- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Աշխարհի մի շարք երկրներում կանայք և աղջիկները դեռևս առնչվում են լիարժեք կրթություն, տնտեսական հնարավորություններ, քաղաքական մասնակցություն ստանալու, օրենքի առջև հավասարության և առողջապահության հասանելիության անհավասարությունների հետ: Մարդու իրավունքների և կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպությունների համար կանանց միջազգային օրը հնարավորություն է ստեղծում ևս մեկ անգամ անդրադառնալ սեռերի միջև անհավասարության խնդրին: “World Vision” ոչ շահութաբեր կազմակերպության գենդերային հարցերով ավագ խորհրդատու Եվա Ավագյանը «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է կանանց միջազգային օրվա այս տարվա թեմայի մասին:
“Նախ և առաջ շնորհավորում եմ բոլոր կանանց այս տոնի առթիվ: Այս տարի կանանց օրվա թեման է սեռերի հավասարությունը և կանանց ու աղջիկների դերի բարձրացումը: Դրա նպատակն է վերջ դնել կանանց և աղջիկների դեմ խտրականություններին և բռնություններին, ապահովել հավասար մասնակցություն և հնարավորություններ կյանքի բոլոր բնագավառներում”:
Եվայի խոսքերով, սեռերի անհավասարությունն ակնհայտ է տնտեսական և կրթության բնագավառներում:
Եվայի խոսքերով,- «Մինչ սեռերի անհավասարության դրսևորումները տարբեր են զանազան երկրներում, սեռի վրա հիմնված բռնությունները համատարած բնույթ են կրում: Յուրաքանչյուր 3 կանանցից առնվազն մեկը ենթարկվում է ֆիզիկական կամ սեռական բռնության»:
Գենդերային հարցերով ավագ խորհրդատու Եվա Ավագյանի խոսքերով, Հայաստանում սեռերի անհավասարության զգալի ցուցանիշ է նորածինների սեռերի անհամամասնությունը:
«Պտղի սեռի պատճառով հղիության ընդհատումը սեռերի հիման վրա կատարվող բռնությունների ամենասուր ձևերից մեկն է: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ այս երևույթը տեղի է ունենում երեք հիմնական գործոնների պատճառով՝ տղա երեխա ունենալու նախապատվությունով, հղիության ընթացքում պտղի սեռը պարզելու համար անհրաժեշտ տեխնոլոգիայի գործածմամբ և երրորդը՝ ծնելիության նվազեցմամբ: Հայաստանում առկա են այս բոլոր գործոնները»:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պատվերով Փարիզի Բնակչության և զարգացման կենտրոնի կատարած հետազոտության տվյալներով, յուրաքանչյուր տարի հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների թիվը Հայաստանում հասնում է 1,400-ի: Եթե սեռերի անհամամասնությունը ներկայիս տեմպերով շարունակվի, ապա Հայաստանում 2060 թվականին 93,000 աղջիկ ծնված չի լինի: Նման ցուցանիշ ունեցող երկրներում այս գործընթացի հետևանքով աճել է ստիպողական մարմնավաճառությունը, ամուսնության կամ սեռական բավարարման նպատակով՝ թրաֆիքինգը, տղամարդկանց արտագաղթը և մարդու իրավունքների այլ խախտումներ:
Եվա Ավագյանի խոսքերով, այս գործողությունը կանգնեցնելու համար անհրաժեշտ է փոխել այն կարծրատիպերը, որ մայրերն ու կանայք տնային տնտեսուհիներն են, իսկ տղամարդիկ՝ տնից դուրս աշխատողներ: Նա նաև խոսում է այս հարցում տղամարդկանց դերի մասին:
«ԱՄՆ-ում իրականացված հետազոտությունը ցույց է տալիս, որ երբ տղամարդիկ ընդլայնում են տնային տնտեսության և երեխաների խնամքի հետ առնչվող իրենց պարտականությունները, երեխաները ավելի երջանիկ են, առողջ և դպրոցներում բարձր առաջադիմություն են ցուցաբերում»:
Հայաստանում սեռերի անհավասարությունը նվազեցնելու համար նաև անհրաժեշտ է կիրառել ՀՀ «Տղամարդկանց և Կանանց իրավունքների և հնարավորությունների հավասարության» օրենքը:
Արդարության անխոնջ մարտիկը
«Վահանագեղձի բուժման համար լավագույն միջոցը կարմիր սոխն է». բժիշկ
Ինչի՞ց են ամենաշատը վախենում իշխանություններն իրականում, բացառապես Գագիկ Ծառուկյան անհատի՞ց, թե՞ Ծառուկյան-Քոչարյան հնարավոր քաղաքական տանդեմից
Սխտորը եւ կարմիր գինին բուժում են 100-ից ավելի հիվանդություններ GalaTV
Ինչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե կանոնավոր ընկույզ օգտագործեք
3500 տարվա հնության հզոր դեղամիջոց՝ բոլոր հիվանդությունների դեմ
Մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների զավակները ծառայում են պատվով
Պատմական հայրենիքին օգնելու հարցը բժիշկ Րաֆիի համար առաջնային է
Առողջություն Բուժիչ նամակներ Ինչ կլինի ձեզ հետ, եթե օրվա ընթացքում 1 գդալ քրքում օգտագործեք
Շատ կարևոր է, թե որովայնի հատկապես որ հատվածում եք ցավ զգում. ցավն այս հատվածներից մեկում կարող է վտանգավոր լինել
Դոնալդ Թրամփի քայլերին կհետևի «Human Rights Watch» կազմակերպությունը
Խորոված սոխի 6 ամենաօգտակար հատկությունները
Որքան պետք է լինի արյան ճնշումը տարբեր տարիքային խմբի մարդկանց մոտ
Եթե գիշերն այս ժամերին արթնանում եք, կարող եք խնդիրներ ունենալ
Չինաստանում ապրում են բավականին տարեց մարդիկ, ում երկարակեցության գաղտնիքը հենց արմավն է
Դեղատոմս, որի մասին լռում են դեղագործները
Ինչպես ճանաչել գենետիկորեն մոդիֆիկացված լոլիկը 2 պարզ քայլի միջոցով
Բուժիչ նամակներ Բաղադրատոմս Աստվածաշնչից. կօգնի բոլոր հիվանդությունների դեպքում
Բժիշկները կոչ են անում պարտադիր սննդակարգ մցնել ձիթապտուղը
Աղիների մաքրում և օրգանիզմի երիտասարդացում կտավատի ալյուրով
Ֆրեզնոյի հայ համայնքը կրկին գործով ապացուցում է, որ հայաստանաբնակ և արցախաբնակ մեր հայ ժողովուրդը մենակ չէ ...
Քաղցկեղային բջիջները մահանում են 42 օրվա մեջ.
Տանը դափնու տերևներ այրեք և ազատվեք առողջական մի շարք խնդիրներից
Դարչին և մեղր. հրաշալի միջոց՝ օրը սկսելու համար