- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Այս գործում դեռ բավական շատ հարցեր կան, ու բոլոր հարցերին պետք է պատասխանել, դրա համար պետք է օբյեկտիվ քննություն իրականացնել, ոչ թե լղոզել ամեն ինչ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության նախկին պետ, գնդապետ Արսեն Արշակյանն՝ անդրադառնալով Ազատ գյուղում 15 զինծառայողների մահվան պատճառ դարձած հրդեհին։
«Զարմանալի էր, քննություն դեռ տեղի չունեցած, կառավարության նիստում վարչապետն արդեն վարկած է առաջ քաշում, թե ինչ է տեղի ունեցել, ես չեմ հիշում, որ նման բան երբևէ տեղի ունեցած լիներ, երբ դեպքը դեռ տեղի չունեցած՝ վարչապետը վարկած առաջ քաշի, թե բա՝ սենց բան է տեղի ունեցել, «բենզինը լցրեց», «շպրտեց»․․․
Վարչապետն ինչ-որ ռոմատիկ տեսարաններ էր ներկայացնում, հասկանում եք՝ մեկ հոգի չէր, 2 հոգի չէր․․․ 15 մարդ, երիտասարդ զինծառայող։
Այսինքն՝ գործն ի սկզբանե թեքվեց, դեպքը դեռ տեղի չունեցած, անմիջապես եզրակացություն է արվում, պատճառները և հետևանքները ներկայացվում։ Հետո էլ քննչական մարմինների ղեկավարները հաստատում են, թե բա շատ կենսունակ վարկած է»։
Անդրադառնալով ԱԻՆ փոխնախարար Արսեն Սարոյանի Հ1-ի եթերում ներկայացրած վարկածին, թե 14 զինծառայողների մարմիները հայտնաբերվել են մահճակալների վրա՝ Արշակյանն ասաց, որ այդ վարկածն իր համար անհավանական էր։
«Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է առանց փորձաքննությունների որևէ վարկած առաջադրել։ Դա անհավանական վարկած էր, ինչպե՞ս կարող է 14 մարդ այնքան խորը քուն մտնի, որ ամբողջ այրման պրոցեսը գա, հասնի իրենց, իրենք սկսեն կամաց-կամաց այրվել, բայց չզգան՝ ինչ է կատարվում շուրջը։ Ուզում եմ շեշտել, որ Սարոյան Արսենը բացարձակ պրոֆեսիոնալ է, նա այդ հիմնարկում կայացած մարդ է և տիրապետում է գործին, ծառայության մեջ իրենից շատ բան եմ սովորել, թեև նա իմ տեղակալն էր։ Այնտեղ բացարձակ պրոֆեսիոնալներ են, թե ինչո՞ւ Արսեն Սարոյանն այդպես ասաց, ո՞վ է նրան այդպես զեկուցել, ի՞նչն է նա հիմք ընդունել՝ ես չեմ կարող ասել, բայց դա անհավական տարբերակ է։ Շմոլ գազը մարդկանց խեղդելու և մարդկանց դանդաղ հանգցնելու հատկություն ունի, դա բենզինից արտազատված գազն է, որը մարդու վրա դանդաղ է ազդում, այսինքն՝ մարդիկ հրդեհն ավելի շուտ կզգային, քան շմոլ գազից կքնեին։
Կարծում եմ՝ գործի ամբողջական բացահայտման համար ամենաճիշտ ցուցմունքը կապիտանը կտա։ Պետք է սպասել կապիտանի ցուցմունքին։ Ամեն դեպքում՝ բացառվում է, որ 15 մարդ անկողնու մեջ այրվի ու չհասկանա, որ այրվում է»,- ասաց գնդապետը։
Անդրադառնալով բլոգեր Վարդան Ղուկասյանի տարածած տեղեկություններին, թե փրկարարները այրված դիերը դուրս են բերել կացարանից, ինչի արդյունքում հնարավոր չի եղել լիարժեք փորձաքննություն անել՝ Արշակյանն ասաց, որ ցանկացած դեպքի վայր, ուր գնում են փրկարարները, գնում են ու դի են հայտնաբերում, ոչ մեկ իրավունք չունի այդ դիերին ձեռք տա, քանի դեռ վայրի զննություն կամ փորձաքննություն չի արվել, քանի որ պետք է պարզել, թե մահն ինչի արդյունքում է վրա հասել․ «Դիերին որևէ մեկն իրավունքի չունի ձեռք տալ, փորձաքննություն չի արվել։ Դեպքեր են եղել, որ անձրևին, ձյանը վրաերթ էր լինում, բայց մենք իրավունք չունեինք դիակին ձեռք տալ, քանի դեռ փորձաքննություն չի եղել։ Ես կդժվարանամ ասել, թե եթե դուրս են բերել, ապա ինչու են դա արել»։
Դիտարկմանը, թե հնարավոր է, որ մարմիների դուրս բերելն է Արսեն Սարոսյանի հայտարարության հիմք՝ նա նշեց, որ ամեն դեպքում՝ Սարոյանի առաջ քաշած տարբերակն անհավանական է համարում։ «Արսենը կարող է ներողություն խնդրի, նրան նկատողություն կարող են տալ, կարող են ազատել աշխատանքից, բայց սա հարցի լուծում չէ։ Կարևորը, պատասխանելն է կուտակված հարցերին ու գլխավոր հարցին՝ ինչո՞ւ մահացան երեխաները»։
Նա ընդգծեց, որ եթե պետք լինի այս գործը բացահայտել, սա կարելի է շատ հեշտ բացահայտել, բայց ես հիմա առանձնապես հույս չունեմ, որ որևէ բան կբացահայտվի։
«Այս ամենի մեջ ափսոս էին այդ տղաները։ Այսքան ցավի վշտի մեջ մի հատ էլ այս դեպքը։ Հիմա էլ ծնողները պետք է սկսեն վերլուծություն անել, թե իրենց երեխան ինչից մահացավ։ Զոհերի ծնողներ կան, որ ասում են՝ գոնե թուրքի գնդակից է մահացել որդին, իսկ այս 15 երեխայի ծնողներն ի՞նչ ասեն։ Ո՞վ կարող է այսքանից հետո մեղադրել որևէ ծնողի, որ ասի, թե ձեր բանակին երեխա չունեմ տալու։ Կոնկրետ ընկել են ազգի ջահելության հետևից, չեմ կարող ասել, թե երբ ենք սթափվելու։
Գիտեք՝ վատ ղեկավարման արդյունքում երկիրը կարող է տնտեսական անկում ունենալ, զարգանալու պրոցեսը չզարգանա, բայց երբ վատ կառավարումը մարդկային կյանք է արժենում, դա խայտառակություն է, մի ամբողջ սերունդ կոտորվեց։ Նրանցից յուրաքանչյուրը 2 երեխա պետք է ունենար։ Հիմա պետք է մտածել, թե ինչ է լինելու 18-20 տարի հետո, արդեն այսօր պետք է հասկանալ։ Կարծում եմ, որ արդեն մարդիկ կան, որ բոլոր հարցերի պատասխաններն ունեն։ Ինչո՞ւ չեն տալիս կամ ե՞րբ են տալու՝ չգիտեմ»,- ասաց Արսեն Արշակյանը։
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..