրականում մեծագույն ողբերգություն էր հայոց նորանկախ պատմության մեջ: Նույն ֆեյքային գործելաոճը, նույն խայտառակ ցինիզմն ու անպատասխանատվությունը: Մինչդեռ գաղտնիք չէ, թե ողջ հայությունն իրականում ինչի համար էր պայքարում: Այն չէր պայքարում, որ ընդամենը մի քանի արենմկրտչյաններ սեփական կյանքում կարողանան վերջապես ինքնահաստատվել, նույն Սփյուռքը չէր պայքարում, որպեսզի այսօր օտար ափերից արցունքն այտերին ու ափսոսանքն աչքերում՝ հետևի, թե ինչպես են մի քանի վիժվածքներ Հայաստանը քայքայում, իսկ համազգային հերոսներին էլ, ովքեր սեփական արյան գնով, քափուքրտինքով հայրենիք են շահել, ոչնչացնում: Պայքարը մեկ բանի համար էր՝ արդարության ու օրինականության, խաղի կանոնների փոփոխման, ինչը, սակայն, ոչ միայն տեղի չունեցավ, այլև, ինչպես կարելի է արձանագրել, դրանք է՛լ ավելի այլասերվեցին ու դարձան «թավշյա»:
Արեն Մկրտչյանի արարքն իրականում ենթակա չէ ներման:
Մարդ ի՞նչ տեսակ արգանդից պետք է լույս աշխարհ եկած լինի, որքան ստոր ու պիղծ պետք է լինի, որ Արցախյան հերոսամարտ կերտած մարդուն, ում ստվերից ասկյարն է փախչում, դարձնի իր պղծագործության զոհը: Ընդ որում՝ հատկանշական է այն ցինիզմը, որով գործել է Արեն Մկրտչյանը. մարդկանց հոգու նուրբ լարերի վրա խաղալու նպատակով Գրիգորյանին ներկայացրել է զինվորների հացը գողացողի, դպրոցական երեխաների նամակներն ուղղված զինվորներին արհամարհողի, ուխտադրուժի կերպարում, որպեսզի արդարացնի իր ու իր տերերի անօրինակ ստորությունը՝ թուրքի մուրազը կյանքի կոչելը՝ Մանվելի մահն ու հայության մեջ փոխադարձ ատելության բորբոքումը:
Իմ խաղի կանոնների մեջ չի մտնում թիրախավորել կամ դիպչել որևիցե մեկի ընտանիքի անդամի,բայց չասել չեմ կարող:
Մկրտչյա՛ն Արեն, դու ու քո տան անդամներն ի՞նչ խղճով եք այսուհետ նայելու մարդկանց աչքերի մեջ, եթե փաստացի մարդ ես սպանել, տանջամահ արել հերոսին: Ի՞նչ երեսով եք մարդամեջ դուրս գալու, չե՞ք վախենում թուքումուրից, թե՞ դուք այնքան թավշյա եք, որ թուքն ու մուրը ձեզ վրա այլևս չի ազդում:
Կա՞ արդյոք որևիցե բարոյական արդարացում այն ստորությանը, որ դու, Մկրտչյա՛ն Արեն, նյութել ես մահվան շեմին հայտնված գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ: Դու պարտավոր ես լինելու հենց Ազատության հրապարակում ի լուր ամենքի բացատրություններ ներկայացնել, թե ովքեր են կանգնած քո հետևում, դու չես խուսափելու պատասխանատվությունից ու անեծքի տակ ապրելուց:
Ողջ ազգն է շուտով թքելու քո ու քո հանցագործ խմբի երեսին:
Նորհայաստանյան քաոսը չի կարող հավերժ տևել, քանի որ հայությունն, իսկ առաջին հերթին նույն Սփյուռքը փողոց դուրս չէր եկել, որ այսօր կանգնած մնա կոտրած տաշտակի առաջ: Մենք ուզում էինք ունենալ արևշող Հայաստան, մինչդեռ հեղափոխությունը միայն խավար տարածեց՝ Հայաստանը դարձնելով արեն մկրտչյանների ճարակ:
Մենք ո՛չ եղել ենք «միշիկ նյուզ» ու ո՛չ էլ լինելու ենք, Արե՛ն, լա՛վ իմացիր, բայց իմացա՛ծ եղիր, որ ես, որպես ԱՄՆ քաղաքացի, անելու եմ ամեն ինչ՝ քո իսկական էությունը մարդկանց առաջ բացահայտելու:
Այս նույթը տրամադրելու եմ ՀՀ-ում դիվանագիտական բոլոր կառույցներին, ԱՄՆ կոնգրեսականներին, ինչպես նաև ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրո՝ Նարեկ Սամսոնյանի տեսագրությունը որպես փաստական ապացույց ներկայացնելով, որ քո մուտքը ԱՄՆ առհասարակ արգելվի, քանի որ դու ի բնե հանցագործ ես ու պետք է դատվես:
Բոլոր երկրների դեսպաններն ու դիվանագիտական ներկայացուցչությունները պետք է իմանան՝ ով է Արեն Մկրտչյանն ու նրա վերադաս Փաշինյան Նիկոլը:
Դու առաջին հերթին պետք է Մանվել Գրիգորյանի ընտանիքի ու ողջ ազգի առաջ պատասխանատվություն կրես քո ստորությունների, բոլորին հիմարի տեղ դնելու ու բազմավաստակ գեներալի կյանքի հետ խաղալու համար: Պատվախնդիր հայերը, իսկ չեմ կասկածում, որ նրանք շատ են, ապա շատ հավանական է, որ դու, Արե՛ն Մկրտչյան, քո ազգուտակով հանդերձ դառնաս վենդետայի ճարակ, ինչին մենք միայն կողմ կլինենք, քանի որ այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ, և ոչ ոք իրավունք չունի խաղալու մարդու կյանքի հետ:
Նա, ով ատելություն է տարածում իր շուրջբոլորը, չի կարող անպատիժ մնալ ո՛չ պետության, ո՛չ էլ մարդկության կողմից. ինչ ցանում ես, այն էլ պետք է հնձես:
Գ.Մ.
Փաշինյանը գրեթե ամեն օր անձամբ է հարձակվում մեր ազգի և պետության արժեհամակարգային հիմքերի և խորհրդանիշների վրա՝ կատարելով թուրք-ադրբեջանական թշնամու գործը.Արմեն Այվազյան
Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու Ալիևին չի պատասխանում. վա՞խ,թե՞ քաղաքական հաշվարկ
Վարդան Ղուկասյանը խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր կանգնեցին Ղարիբ Բաբայանի կողքին
Պահանջում ենք ՀՀ իրավապահ համակարգից զրկել վարչապետին անձեռնմխելիությունից և ենթարկել պատասխանատվության. Մարգարիտա Խլղաթյան
Ճիշտ աշխատող ուժայինների պարագայում նման խայտառակության ականատես հնարավոր կլինե՞ր դառնալ ուղիղ Հայաստանի կենտրոնում
Աբազյանը մոլորեցնող պատասխան է հրապարակում.Վարդան Ղուկասյան
Անահիտ Ավանեսյանի տգեղ խաբսը. Փաշինյանը բարոյալքում է սեփական ենթականերին
ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
Ազատվելով թուրքական գործակալներից՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները կզարգանան նոր մակարդակի․ Վարդան Ղուկասյանը՝ Դըկոտինիին
Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
Իշխանությունը «Կարգին Հայկոյից» վտա՞նգ է զգում, թե՞ պայմանավորված խաղ է ընթանում
Սասուն Միքայլեյյանը պղծում է Վազգեն Սարգսյանի հիշատակը
«...եթե սրանք Ծիծեռնակաբերդում ընդունակ են նման ստոր քայլերի դիմել, ապա իրենցից ամեն ինչ սպասելի է». Հայկ Դեմոյան
Նիկոլ Փաշինյանը պոկ չի գալիս Արարատից և վերջ. ինչի՞ դիմաց է նա դա անում
Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակվում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը
Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
Նիկոլ Փաշինյանը լատենտ, բայց ուլտիմատիվ պահանջ է ներկայացնում Սփյուռքին
Եթե ՄԻՊ-ն ուզում է դաշտը մաքրել ատելության խոսքից, ապա պետք է սկսի իշխանություններից
40 բարձր պաշտոնյաներ, ովքեր չեն ծառայել ՀՀ ԶՈՒ(1969-1974 թվ. բարձր ծնված)
Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել
ԵՄ չե՞նք գնում. Փաշինյանը «զադնի է դնում» կամ անառակ որդու վերադարձը Ռուսաստան
Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ չարենցյան սյուժեն չունի այլընտրանք
Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից.Էդգար Ղազարյան