USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 24 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Համլետ Ղուշչյանի ու Սամվել Ալեքսանյանի ախպերությունը (Տեսանյութ)
2020-07-30 11:26:00
Տպել Տպել

Համլետ Ղուշչյան-Սամվել Ալեքսանյան հարաբերությունների ոդիսականն, ինչպես հայտնի է, ժամանակին ամենաշատ քննարկվող ու աղմկահարույց թեման էր ոչ միայն լրագրողական դաշտում, այլև, թերևս, ողջ հասարակության շրջանում:

Բոլորն են հիշում Ղուշչյանի գլխին Սամվել Ալեքսանյանի բերածը. ինքը՝ Ղուշչյանն էր ժամանակին բերանը թուլացրել ու բողոքում էր, թե Ալեքսանյանն իրեն առևանգել ու բռնության է ենթարկել, ոտնահարել է իր արժանապատվությունը, բայց արի ու տես, որ «հանցագործ ռեժիմը» մատը մատին չի տվել՝ վերականգնելու արդարությունը:
Հետաքրքրական է, որ իր բռնության ենթարկվելու մասին պատմությունները Ղուշչյանը սկսեց ակտիվորեն բարձրաձայնել անմիջապես իշխանափոխությունից հետո՝ թքելով այն ձեռքի մեջ, որը ժամանակին նրան կերակրել էր:
Իրականում հենց նախկին իշխանությունների օրոք էր, որ Ղուշչյանը կարողացել էր կարիերային աճ գրանցել՝ հիմնելով, օրինակ, լրագրության սեփական դպրոցը: Բացի դա՝ հենց նախկինների օրոք էր, որ Ղուշչյանը ճարպկորեն կարողացել էր տարբեր «կանալների» միջոցով մերձենալ ռուսաստանահայ օլիգարխներին ու էապես բարելավել սեփական կենսակերպը՝ հնարավորություն ստանալով ոչ միայն սնվել մեծահարուստների քեֆի սեղանների փշրանքներով, այլև, բա չեք ասի, նրանց հետ նույն սեղանին նստելով: Այն ժամանակ, սակայն, «արդարաության ռահվիրա» Համիկը, չգիտես ինչու, չէր ցանկանում մտաբերել նախկին իշխանությունների «չարագործությունները»՝ գերադասելով օգտագործվել ու կերկոխ լինել, քան պատմել «ճշմարտությունն» ու զրկանքներ կրել:
«Թավշյա հեղափոխությունից» հետո Ղուշչյանը սկսեց ամենուրեք ու բավական ակտիվորեն պատմել իր գլխին Սամվել Ալեքսանյանի բերածի մասին, տրտնջալ և այլն, սակայն կարճ ժամանակ անց թեման, ինչպես ասում են, ջրվեց, ու Ղուշչյանը սկսեց է՛լ չհիշել իր ու Սամվել Ալեքսանյանի կնճռոտ հարաբերությունների մասին:
Բանից պարզվեց, սակայն, որ Ղուշչյանի անհիշաչարությունն իրականում արգասիք չէր նրա մեծահոգության,այլ հետևանք էր իր՝ ոմանց կողմից վերարժևորման:
Նորհայաստանյան իշխանությունները գցել-բռնել ու որոշել են, որ ավելի հարմար գործիք, քան Ղուշչյան Համլետն է, իրենք աշխարհում ոչ մի տեղ է՛լ չեն գտնի ու որոշել են «կանաչ լույս վառել» լրագրության հերն անիծող «կարկառունի» առաջ: Որպես արդյունք լույս աշխարհ եկավ Ղուշչյանի «Բաց TV»-ն, որի գոյության միակ նպատակը, փաստորեն, մարդկանց վարկաբեկելն, ատելություն քարոզելն ու հեռուստաաղբ տարածելն է:
Թվում էր՝ նոր իշխանությունների օրոք, որոնց աներկբայորեն սատարում է Ղուշչյան Համլետը, պետք է որ վերջինիս հերն անիծած Սամվել Ալեքսանյանն օրուարև չունենար: Բանից պարզվում է, սակայն, Սամվել Ալեքսանյանին չձերբակալելու պատճառը, Ղուշչյանի ու նրա հարաբերություններում տեղի ունեցած խորհրդավոր ձնհալն է. հաշտվել են:

Նոր իշխանությունը Ղուշչյանին օգտագործում է որպես սրա-նրա դեմ քսի տրվող շնիկի, և բնավ կապ չունի, թե այդ ընթացքում ով ինչ վնասներ կկրի:

Անգամ «Կիսաբաց լուսամուտներից» հայտնի՝ տատիկի ու մորաքրոջ վրա թքող ու հայհոյող Հայկազ Մակարյանն և վերջինիս կաշառակերության մեջ ԱԱԾ կողմից բացահայտված փաստաբաններ Ալինա Ավետիսյանն ու Նելլի Պապյանը սույն գործիքին մի քանի անգամ օգտագործեցին ու գցեցին դատարանի դռները: Ղուշչյանի համար էականը ոչ թե դա է,այլ սեփական փորը լցնելը, տաքուկ տեղում հով ծվարելն ու մարդկանց վարկաբեկմամբ սեփական գոյությունն արժևորելը:

Ինչ վերաբերում է Ղուշչյանի՝ լրագրության ասպարեզում ունեցած «պրոֆեսիոնալիզմի» մասին միֆերին, ապա նույնիսկ հարկ չենք համարում հարցին անդրադառնալ. ինքը՝ Ղուշյանն է իր ամեն քայլին հոդս ցնդեցնում այդ միֆը:

Օրինակ՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Լուսաստղ» օղու՝ մի կնոջ վրա ունեցած վատ ազդցության մասին ղուշչյանական պատմությունն իսկ բավական է՝ հիմնովին կասկածի տակ դնելու ստահոդ միֆերը: Ղուշչյանը, մասնավորապես, իր հարցազրույցներից մեկում պատմել էր, թե ինչպես է մի կին իրեն զանգահարել ու պատմել, թե ինչպես է Սամվել Ալեքսանյանի «բրենդային» օղին խմելուց հետո իր մոտ փորացավ սկսվել: Ղուշչյանն այդ մասին հրապարակավ պատմել է՝ առանց խորամուխ լինելու եղելության մեջ, առանց համոզվելու դրա իսկության մեջ: Որպես լրագրող Ղուշչյանը պարտավոր էր, եթե կուզեք, փոքրիկ լրագրողական հետաքննություն իրականացնել ու միայն դրանից հետո համոզվել կնոջ խոսքերի իսկության մեջ: Գուցե այդ կինը ստե՞լ էր կամ ասենք զվարճացե՞լ: Ոչինչ լրագրության մեջ այնքան արժեքավոր չի համարվում, որքան փաստը, այնինչ Ղուշչյանի համար, փատորեն, «փաստ» ասվածը բացարձակապես չի կարևորվում: Ահա սա է «պրոֆեսիոնալի» իրական մակարդակը:
Պակաս խնդրահարույց չէ Ղուշչյանի ինքնակենսագրականը:
Մասնավորապես՝ նա պնդում է, թե իբր երկու տարի ԱՄՆ-ում թղթակից է աշխատել: Կոնկրետ ո՞ւմ է թղթակցել Ղուշչյանը, ամերիկյան ո՞ր ԶԼՄ-ին:Ակնհայտ է, որ Ղուշչյանը, մեղմ ասած, չափազանցնում է, քանի որ նա նույնիսկ անգլերեն լեզվին չի տիրապետում: Կամ ո՞վ էր ԱՄՆ-ում առհասարակ ճանաչում Ղուշչյանին: Եկել-մտել էր եթեր, լացուկոծը գցել, թե փող չունի, օթևան չունի: ԱՄն-ում հայկական հեռուսստաընկերության եթերում այդպես էր ներկայացնում: Այնինչ, տեսնելով, որ բանի տեղ դնող չկա, իսկ հայության շրջանում խորամանկել չէր կարող, Ղուշչյանը ստիպված եղավ վերադառնալ Հայաստան՝ չստանալով ԱՄՆ -ում անգամ քաղաքական ապաստան: Հայաստան գալուց հետո էլ հայտնվեց նախկին իշխանությունների ուշադրության կենտրոնում, ում վերջիններս «գործուղեցին» Ռուսաստանի Դաշնություն, ուր և Ղուշչյանը նորովի բացահայտեց կյանքի հաճելի կողմերը:
Ղուշչյանն իր եթերներում ասում է, որ շատերին ինքն անգամ չի էլ ճանաչում: Սակայն խոշոր հաշվով դա Ղուշչյանի պարագայում այդքան էլ էական չէ: Կարևորը՝ փող տան: Դա բավարար է, որպեսզի ուզածդ մարդուն վարկաբեկի: Բայց մենք նրան այդքան հոգեհարազատ այդ սկզբունքով չէ,որ պատասխանելու ենք, երբ մեզ չճանաչելով՝ հանդգնում է վիրավորել: Մենք ձեռնպահ ենք մնացել նրան հրապարակավ ստորացնելուց: Սակայն հիմա այլևս գործընթացի թափանիվն անհնար է լինելու կասեցնել, և ստիպելու ենք Ղուշչյանին ամաչել լրագրողի իր պիտակից:
Մյուս կողմից՝ կարևոր է նաև ընդգծել Ղուշչյանի ֆինանսական աղբյուրի հանգամանքն ու կոչ անել կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել: Մարդիկ պետք է դադարեն «Վեգա»-ից գնումներ անել՝ չնպաստելու ատելության քարոզին: Պարզ է, թե ում թեթև ձեռամբ Սամվել Ալեքսանյանը վերածվել է Ղուշչյանի ֆինանսական հովանավորի. «Բաց TV»-ն իրական սպառնալիք է, հանրային տեռորի կեղտոտ գործիք, որ պղծում է մարդկանց գիտակցությունն ու մարդատյացություն սերմանում:
Ղուշչյանի եթերից փաստացի պետական մակարդակով ատելության խոսք է հնչում, ատելություն քարոզվում, և այս ամենն՝ Սամվել Ալեքսանյանի ֆինանսական հովանոցի ներքո:
Հիշեցնենք, որ Ալեքսանյանի գործունեությանը հատկապես սիրում էր անդրադառնալ լրագրող, իսկ այնուհետև պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Մինչդեռ ճիշտ այն պահից սկսած, երբ պատգամավոր Փաշինյանը դարձավ վարչապետ Փաշինյան, Ալեքսանյանի հանդեպ վերաբերմունքն արմատապես փոխվեց, ինչի արդյունքում էլ հայրենի նշանավոր օլիգարխն այսօր հովանավորում է Ղուշչյան Համոյին:
Ի՞նչ կարող ես անել, ահա սա է նորհայաստանյան իրականությունը՝ թավշյա իրականությունը…


Այս նյութը դիտել են - 6613 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook