USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Աշխատանքից ազատվածները ամիսներ շարունակ գումարներ են ստացել առանց դրա դիմաց աշխատանք իրականացնելու. «Ժամանակ»
2020-08-01 01:59:00
Տպել Տպել

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք պաշտոնանկությունների մասին որոշումներ ստորագրեց:

Մասնավորապես, աշխատանքից ազատվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 10 աշխատակիցներ։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի որոշմանը, նշեց. «Կրճատումները պայմանավորված են կառուցվածքային փոփոխություններով, որոնք նախապես հրապարակվել են: Այլ հարցերով զանգեք գրասենյակ»։
Ի դեպ, այս փոփոխությունները սպասվում էին վաղուց, սրանք Սփյուռքի նախարարության աշխատակիցներն են եղել, որոնք Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ձևավորումից հետո շարունակել են զբաղեցնել իրենց հաստիքները, թեև որևէ աշխատանք չեն իրականացրել, չեն ստացել որևէ հանձնարարություն, այսինքն՝ ամիսներ շարունակ գումարներ են ստացել առանց դրա դիմաց աշխատանք իրականացնելու»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս նյութը դիտել են - 3188 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook