USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 08 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սև գա մեր վրա, որ մեր հայտնիները աղետ բարսեղյաններն են ու ռիտաները...
2016-02-22 13:03:00
Տպել Տպել

Այսօրվա հայտնիներն ու մեր ՄԵԾԵՐԸ: Մեծերը վաղուց են հեռացել, հիշող էլ չկա, իսկ այ այսօրվա հայտնիները էհե~յ, ինչեր ասես, որ չեն անի, որ ուշադրության կենտրոնում լինեն... Ի՞նչ է տանելու այսօրվա սերունդը, ի՞նչ է այսօրվա սերնդին մատուցվում, անճաշակություն, գռեհկություն... վա~յ... Քար ծակողը մոլախոտն է, իսկ տաղանդավոր մարդիկ լուսանցքներից այն կողմ... 

 

Սև գա մեր վրա, որ մեր հայտնիները ասենք՝ Ավետ Բարսեղյանն է՝ աղետ - աղետականներ, Լիլիթ Հովհաննիսյանը, Արմենչիկը, Միհրան Ծառուկյանը, Սոֆի Մխեյանը, Գայանե Ասլամազյանը, Աննա Խաչատրյանը էլ ո՞վ կա.. լիքն են՝ անթիվ... դե մեր հայտնի կոմպոզիտորն էլ՝ Ռիտան Սարգսյան՝ չափ տվողն ու տեղ տվողը... շատերի անուններն էլ չգիտեմ...

Ապա մի տես, ովքեր են շուրջդ՝ ապատոհմիկ ու նրանց հետևից վազվզող երկրպագուները... Ու այս հայտնիներից շատերը դուրս են գալիս շքեղ մեքենաներից ու այսպես կոչված գանգատուփը դատարկ ջահելները վազում են նրանց հետևից, թե մի հատ լուսանկարվենք: Ու դու տեսնես, թե այդ հայտնիները ինչպես են նայում լուսանկարվել ցանկացող ջահելների վրա, ասես իրենց սրտով չի, բայց հատուկ են դուրս եկել փողոց, որ չմոռանան դեմքը փերիի... Ու այս մարտնչող տգիտությունը, հասարակության մեջ անողնաշար-ավորները ցավոք լիքն են... Գետինը մտա, երբ այսօր փողոցում, ոմն մի հայտնի դուրս էր եկել հատուկ քայլելու, որ փողոցը «քարանա»:

 

Հիշում եմ, երբ փոքր էի տատիս հետ քայլում էի Աբովյան փողոցով ու մեր դիմացով քայլում էր Մետաքսյա Սիմոնյանը: Տատս ձեռքս թողեց ու մոտեցավ Մետաքսյա Սիմոնյանին, խոնարհվեց. «Գեղեցկությունն ու հանճարը ձեռքդ առել ու գնում ես, Աստված քեզ նվեր է արել մեզ Մետաքս ջան քեզ երկար կյանք»: 


Մետաքսյա Սիմոնյանը ժպտում էր, տատիս հավասար, համեստ էր, ինչպես փողոցում քայլով մեզնից մեկը, դա խոսում էր նրա Մեծության մասին... Հուզվել էր տատս, որ իր պաշտելի դերասանուհուն հանդիպել էր... Իսկ հիմա մենք պաշտում ենք նրանց, ովքեր երգելու փոխարեն ոռնում են, իսկ դերասան լինելու համար դեր ասող էլ չեն... Ու այստեղ ժամանակները բնավ կապ չունեն... ողնաշա՛ր...

Արթուր Հայրապետյան

Այս նյութը դիտել են - 13804 անգամ
Թողնել մեկնաբանություն
2022-09-26 00:27:00 Օրվա խորհուրդը
Օրվա խորհուրդը
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook