- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Որոշ վայ «փորձագետներ» և «լեզվաբան-գրականագետներ», որ բուհ-ը փանջունիաբար են ավարտել, որ չգիտես գիտամանկավարժական ո՞ր նվաճումների ու արժանիքների արդյունքում նշանակվել են դպրոցական կրթության չափորոշիչներ ստեղծող և ծրագրեր կազմող, ինչպես երևում է, տառապում են ոչ միայն մեծամտության ախտով, այլև ուղեղային մորմոքների մեջ են։ Նաև նրանց սատարող պատեհապաշտների ու քծնողների մի դոնդողանման զանգված։
Դատե’ք ինքներդ։
Ասպարեզ են նետում անգրագետ շարադրանքով, անհասկանալի կառուցվածքով ու անհայտ նպատակ հետապնդող մի խզբզոց, որ անվանել են «գրականության ուսուցման չափորոշիչ» և սպասում են հիացական օվացիաների։ Երբ պատկառելի վաստակ ունեցող գիտնականներ ու փորձառու մանկավարժներ հայտնում են իրենց դժգոհությունը, սրանք կա’մ չքմեղանում են, կամ, որ առավել տարօրինակ է, ոհմակային օրենքներով կազմակերպում են հարձակումներ՝ կանգ չառնելով որևէ հնարքի առաջ։ Նախ չքմեղանքի մասին. ցույց ես տալիս շարադրանքում առկա, լիկկայանի սովորողին նույնիսկ չսազող ոճական, կետադրական և ուղղագրական սխալները, չեն ամաչում, չեն կարմրում և ամենայն հանգստությամբ հայտարարում են, թե սևագրություն է։
Հիմա ժողովրդի ասած՝ «ծուռը նստենք, շիտակ խոսենք». այն ո՞ր հիմնավոր կրթություն ստացած մասնագետն է, մանավանդ բանասերը, սխալներով սևագրում, որ հետո՝ մաքրագրելիս, սխալներն ուղղի։.
Թե գիտեք, տեղեկացրե’ք, խնդրում եմ։ Իսկ այս խմբի ղեկավարը հունգարական հայտնի տեսակի հրճվանքով հայտնում է, թե իր թոռնիկը բողոքում է մեր երկար պատմությունից, որովհետև ստիպված է շատ կարդալ, որ յուրացնի նույն այդ պատմությունը։ Դե հիմա ձեզ եմ հարցնում՝ այս կրթությամբ ու մտածելակերպի տեր անձնավորությունը, որ ճիշտ մտածող մի թոռնիկ չի կարող դաստիարակել, կարո՞ղ է «երկնել» գրականության այնպիսի ծրագիր, որով հայրենիքին ու մարդկությանը պիտանի սերունդներ դաստիարակվեն։ Եզրակացությունը թողնում եմ մտածող մարդկանց:
Ապա՝ հազար ձևերով ու հնարներով բացատրում ես, թե ինչու առարկան պետք է կոչվի հայ գրականություն, և ոչ պարզապես գրականություն։ Փաստարկները կկրկնեմ, եթե անհրաժեշտություն առաջանա։ Ասեմ միայն, որ հոդաբաշխ որևէ փաստարկով չեն հիմնավորում, բացի նրանից, որ հայ գրականությունը համաշխարհային գրականության մի մասնիկն է, և այդպես ավելի ճիշտ է։ Այստեղ հայտնի ֆիլմի հերոսը կբացականչեր՝ մաշալլա։ Հասկացա՞ք։ Պատիվ են անում հայ գրականությանը... այն կորցնելով համաշխարհային գրականության՝ իրենց իսկ մոգոնած շիլաշփոթում։ Այս «նորերը» ի՞ նչ են կարծում , ռուսաց գրականությունը նույնպես համաշխարհային գրականությու՞ն է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ինչու՞ տեղ չի գտել մյուս գրականություների կողքին, իսկ եթե ոչ, ապա ինչու՞ է արժանացել «հատուկ» պատվի և պետք է ուսումնասիրվի առանձին դասընթացով։ Այստեղ նույնպես գործում է արդեն երկու տարի շարունակվող կարմիր գծի մոտեցումը. այն է՝ «նորերը» առաջադեմ են, իսկ «հները», այսինքն՝ նախկինները, հետադեմ։
Նախ նորեր կան, որ նախնադարից են ճափա ընկել և դեռ ճանապարհի կեսն էլ չեն անցել։ Ապա՝ նախկիններ հորջորվածների մեջ գործիչներ կան, որ իրենց գործերում արդեն ուրվագծում են գալիքը։ Այս դեպքում գրողների մասին չխոսեմ՝ թողնելով հաջորդ անգամվան։
Ժենյա Քալանթարյանի անունն ու վաստակը սրանց մի բան հուշում է՞, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա հուշեմ, որ թերուսների համար հատուկ դպրոցներ կան։ Այդպես նաև Դավիթ Գասպարյանի , Վազգեն Գաբրիելյանի, Սեյրան Գրիգորյանի, Ազատ Եղիազարյանի, Դավիթ Գյուլզադյանի, Վանո Եղիազարյանի, Սամվել Մուրադյանի և այլոց անունները։ Եվ համբակների մի նախիր այս տեսակի «նախկինների» մասին ասում է, թե «քառակուսի գլուխ ունեն»։
Ո՞վ, ու՞մ։
Գլուխ չունեցողը, ՄՏՔԻ ՄԱՐԴՈՒՆ։
Եվ հիմա ես հակադրվում եմ իմ լավ բարեկամ և ընկեր Սեյրան Գրիգորյանին. նա այս չափորոշիչները համարում է ապուշություն։ Միամի՜տ լավատեսություն: Ո’չ, բարեկա’մ։ Սա պարզ դավադրություն է, ծրագրված արկածախնդրություն։ Այսպես դեպի ու՞ր։ Ինչու՞։
Սերժ Սրապիոնյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան


