- 2024-12-19 11:12:00Հայաստանն ունի անվտանգային երաշխիքների, այլ ոչ թե ինչ-որ հայամետ բանաձևերի կարիք
- 2024-12-14 14:04:00Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
- 2024-12-13 17:36:00Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
- 2024-12-06 12:01:00Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը
- 2024-12-05 16:56:00Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
- 2024-12-02 23:58:00«Չաղ Ռուստամի» կեղտոտ գաղտնիքը. ո՞ր հայտնի իշխանավորներն են իրականում կանգնած «Ֆազի» սպանության հետևում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, դատի է տվել Երեւանի շամպայն-գինիների գործարանի կառավարմամբ զբաղվող հորեղբորը` Հրայր Հակոբյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Վերսանդիկ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, քաղաքացիական դատարանում հորեղբոր դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով, որ ժառանգական գույք (շինություններ, ունեցվածք, բիզնես եւ այլն) ճանաչեն: Նկատենք, որ դատարանը գործը ընդունել է վարույթ, եւ գործը մակագրվել է դատավոր Լիզա Գրիգորյանին:
Դատելով իրավիճակից՝ ԱԺ նախկին պատգամավորի մահվանից հետո վերջինիս որդիները իրենց հոր ժառանգության խնդրով բախվել են հորեղբոր հետ, բանավոր կերպով չեն կարողացել հասնել արդարության եւ հասել են դատարան: Ինչով կավարտվի վեճը՝ կիմանանք՝ հետեւելով զարգացումներին:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Հրայր Հակոբյանի հետ՝ հասկանալու համար, թե նա ինչ խնդիրներ ունի իր եղբոր որդիների հետ, որ գործը հասել է դատարան: Ի պատասխան՝ Հրայր Հակոբյանը ասաց. «Դրանում որեւէ բան չկա, ժառանգության հետ է կապված: Օրն եկել է, ամեն ինչ ընթացքով կլուծվի: Կռիվ-մռիվ չէ, իրար չենք խփում, որեւէ խնդիր չունենք. եթե լինի, Ձեզ տեղյակ կպահենք»:
Հիշեցնենք, որ դեռեւս 2022 հոկտեմբերի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Հայկական ավանդական շամպայն առաջիկայում, հնարավոր է, վաճառքի չլինի: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են դիմել Երեւանի շամպայն-գինիների գործարանի աշխատակիցները՝ տեղեկացնելով, որ արդեն չորս ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստանում. «Մայիսից հետո աշխատավարձ չենք ստացել. արդեն չորս ամիս է՝ գործարանը մատնված է անգործության, ցիստերները քանդում, մաս-մաս վաճառում են: Երջանկահիշատակ Վերսանդ Հակոբյանը կարողանում էր պահել գործարանը, նրա մահից հետո ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել»:Մեկ այլ աշխատակից էլ ահազանգեց. «Ցիստերները մոնտաժում եւ որպես լոմ վաճառում են: Դրանով գործարանը խաղող էլ է մթերել մոտ 1000 տոննա, եւ մարդիկ չգիտեն, թե այդ խաղողն ինչ են անելու, որտեղ են պահելու, որտեղ են կոնյակի սպիրտ սարքելու»: Մեզ ահազանգած քաղաքացիների խոսքերով՝ Հակոբյաններին պատկանող «Գարանտ սերվիս»-ի աշխատողները եւս աշխատավարձ չեն ստացել: Նշենք, որ 2022 թվականի հուլիսին մահացել է ընկերության հիմնադիր Վերսանդ Հակոբյանը, եւ նրա մահից հետո գործարանի կառավարմամբ զբաղվում է եղբայրը՝ Հրայր Հակոբյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Հրայր Հակոբյանի հետ: «Ղալաթ են արել, որ նման բան են ասել: Գործարանը չի փակվելու, մենք ապրանք ենք արտահանում: Մեզ մոտ ոչ թե նորմալ է, այլ ավելի քան նորմալ է. նոր արտադրություն ենք դնում։ Մենք ցիստերները հանել ենք, որ նոր «լինյա» դնենք, այլումինե տակառները գինեգործությունից հանվել են, դրվել դրսում, ոչ թե վաճառքի համար են: Իսկ աշխատավարձը տրվում է նորմալ ժամանակին. մի քիչ ուշացում եղել է, կկարգավորենք»,- նշեց գործարանի փաստացի ղեկավարը»:
Մենք կհետեւենք զարգացումներին՝ հասկանալու համար՝ արդյոք իսկապես աշխատակիցների իրավունքները չեն ոտնահարվում։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»