USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԹԱՂԱՊԵՏԵՐԻՆ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ԴԻՄՈՒՄՆԵՐ ԳՐԵԼ
2020-12-04 22:55:00
Տպել Տպել

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն ու երկրում ծավալվող բողոքի ակցիաները որոշակի ռեզոնանս են առաջացրել նաեւ Երեւանի քաղաքապետարանին ենթակա կառույցներում։

Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանի թիմից զանգեր են արվում որոշ թաղապետերի, որոնք այս կամ այն կերպ կապեր ունեն նախկինների հետ կամ իրենց դժգոհությունը չեն թաքցրել Փաշինյանից, եւ պահանջում են դիմում գրել, հեռանալ։
Մասնավորապես, Հայկ Սարգսյանի ու նրա եղբոր՝ Նաիրի Սարգսյանի անունն են տալիս՝ որպես «հրաժարական պարտադրողների»։ Սակայն թաղապետերը դիմադրում են, չեն ենթարկվում ապօրինի հանձնարարականներին։
Ասացին՝ փորձ է արվել այդ գործում ներքաշել նաեւ քաղաքապետին, սակայն Հայկ Մարությանը տեւական ժամանակ է՝ հակասություններ ունի վարչապետի հետ․ նրա որոշ քմահաճույքները համարձակվել է չկատարել, եւ նրանք շատ լարված հարաբերություններ ունեն։
Ավելին՝ Մարությանն իր ենթականերին հանձնարարել է կառավարության հետ շփվել միայն գրավոր։ Իսկ նա առիթը բաց չի թողնում նրանից դժգոհելու եւ նրան մեղադրելու համար։ Վերջերս մի հանդիպման ժամանակ, որին նաեւ թաղապետեր են ներկա գտնվել, Մարությանը բավականին կոշտ է արտահայտվել Փաշինյանի հասցեին՝ ասելով, որ ամեն ինչի մեղավորը նա է, որ նա երկիրը հասցրեց այս վիճակին։ Փաստորեն, մեղավորներ ոչ միայն Փաշինյանն է փնտրում, այլեւ մյուս բարձր պաշտոն զբաղեցնողները։

Այս նյութը դիտել են - 1084 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook