- 2025-03-13 21:49:00Հիմա հայ ժողովուրդը թրքամե՞տ է, թե՞ ադրբեջանամետ. եթե լուռ են, ձեն չեն հանում, ուրեմն` երկուսն էլ միասին
- 2025-03-13 21:09:00Վարդան Ղուկասյանի ճակատագիրն այլևս գտնվում է Աստծո ու դատավորի ձեռքերում…
- 2025-03-13 12:51:00Քոչարյանն ու Դոգը՝ Փաշինյանի հիմնական մրցակիցներ․ հարցումներ և իրականություն
- 2025-03-13 11:40:00Համախմբվելու ժամանակը. Վարդան Ղուկասյանի հարցում արդարությունը պե՛տք է հաղթանակի
- 2025-03-13 10:51:00ՀՐԱՏԱՊ. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
- 2025-03-12 14:20:00Լոս Անջելեսում տեղի է ունենալու ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































80-ամյա Միշա Պետրոսյանը, որը երկարատեւ ընդմիջումից հետո՝ 50 տարի անց, որոշել է վերադառնալ Հայաստան եւ այստեղ անցկացնել կյանքի մնացած մասը, պայքարում է ՀՀ ֆինանսների նախարարության դեմ, որը, ըստ քաղաքացու, կեղծում է ՀՀ օրենքը:
Բանն այն է, որ Միշա Պետրոսյանը 2015 թվականին Դուբայից Հայաստան է ուղարկել իր անձնական օգտագործած գույքը (320 կգ), սակայն այն կալանքի տակ են դրել՝ պաhանջելով դրա դիմաց վճարել մաքսատուրք: Միշա Պետրոսյանը մեր զրույցում պնդեց, որ ինքն ազատված է անձնական օգտագործման գույքի համար գանձվելիք մաքսային վճարներից եւ հղում կատարեց «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 11-րդ մասին, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք՝ այդ թվում հարկադիր տեղահանվածները կամ փախստականները կարող են առանց մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը։ «Ֆինանսների նախարարությունից ինձ պատասխանում են, որ մաքսավճար չկատարելու համար պայման կա՝ ես պետք է 18 օրվա ընթացքում այդ ապրանքը բերեի, երկրորդը՝ ես պետք է իրավունք ունենամ ՀՀ օրենքներին համապատասխան մշտական բնակչի կարգավիճակ ստանալ: Ես այդ կարգավիճակը ստացել եմ, որը գրված է իմ անձնագրի մեջ: Ես իմ անձնական օգտագործման ապրանքները մաքսային սահմանով տեղափոխվել եմ փոխադրողի կողմից ոչ թե միջազգային փոստային առաքանիներով, որին հղում է կատարում Ֆինանսների նախարարությունը՝ նա իմ ապրանքը մտցրել է միջազգային փոստային առաքանիներով սահմանված հոդվածի տակ, որը իրական չէ»:
Միշա Պետրոսյանը մեր զրույցում նշեց, որ իր ապրանքի մեջ գտնվում են այնպիսի իրեր, որոնք առնչվում են իր առողջության հետ. «Իմ իրերի մեջ է գտնվում է մերսման սարք՝ վարժասարք, որից ես օգտվել եմ 4 տարի, ոչ մի խնդիր չունեի, արդեն մեկ տարի է՝ դա չեմ օգտագործում, ինչն է՛լ ավելի է բարդացնում առողջական վիճակս: Իրականում ես առողջությունս կորցրել եմ»,- ասաց 80-ամյա Պետրոսյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ մի քանի ամիս առաջ հայց է ներկայացրել Ֆինանսների նախարարության դեմ՝ պահանջելով պարտավորեցնել Ֆինանսների նախարարությանը անձնական օգտագործման գույքն առանց մաքսային վճարի վճարման Հայաստանի Հանրապետություն ներմուծել թույլատրելուն: ՀՀ վարչական դատարանը, քննելով հայցը, այն բավարարել է. «Դատարանն իր վճռում նշել էր, որ հաշվի առնելով, որ կալանքի տակ գտնվող իմ անձնական գույքում առողջությանը առնչվող գույք կա, ապա վճիռն անմիջապես ուժի մեջ է մտնում, միաժամանակ նաեւ նշել էր, որ այն կարող է մեկամսյա ժամկետում բողոքարկվել: Արդեն մի քանի ամիս է, դատարանի վճիռը կա, սակայն Ֆինանսների նախարարությունը դատարանի որոշումը չի կատարում: Ես դիմեցի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, իրենք դիմումս վարույթ ընդունեցին, սակայն դեռ որեւէ պատասխան չկա: Ես կրկին դիմում եմ Ֆինանսների նախարարությանը, թե ինչո՞ւ իմ անձնական օգտագործման ապրանքները չեն վերադարձնում, իրենք ինձ պատասխանում են, որ պատրաստվում են դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնել: Ես 2014 թվականից Հայաստանում եմ, ինձ անընդհատ ներարկումներ են անում, որն ավելի է բարդացնում առողջական վիճակս, այսինքն՝ ըստ ֆինանսների նախարարության, մինչեւ բողոքը չքննվի, ուզում ես՝ մեռիր, չենք տալու գույքը»,- պատմեց Միշա Պետրոսյանը:
Նա տեղեկացրեց, որ Հայաստան է վերադարձել Դուբայից: Ամուսնացած է, ունի երեք որդի, երեքն էլ Հայաստանում չեն, արտերկրում բարձր պաշտոններ են զբաղեցնում. «Ինձ վրա շատ են ազդում այս կեղծիքները: Ծեր մարդ եմ, եկել եմ Հայաստան, ոչ ծանոթ ունեմ, ոչ էլ, գույքս կալանքի տակ են դնում: Էլ չեմ ասում, որ մեքենան բերեցի, 10 հազար դոլար մուծեցի, կահույքը բերեցի, 5000 դոլար մուծեցի, ոչ մի բան չասեցի: 300 կգ չուլ ու փալաս եմ բերել, ինձ ասում է՝ մուծի 1000 եվրո, խոսքը գումարը չէ, ուղղակի որ էշի տեղ են դնում ժողովրդին, թալանում են, դա է ինձ ցավ պատճառում: Չի կարելի նման կերպ վերաբերվել ժողովրդի հետ, մարդիկ բոլորը փախնում են Հայաստանից՝ ոչ թե անգործության համար, այլ այն ստորության համար, որն անում են ժողովրդի գլխին: Մեզ դարձրել են ստրուկ, դա ամենամեծ ստորությունն է մարդու նկատմամբ, իրականում մենք ստրուկ են այս ղեկավարության ձեռքին»,- վրդովված նշեց 80-ամյա, ի դեպ՝ խիստ ինտելեկտուալ պապիկը: Միշա Պետրոսյանը նաեւ ասաց, որ մի քանի անգամ դիմել է Սերժ Սարգսյանին՝ ներկայացնելով ամբողջ խնդիրը, սակայն ի պատասխան՝ մեկ նախադասությամբ տեղեկացրել են, որ դիմումը ուղարկվել է Ֆինանսների նախարարություն. «Ես գրեցի, որ Ֆինանսների նախարարությունը հանցագործ է, որ իրենք կեղծում են ՀՀ օրենքները, ժողովրդին թալանում են: Նույնիսկ դիմել եմ ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով ընթացք տալ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կատարվող կեղծիքներին, սակայն դեռ պատասխան չեմ ստացել: Այս ղեկավարությունը աչքերը փակել է ու մտածում է միայն այն մասին, թե ինչպես թալանի ժողովրդին»,- մեր զրույցում եզրափակեց 80-ամյա Միշա Պետրոսյանը:
Երեկ գրավոր հարցում ենք ուղարկել նաեւ ՀՀ Ֆինանսների նախարարություն՝ խնդրելով պարզաբանել վերը նշվածը՝ մասնավորապես այն, թե ինչո՞ւ նախարարությունը չի տրամադրում քաղաքացու գույքը: Պատասխան դեռ չունենք:

«Հայաստանի հանդեպ վստահության մակարդակը մոտ է զրոյականին. մեզ փաստաթղթեր են պետք»

Հիմա հայ ժողովուրդը թրքամե՞տ է, թե՞ ադրբեջանամետ. եթե լուռ են, ձեն չեն հանում, ուրեմն` երկուսն էլ միասին

Վարդան Ղուկասյանի ճակատագիրն այլևս գտնվում է Աստծո ու դատավորի ձեռքերում…

Համախմբվելու ժամանակը. Վարդան Ղուկասյանի հարցում արդարությունը պե՛տք է հաղթանակի

ՀՐԱՏԱՊ. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Լոս Անջելեսում տեղի է ունենալու ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի

Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ

Վարչապետի խոսնակին խորհուրդ եմ տալիս` թռիր, նոր հոպ ասա. ԴՕԿ կուսակցության անդամ

ԲԱՆՍԱՐԿՈւԹՅՈւՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՉԷ.Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Աբսուրդ. մակարդակից խոսում է մեկը, ով ուղտի գործառույթ է իր վրա վերցրել

Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

