USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 01 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԿՐԱԿԵԼ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄՏԵՐԻՄ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ՝ ՉԱՂ ՌՈՒՍՏԱՄԻ ՄԵՔԵՆԱՅԻ ՎՐԱ
2021-01-14 11:04:00
Տպել Տպել

Մամուլում երեկ գրվեց, որ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի ավտոկայանատեղիում և մուտքի մոտ հայտնաբերվել են կրակոցի հետքեր ունեցող «Յաշիկ» և Mercedes AMG GL42 մակնիշի ավտոմեքենաներ՝ ռուսական պետհամարանիշներով։
«Հրապարակին» մանրամասներ են հայտնի դարձել այն մասին, որ մեքենաները պատկանում են քրեական հեղինակություն համարվող Ռուստամ Ստեփանյանին, որն առավել հայտնի է Չաղ Ռուստամ անունով։ Կրակոցները հնչել են «Թոխմախի» գերեզմանատանը, որտեղ հայտնաբերվել են նաև կրակված պարկուճներ:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո անվտանգության խնդիր է ունեցել, որը իրականացրել են նաեւ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Չաղ Ռուստամը, որը ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ( Շիշ բռնող) մտերիմը լինելով, ներգրավվել է այդ գործին։
«Հրապարակի» տեղեկություններով՝ կրակոցների մասին տեղեկանալով՝ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հանձնարարել է հատուկ ուշադրության տակ պահել այս գործը, քանի որ այն ուղիղ սպառնալիք է համարել իր անվտանգությանն ուղղված։ Սակայն պարզվել է, որ կրակոցները եւ կոնֆլիկտը, որը ծագել է Ստեփանյանի հետ, կենցաղային հողի վրա է եղել՝ ճանապարհ չզիջելու, հայհոյելու եւ այլն։

Այս նյութը դիտել են - 1290 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook