- 2024-11-22 10:38:00Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2024-11-17 11:11:00Գիշերային պաշտոնանկություններ
- 2024-11-12 12:41:00 ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Քնել չեմ կարողանում, այնպես որ փորձեմ մտքերս շարադրեմ այնպես, որ մի գուցե խոսքերս չկորեն ժամանակի անսահման ծովի մեջ, ինչպես զավակին կորցրած մոր արցունքներն են կորում հորդառատ անձրևի ժամանակ, կամ ծնողին, եղբորը, ամուսնուն կորցրած հարազատի, զավակի ցավն է խեղդվում հավերժության արձագանքի ալիքների մեջ։
Փոքրուց մեզ ասել են, որ մենք հայ ենք, որ մեր պատմությունը լի է փորձություններով ու փշոտ ճանապարհներով, որ մեր պապերին սպանել, խոշտանգել, ցեղասպանել են զուտ նրա համար, որ հայ են եղել։
Մենք փոքրուց տեսել ենք արնախում թշնամու յաթաղանը, դավաճանի դաշույնը ու տեսել ենք ցավի ու տառապանքի մեջ տառապող մեր ազգի հառաչանքները և հիմա, երբ արդեն կանգնել ենք նույն խաչմերուկի առաջ, որտեղ դարերի կրկնվող պատմությունը սպառնում է մեզ հերթական անգամ դառնալ ճակատագրական, որտեղ հազարավոր մանուկներ, մայրեր ու օջախներ կարող են խորտակվել արյան մեջ յաթաղանի մի հարվածով, մեզ համոզում են, որ ցավից ու անճարունությունից չխենթանանք, չկռվենք ու չպայքարենք։
Ախր ինչպե՞ս չկռվենք. Ախր մի ամբողջ կյանք շնչել ու ապրել ենք որպես հայ։ Ախր երակներիս արյունը չի թողնում, որ ծնկի գամ։ Ախր մեծացել ենք աշխարհի ցինիզմի առաջ։ Ախր նույնիսկ շնչելու համար ստիպված ենք եղել կռիվ տալ։
Ախր ո՞նց նայենք արնաքամ լինող մեր ազգին ու լուռ մնանք։ Մենք կռիվ չենք ուզում, պատերազմ չենք ուզում, բայց ախր կռիվն էլ, պատերազմն էլ մենք չենք սկսում, բայց Աստված վկա պատերազմն էլ կսրենք, եթե մեր ապրելն ու լինել չլինելը կախված է դրանից։
Աստված վկա ծնկի չենք գա ու կռիվ կտանք մինչեվ վերջ ու թող մեզ խենթ անվանեն։ Ավելի լավ է խենթ լինել, քան թե հոգով ու ոգով մեռած կենդանի մի մարմին, որից խլում են զավակին, կյանքը, օջախը, հայրենիքը, շնչելու ու ապրելու իրավունքը, իսկ նա հնազանդ խոնարհվում է համակերպվելով իրեն պարտադրված ճակատագրին։
Ախր ի՞նչպես դադարեմ հայ լինել մարդիկ...
Ախր ի՞նչպես չապրեմ ու չսիրեմ էն կյանքը, որի համար լույս աշխարհ եմ եկել։
Ախր ի՞նչպես չսիրեմ էն հողն ու ջուրը, որը հազարավոր տարիներ եղել է մեր օջախը, հայրենիքը։ Ինչ էլ լինի մեկ է, մենք չենք դադարի լինել այն ինչ կանք։ Չենք դադարի ապրել խենթի պես ու չենք դադարի սիրել կյանքը։ Չենք դադարի նայել յաթաղանը ձեռքին կանգնած մահի աչքերին ու չենք դադարի ժպտալ։
Թող մեզ խենթ ասեն, թող ասեն, որ ապրելուց, որ կյանքի չափ ու կյանքից շատ սիրում ենք մեր Ազգը, մեր հողն ու ջուրը և երբ գա պահը, կյանքի չափ ու կյանքից շատ կսիրենք զենքը ձեռքներիս փառքով մեռնելը։ Երբեք չենք հանձնվի։ Երբեք չենք վախենա։ Երբե՛ք ծնկի չենք գա։ Մենք ծնվել ու մեծացել ենք հայ ու եթե հազար անգամ էլ ծնվենք ու մեռնենք, նորից ու նորից կապրենք որպես հայ։
Թող իմ այս գրառումը ոմանց մոտ ցնցումներ ու շոկ չառաջացնի, այս խոսքերը այդ ոմանցի համար չի։ Սրանք քունը կորցրած հայի մտքերն են։
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ
«Կարգին Հայկոյին» չի հաջողվում ազատվել Նիկոլ Փաշինյանի ստվերից
Արևմտյան թեմի հոգևորականաց 3-րդ տարեկան ժողովը
Ո՞վ է փչում մանկապղծության փուչիկը դպրոցներում