- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հայաստանում 2021 թվականի մարտի 1-ը դիմավորում են այնպիսի իրավիճակում, երբ առկա են ղարաբաղյան 2-րդ պատերազմի ծանր հետևանքները, հազարավոր զոհերի փաստը, անհետ կորածների հարցը, բազմաթիվ գերիների հանգամանքը, բռնության քարոզը, զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու գործընթացը: Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ ամենը երկիրն ու ժողովրդին նոր մարտահրավերներ է բերել:
«Այդ մարտահրավերներն ունեն անվտանգային, արտաքին քաղաքական, տարածաշրջանային, ներքաղաքական բնույթ: Այդ մարտահրավերների կառավարումից է կախված մեր ժողովրդի ապագան: Հիմա արդեն հասել ենք մի կետի, որ սպառում ենք սխալվելու մեր հնարավորությունները: Մեր անկախության 31 տարում թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները: Վերջին երկու տարի 10 ամսում նույնպես թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները: Խոսքը մեր կառավարության մասին է, խոսքն անձամբ իմ մասին է: Ես ուզում եմ բոլորից, ՀՀ բոլոր քաղաքացիներից, Սփյուռքի բոլոր հայերից, Արցախի բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրել թույլ տված սխալների համար: Շատ եմ մտածել, թե որտեղ եմ սխալվել: Այդպիսի դեպքեր կարելի է թվարկել, բայց ավելի կարևոր է, թե ինչու է մեր կառավարության թիմը սխալվել: Որքան էլ տարօրինակ թվա, բայց մեր սխալների մեծագույն պատճառներից մեկը մեր սիրված լինելն է եղել՝ որպես իշխանություն: Մենք այնքան սիրված ենք եղել, որ ձգտել ենք ժողովրդի ու Հայրենիքի նկատմամբ ամեն ինչ անել ճշգրիտ ու կատարյալ: Ու կատարելության փնտրտուքը շատ դեպքերում բերել է անգործության»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետի խոսքով, երբեմն, իրադրության բերումով, անխուսափելի է եղել վատի ու վատթարագույնի միջև ընտրությունը, թեպետ, հրաժարվել են կատարել դա՝ մտածելով, որ ժողովուրդն իրենց իշխանության չի բերել, որ նման ընտրության առաջ կանգնի:
« Ժողովուրդը մեզ իշխանության է բերել, որ մենք իր համար ընտրություն ձևավորենք լավի ու լավագույնի միջև: Մինչ ջանքեր ենք գործադրել այդ ուղղությամբ, պարզվել է, որ վատի ու վատագույնի ներկայությունն այնքան արմատացած է, որ ընտրությունն անբեկանելի է ու անշրջելի: Եվ լավագույն ընտրությունը պիտի լիներ վատի ընտրությունը: Եվ այնուամենայնիվ, սխալներ դժբախտաբար գործել է ոչ միայն մեր իշխանությունը: Որպես վարչապետ, որպես երկրի ղեկավար, երրորդ հանրապետության բոլոր իշխանությունների սխալների համար ներողություն եմ խնդրում, բայց սա չեմ ուզում հնչի որպես ափսոսանք, այլ հնչի որպես նշան մեր հաստատակամության, որ մենք՝ ՀՀ հպարտ քաղաքացիներս, չենք հանձնվի, երբեք չենք հանձնվի հանուն ազատ, երջանիկ, Հայաստանի մղվող պայքարում: Կունենանք այնքան սեր ու վճռականություն, որ հետևություններ կանենք սխալներից ոչ միայն կկրկնապատկենք երջանիկ ու հզոր երկիր ունենալու մեր ջանքերը, այլև առավելը կանենք այդ ջանքերն արդյունավետ դարձնելու համար»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Հուզված` Դոգը ուղիղ եթերով պատմել է իր դաժան մանկության մասին. Անհնար է դիտել առանց արցունքների

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

Բաքվի դատավարությունն ու Երևանի լռությունը

Կոչ Վ․Ղուկասյանի աջակիցներին, ի՞նչից է հրաժարվում ՀՀ-ն միջազգային դատարանում, Թրամփից սպասելիքները

Վարդան Ղուկասյանին ԱՄՆ-ից արտաքսելու անհրաժեշտություն չկա․ ՀՀ կառավարության պահանջն անհիմն է. փաստաբան

է՞լ ով է ներգրավված Վ․ Ղուկասյանի գործով, թուրքամետ ՔՊ-ն պատրվելու է, նոր ուժ, Թրամփի նպատակները

Shprot- Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի գիրքը

Սփյուռքի առաջ՝ Գրիշա Սանդալյանի Հաղորդման հյուրն է «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը

Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik

Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik

Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է

Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը

Սենսացիա։Աղազարյանը խոստովանել է,որ Նիկոլը գործել է Սերժ Սարգսյանի ցուցումով...

Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ

Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ նախկին ղեկավարից փաստաբանական ընկերության հիմնադիր

Մանրամասներ՝ դատախազ Կարեն Խաչատրյանի կյանքից զրկվելու դեպքից.armlur

Գյումրեցի լրագրողին հետապնդում են․ նա լուրջ բացահայտումներ է անում.asekose

Ալավերդիում բնական աղե՞տ, թե՞ դիտավորություն․փրկարար ծառայության պահեստազորի գնդապետը մանրամասնում է

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը

Իր սեփական բնակարանը գրավ է դրել փաստաբան Տիգրան Աթանեսյանի կնոջն օգնելու համար և ահա քեզ պատասխան․․․

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահազանգ․ 9 հոգանոց ընտանիքին դուրս են հանում Ֆիրդուսի 13 հասցեում գտնվող շենքից


