- 2025-03-12 14:59:00Աննա Վարդապետյանը միջնորդել է Հովիկ Աղազարյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
- 2025-03-12 14:20:00Լոս Անջելեսում տեղի է ունենալու ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի
- 2025-03-11 15:18:00Free Vardan Ghukasyan he is Julian Assange of Armenia. Andranik Margaryan
- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Հրապարակ». «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը փոխանցված գումարների ճակատագիրը հանրության համար շարունակում է անհայտ մնալ։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ կառավարությանը փոխանցված գումարների վերաբերյալ «հստակ, մանրամասն ու թափանցիկ» հաշվետվություն տալու պահանջը մինչ այս պահը չի կատարվել:
ՀՀ նախագահի աշխատակազմից «Հրապարակին» պատասխանեցին, որ կառավարությունը պետք է հաշվետվություն ներկայացնի հիմնադրամի տնօրինությանը, իսկ վերջինս՝ հոգաբարձուների խորհրդին, բայց այս պահի դրությամբ որեւէ հաշվետվություն չի ստացել։
«Հրապարակի» տրամադրության տակ են հայտնվել ֆինանսական փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս պատկերացնել, թե ինչպես է կառավարությունը տնօրինել հիմնադրամից ստացված գումարները:
Ըստ այդ փաստաթղթերի՝ ընդհանուր առմամբ, մոտ 85 մլրդ 858 մլն դրամ է ստացել կառավարությունը «Հայաստան» համահայկականից: Այս գումարից կառավարության տարբեր օղակներին արդեն հատկացվել է մոտ 70 մլրդ 81 մլն: 15 մլրդ 777 մլն մնացել է չծախսված: Նկատենք, որ նախագահ Արմեն Սարգսյանի նշած գումարն ավելի փոքր էր՝ 52,7 մլրդ:
Ֆինանսական աղյուսակներն ուսումնասիրելով՝ հայտնաբերեցինք, որ ով ասես չի օգտվել հիմնադրամի հատկացրած գումարներից: Անգամ վարչապետի աշխատակազմն է ձեռքը մտցրել այդ փողերի մեջ: Հիմնադրամի փոխանցումից 1 մլրդ 485 մլն դրամ վարչապետի աշխատակազմը ստացել է փոստային ծառայությունների արդիականացման համար: Այս հատկացումը կատարվել է հոկտեմբերի 11-ին: Զարմանալի է, որ այդ օրերին վարչապետի աշխատակազմի համար փոստային առաքումների արդիականացումն է եղել ամենակարեւոր հարցը:
«Այլ ծախսեր» հոդվածով 139 մլն եւ 2,4 մլրդ դրամ տրվել է արտաքին գործերի նախարարությանը՝ օտարերկրյա պետություններում եւ միջազգային կառույցներում դիվանագիտական ծառայություն իրականացնող մարմինների գործունեության համար: Ենթադրվում է, որ պատերազմի օրերին պետք է քարոզչություն իրականացրած լինեն՝ հօգուտ հայկական դիրքորոշման, կամ նման աշխատանք։ Առաջին չափաբաժինը տրվել է ռուսական ռուբլով, ինչը նշանակում է, որ Մոսկվա կատարված այցերը եւս ֆինանսավորվել են հիմնադրամի միջոցներից: Ինչո՞ւ ԱԳՆ-ն նման գործունեության համար չի օգտվել 2020 թվականի բյուջեով իրեն հասանելիք գումարներից, այլ լրացուցիչ փող է վերցրել: ԱԳՆ-ից բացատրություն ստանալ չհաջողվեց:
Գումարի առյուծի բաժինը, իհարկե, ստացել է պաշտպանության նախարարությունը, ինչը հասկանալի է: Պաշտպանական գերատեսչությանը սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 28-ը ռազմական կարիքների համար մի քանի անգամ հատկացումներ են արվել՝ ստացել է 17 մլրդ 403 մլն, 1 մլրդ 476 մլն, 5 մլրդ եւ 2,3 մլրդ դրամի չափով:
Սակայն այս հարցում էլ ամեն ինչ հարթ չէ․ այդ գումարների ոչ ամբողջն է հատկացվել զենք-զինամթերք ձեռք բերելուն: Եթե հավատանք մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերին, պատերազմի թեժ պահին ՊՆ-ն «Հայաստան» հիմնադրամից գումարներ է ստացել «նախարարության շենքային պայմանների բարելավման», շենքերի եւ շինությունների բարեկարգման համար: Սրանք, ինչպես հայտնի է, այն հոդվածներն են, որոնք գործնականում չբացահայտվող յուրացումների մեծ հնարավորություն են տալիս: Շինարարական կարիքների համար մեկ ամսում նախարարությունը մի քանի անգամ է գումար ստացել՝ 14 մլրդ 636 մլն 270 հազար, 363 մլն եւ 19 մլրդ 308 մլն դրամ:
Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն էլ, որի ղեկավարը վարչապետի սիրելի Հակոբ Արշակյանն է, կառավարությունից երեք անգամ գումար է ստացել՝ 2,5 մլրդ, 517 մլն 345 հազար եւ 166 մլն 372 հազար դրամ, որը փոխանցվել է հիմնադրամից: Որպես նպատակ՝ նշված է ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը: 966 մլն 125 հազար դրամ էլ տրվել է առողջապահության նախարարությանը՝ ռազմական դրությամբ պայմանավորված առողջապահական միջոցառումների համար:
Սփյուռքի մեր հայրենակիցները, իրենց բերանից կտրելով, պատերազմող Հայաստանին միջոցներ էին ուղարկում հաղթանակի, վիրավորներին օգնելու, զինվելու համար, իսկ մեր վարչապետն այդ փողերը, փաստորեն, քամուն է տվել՝ տնօրինելով բացառապես իր հայեցողությամբ: Մեր հայրենակիցների նվիրաբերություններից անգամ պետական պահպանության ծառայությունն է երեք անգամ գումար ստացել: Նոյեմբերի 5-ին այս ծառայությունը երկու հատկացում է ստացել՝ 420 հազար եւ 720 հազար դոլար, իսկ հոկտեմբերի 16-ին՝ 693 մլն դրամ: Ինչի՞ համար: Վարչապետի գրասենյակից մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերի վերաբերյալ որեւէ պարզաբանում չստացանք: Նրա խոսնակը չպատասխանեց մեր զանգերին:
Հ.Գ. Մնում է հիշեցնել, որ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, հիմնադրամի մարմինների անդամների եւ այլն: Իսկ «Հայաստան» հիմնադրամի կանոնադրության 5-րդ կետի համաձայն՝ հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը: Ստացվում է, որ ՀՀ կառավարությունը խախտում է «Հիմնադրամների մասին» օրենքը՝ անձնական հայեցողությամբ ծախսելով «Հայաստան» համահայկականի փողերը:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


