- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Արցախում զոհված կապիտան Մկրտիչ Օհանյանի մայրը՝ Անահիտ Օհանյանը, Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ԱԺ նիստն «անբարոյականների» նիստ էր.
«Առանց ամաչելու շահարկել են մոր անունը, շահարկել են որդի կորցրած մորը, որ իբր ինչ-որ մեկի թելադրանքով ես եկել եմ այստեղ՝ վիշտը սրտիս ու ելույթ եմ ունեցել ձեր առաջ: Ես պատվերով համերգ տվող չեմ, եթե ես ցանկություն չունենայի, այստեղ չէի գա: Ես չեմ կարող հանգիստ նստել, ես չեմ կարող հանգիստ ողբալ, երբ դավաճանը իր աթոռին նստած է, չեմ կարող ուղղակի, բայց էլի ես չէի գա, եթե երեկվա միջադեպը չլիներ: Ոչ մեկը բարոյական իրավունք չունի շահարկելու որևիցե մոր անուն, ո՛չ մեկը. իմ վիշտը ինձ բավական է, ինչի՞ եք ստիպել՝ ես վեր կենամ, գամ էստեղ: Դե, եթե ստիպել եք, հիմա պատրաստ եղիր, պարոն վարչապետ լսելու այն, ինչ ես կասեմ, այն, ինչ չէի ասել:
Պարոն վարչապետ, դու ունե՞ս անձնագրային բաժին, դու ունե՞ս առողջապահության նախարարություն, եթե ունես, ուրեմն՝ իմ մասին տվյալներ նրանցից վերցնեիր, ոչ թե լրտեսներ ուղարկեիր իմ հիմնարկություն, որ լրտեսը նստեր պատի տակ և տեսներ, թե ես ինչ անցուդարձ եմ անում: Ես բուժաշխատող եմ, իսկ բուժաշխատողը, որը Հիպոկրատի երդում է տվել, ի՞նչ պետք է աներ հիվանդանոցում, թե՞ երևի ձեզ թվում է՝ այնտեղ ես ուրիշ բանուգործ չունեմ: Էդ դուք բանուգործ չունեք ձեր ազգային ժողովում նստած, ես լիքը գործ ունեմ անելու»:
Անահիտ Օհանյանը խնդրեց իշխանություններին՝ նման էժանագին քայլեր չանել. «Ո՞ւր է ձեր ՊՆ-ն… չեմ ուզում ասել: Ուրեմն՝ իմացեք և շատ-շատերը գիտեն, բայց չգիտեմ՝ ինչի՝ լռում են, ինչի՞ եք լռում, ումի՞ց եք վախենում, ես արդեն ասել եմ՝ ոչինչ չունեմ վախենալու, իմ ամենաթանկագինը, իմ ամենահարազատը, իմ միս ու արյունը ես արդեն տվել եմ, նվիրել եմ քեզ, Նիկոլ, ոչ թե հայրենիքին: 18 տարի ծառայած սպային տվել եմ քեզ, դե հիմա իմ երեխու մարմինը բեր, անաստվա՛ծ, սրբախի՛ղծ, բե՛ր իմ երեխու մարմինը: Քո պաշտպանության նախարարը, ափսոս, որ Դավիթ անունն է կրում. Պարոն վարչապետ, հենց հիմա մի հատ հանձնաժողով ես ուղարկում ՊՆ, որ ստուգեն հաշվապահական թղթերը, թե ո՞ւր են գնացել մեր սպաների հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամսվա տան վարձը, հասկացեք, տան վարձը անգամ չի՛ փոխանցվել: Եթե մինչև ուրբաթ օրը առձեռն կփոխանցեք, իմ հասցեն հրաշալի դու գիտես, պարոն վարչապետ:
Եթե դուք չբերեք այդ փողը, ինձանից չնեղանաք: Դուք կարող եք ինձ ահաբեկել, կարող եք ինձ սպառնալ, բայց իմ ձայնը չեք կարող կտրել, բավական է արդեն: Ես ուզում եմ հենց հիմա իմ հասցեով մարդիկ ուղարկեք, պարոն վարչապետ, ուղարկեք, թող դարպասը բացեն ու էլ առաջ չգնան, տեսնեն քոչվորի տուն, որովհետև ձեր սպաները կյանքով չեն ապրել, դա կյանք չի եղել, որ իրենք են ապրել, ամռանը արևին, ձմռանը ձյան տակ սահման են պահել, քո ու քո ընտանիքի սահմանն են պահել միայն: Ու հիմա անգամ այդ տան վարձն էլ չեն փոխանցել, դա էլ են կերել:
Պարոն վարչապետ, եթե ձեր փոխարեն մի հատ անգրագետ չոբան լիներ, ձեզանից լավ կկառավարեր այս երկիրը, որովհետև այդ չոբանը 5 հազար գլուխ ոչխար է տանում սարը, հայլի հետ կռիվ է տալիս, իր գառներին փրկում է, իսկ դու քո գառներին մատաղ արեցիր, անաստվա՛ծ, սրբապի՛ղծ»:
Նա դիմեց հայ մայրերին. «Այստեղ տղամարդկանց տեղը չէ, այստեղ ձեր տեղն է՝ եկեք՝ պատասխան պահանջեք, պահանջեք ձեր երեխեքին, դուք չե՞ք հասկանում, որ այդ հողերը, որ թուրքի ձեռքին են, ձեր երեխեքի մարմինները այլևս չեն տալու, որովհետև արդեն անցել է 45 օր, նրանց մասունքները կամ որդերն են կերել, կամ գազաններն են հոշոտել, չեն էլ գտնելու: Դրան էինք մենք արժանի, դրա համար մենք երեխեք բերեցինք տվեցինք անաստված, ինչի՞ երկու օր հետո դու չարեցիր էն, ինչ արեցիր 40 օր հետո: Ո՞վ պետք է քեզ ինչ ասեր, գոնե հազարավոր երեխեքի գլուխը չէիր ուտի: Անաստված, սրբապիղծ, հեռացի՛ր»:

Հուզված` Դոգը ուղիղ եթերով պատմել է իր դաժան մանկության մասին. Անհնար է դիտել առանց արցունքների

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

Բաքվի դատավարությունն ու Երևանի լռությունը

Կոչ Վ․Ղուկասյանի աջակիցներին, ի՞նչից է հրաժարվում ՀՀ-ն միջազգային դատարանում, Թրամփից սպասելիքները

Վարդան Ղուկասյանին ԱՄՆ-ից արտաքսելու անհրաժեշտություն չկա․ ՀՀ կառավարության պահանջն անհիմն է. փաստաբան

է՞լ ով է ներգրավված Վ․ Ղուկասյանի գործով, թուրքամետ ՔՊ-ն պատրվելու է, նոր ուժ, Թրամփի նպատակները

Shprot- Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի գիրքը

Սփյուռքի առաջ՝ Գրիշա Սանդալյանի Հաղորդման հյուրն է «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը

Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik

Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik

Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է

Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը

Սենսացիա։Աղազարյանը խոստովանել է,որ Նիկոլը գործել է Սերժ Սարգսյանի ցուցումով...

Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ

Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ նախկին ղեկավարից փաստաբանական ընկերության հիմնադիր

Մանրամասներ՝ դատախազ Կարեն Խաչատրյանի կյանքից զրկվելու դեպքից.armlur

Գյումրեցի լրագրողին հետապնդում են․ նա լուրջ բացահայտումներ է անում.asekose

Ալավերդիում բնական աղե՞տ, թե՞ դիտավորություն․փրկարար ծառայության պահեստազորի գնդապետը մանրամասնում է

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը

Իր սեփական բնակարանը գրավ է դրել փաստաբան Տիգրան Աթանեսյանի կնոջն օգնելու համար և ահա քեզ պատասխան․․․

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահազանգ․ 9 հոգանոց ընտանիքին դուրս են հանում Ֆիրդուսի 13 հասցեում գտնվող շենքից


