- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հայոց պատմությունը հաճախ կրկնվում է՝ երբեմն անսպասելի, երբեմն տրամաբանական կեռմաններով ու շրջադարձներով: Մենք՝ հայերս, հաճախ մոռանում ենք մեր հազարամյա պատմության, մշակույթի բոլոր ժամանակների համար գոյություն ունեցող դասերը, և մեր ժողովրդի կյանքում անվերջ կրկնվող լինել-չլինելու երկվությունը գալիս, ահագնացած կանգնում է մեր առջև: Այդ է պատճառը, որ օտար ափերում օրեցօր ավելանում է հայերի թիվը, և առաջ է գալիս հավերժական ազգապահպանման խնդիրը, որն առկա է ինչպես ամենուր, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այդ գոյապայքարի լուծումն առաջին հերթին ծառանում է հենց Հայ առաքելական սուրբ եկեղեցու առջև: Եվ պատահական չեն ամենուր գործող եկեղեցիներին կից կամ անմիջականորեն եկեղեցու հովանու ներքո գտնվող ամենօրյա, շաբաթօրյա, կիրակնօրյա դպրոցները, մշակութային կենտրոնները, որոնք աջակցում են ժառանգության պահպանմանը, տարածմանը, զարգացմանը, հայկական ազգային ինքնության հաստատմանը: Այդպիսի մի դպրոց է նաև առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը, որտեղ սովորում են ավելի քան 170 աշակերտ: Այն գործում է երկու տասնյակից ավելի՝ մշտարթուն պահելով հայոց ազգային ոգին և էությունը: Այստեղ աշակերտներն ոչ միայն սովորում են հայերեն, ծանոթանում են մշակույթին և պատմությանը, այլև ժամանակի և տարածության մեջ էքսկուրս կատարելով՝ փորձում են հասկանալ իրենք իրենց և հայ մնալու գաղտնիքը:
Ահա ավարտվեց 2021-2022 «Փոքրիկ հրեշտակներ» դպրոցի ուսումնական տարին: Այն հարուստ էր ոչ միայն նոր մոտեցումներով ու ծրագրերով, դասավանդման արդի մեթոդներով, միջոցառումներով, այլև հոգեմտավոր գործընթացը խրախուսող հանդիպումներով, մշտապես գոյություն ունեցող խոսք ու զրույցներով: Այս ամենում իրենց ներդրումն ունեն դոկտոր Էլլի Անդրիասյանը և դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը, որոնք տարվա ընթացքում պարբերաբար ուսուցիչների հետ հանդիպում էին, խոսում խնդիրների մասին և ուսուցիչների համար կազմակերպում դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ: Շաբաթօրյա դասերը սկսվում էին եկեղեցու հոգևոր հովիվ․ արժանապատիվ Տ․ Խաժակ քահանա Շահբազյանի հետ հանդիպումներով, ով ամեն առավոտ հայոց պատմության, աստվածաշնչյան առակների միջոցով փորձում էր ժամանակի և տարածության միջով անցնելով՝ ակտիվացնել այդ պատմական դրվագներն ու գործող անձանց, ժամանակաշրջանը, մթնոլորտը, ազգային ինքնության գիտակցությունը: Ամեն անգամ տեր հոր և դպրոցի տնօրեն Հովհաննես սարկավագի խրատների և հետաքրքիր պատմությունների շնորհիվ երեխաները կարողանում էին յուրովի ապրեցնել այդ ամենը, վերաիմաստավորել լսածն ու հասկացածը՝ բարձր պահելով ազգային գիտակցությունը: Հաճախ զրույցները համընկնում էին օրվա խորհրդի հետ, և որևէ կերպար կամ պատմություն պատահական չէր հայտնվում, այլ ամբողջացնում էր այն յուրօրինակ խորհրդանիշները, որոնք տանում են դեպի ինքնության որոնումները, քանի որ հերոսների ներկայությունը տարածությունից և ժամանակից դուրս էր, դառնում էր միանգամայն երևակայական, իսկ ժամանակը կորցնում էր շաղկապման իր ունակությունը, և կերպարներն ու պատմությունները դառնում էին հավերժական: Հանդիպումներն ավարտվում էին աղոթքով և օրհնությամբ: Հարկ է նշել, որ այս ամբողջ աշխատանքները չէին կարող կյանքի կոչվել, եթե չլիներ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ, բարձրաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի մշտական հոգածությունն ու խնամքը։
Տարվա ընթացքում տնօրինությունը և ուսուցիչները ջանք և եռանդ չխնայեցին երեխաներին գրաճանաչ դարձնելու, իմացածը ամրապնդելու, հայոց լեզու, գրականություն, պատմություն և մշակույթ սովորեցնելու գործում: Ուսումնական տարվա վերջում բոլոր դասարանների աշակերտները փայլուն հանձնեցին քննությունները, 1-5 –րդ դասարանցիները փոխադրվեցին հաջորդ դասարան: Վեցերորդ դասարանի աշակերտներն ավարտեցին դպրոցը։
Մայիսի 22-ին ավարտական 6-րդ դասարանի աշակերտները մասնակցեցին պատարագի, որի ընթացքում եղավ մասնավոր երեխաների օրհնության կարգ, ապա պատարագիչ քահանան ներկաներին փոխանցեց նաև առաջնորդ Սրբազան հոր բարեմաղթանքները՝ հորդորելով պահել-պահպանել, զարգացնել այն, ինչ սովորել էին «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում: Պատարագին և հանդիսավոր այդ արարողությանը բոլոր ներկաները հուզված էին ու հպարտ, քանի որ քաջ գիտակցում էին, որ մի նոր սերունդ ևս երբևէ չի մոռանա, իր մեջ չի լռեցնի իր ազգային էությունը և բարձր կպահի հայոց ազգային ոգին:
Արփի Մարտիրոսյան
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան

Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները

Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը

Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...

Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր

ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն

Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը

«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ

Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...

Անբարոյականության գագաթը. ինչպե՞ս է «Musical Tables Catering»-ի Հասոն կեղեքում միայնակ ծերերին

Մարտին Մկրտչյանը՝ խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին

ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ. ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ 44-ՐԴ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ

Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը

Ամանորյա հրաշքը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում

Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար


