- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Այսօր մարտի 12-ն է , օրը շաբաթ և ես սիրով զրուցում եմ «ԱՄՆ Հայ գրողներ» միության վարչության քարտուղար՝ Վահե Մեսրոպյանի հետ:
-Ո՞վ է Վահե Մեսրոպյանը:
Վահե Մեսրոպյանը ծառայողի ընտանիքում մեծացած, դաստիարակված, կրթություն
ստացած հայրենասեր հայորդի է, ով հավատում է հայ ազգի վերածննդին՝ Միացյալ Հայաստանի սահմաններում:
Պատմությունը մեզ հուշում է, որ հայ ազգը, Հայաստանը, ավելի շուտ՝ X-XII դարերում վերածնունդ ապրեց, քան Եվրոպան՝ XIV-XVI դարերում:
Աշխատել եմ նախագծային ինստիտուտներում, գիտահետազոտական ինստիտուտում, սովորել ասպիրանտուրայում, բայց քաղաքական պայքարի լծվելով ՝ (1988թ.) Մոսկվա չմեկնեցի թեզիս պաշտպանության համար: Որպես պահեստի սպա (կապիտանի կոչումով), զորակոչվել եմ Հայկական բանակ:
12 տարուց ավելի դասավանդել եմ Վ. Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտում և զորացրվել փոխգնդապետի կոչումով: Երկու տարի առաջ Արևմտյան Հայաստան Պետության վարչապետի հրամանով ինձ շնորհվել է գնդապետի կոչում:
Նաև ընտանիքի հայր եմ ու հինգ թոռների պապիկ:
-Վերջերս Հայաստանում էիք, ին՞չ նպատակով:
Երևան էի մեկնել իմ նոր գրքի՝ հոդվածներիս երկրորդ ժողովածուի լուսընծայման առիթով: Այն վերնագրված է «Վերանայել, վավերացնել, վերակերտել» խորագրով և վաճառվում է Գլենդելի գրախանութներում: Նվիրվում է Վուդրո Վիլսոնի կողմից կայացրած «Իրավարար վճիռ»-ի 95 ամյակին:
- Ինչպե՞ս կայացավ ձեր ընտրությունը, որ Լոս Անջելեսից հենց դուք ստորագրեցիք հուշագիրը:
Ակնարկում եք «Հայկական վերածնունդ» միավորման հետ հուշագի՞րը:
-Այո՛, խոսքս հենց այդ մասին է:
Նախ, ոչ թե հատկապես Լոս Անջելեսից, այլ պարզապես իմ այնտեղ գտնվելու հանգամանքով: Համագործակցության հուշագիրն արդեն ստորագրված էր ԱՀՊ փոխվարչապետի՝ Բակուր Կարապետյանի կողմից:
Ես՝ Հովհաննես Մարգարյանի հետ ստորագրել եմ հուշագրի հավելվածը, որտեղ հստակեցրել ենք, թե ինչ ձևաչափով է կայանալու մեր համագործակցությունը: Ավելացնեմ, որ մեր համագործակցությունը կայանալու է ԱՀ Պետության կողմից հիմնադրված Համահայկական Ազգային Ակադեմիայի ձևաչափով:
- Ըստ ձեզ, ո՞րն է «Հայկական վերածնունդ» կազմակերպության նպատակը:
Նպատակը ամփոփված է կուսակցության ծրագրային դրույթներում, իսկ ես կասեմ հետևյալն՝ անվանումն արդեն հուշում է:
Իրենց ծրագրերով և գաղափարախոսությամբ ուզում են նոր լիցք հաղորդել քաղաքական պայքարին, նախապատրաստվելով մեզ սպասվող ընտրություններին: Բացի անվանման ընտրությունից, նրանք հավատում են, որ այդ գաղափարի շուրջ կհամախմբվեն հասարակության լայն շերտեր, որոնց միջոցով նրանք կարող են իսկապես իրագործել «Հայկական վերածնունդը»:
-Պրն. Մեսրոպյան, կարծում ե՞ք, որ լոսանջելեսահայությունը կմիանա «Հայկական Վերածնունդ» կուսակցության գաղափարին:
Լոսանջելեսյան հայությունն ինքը պետք է որոշի: Դուք ինքներդ լավ գիտեք, որ այն համախմբված չէ՝ տարբեր կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ… նրանք պետք է ծանոթանան ծրագրային դրույթներին, համոզվեն ու հավատան, որ նոր միանան:
Որևէ կուսակցականի դժվար է համոզել, կամ անհնարին է, որ նա փոխի իր կուսակցական գաղափարախոսությունը: Երբ որևէ կուսակցություն հաղթանակ է տանում, արդեն նրա հետ կոալիցիա են կազմում ՝ եթե նպատակները համընկնում են:
-Դուք հանդիսանում եք նաև Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության ՆԳ նախարար: Ի՞նչ «ակնկալությամբ» եք «Հայկական Վերածննդի» մի մասնիկը դարձել:
Եթե հարցին փիլիսոփայորեն մոտենանաք, ապա պետք է շեշտենք , որ, յուրաքանչյուր հայ հայկական վերածննդի մասնիկ է: Իսկ հիմա խնդրի քաղաքական էությունը, մեր կառավարությունը տարբեր ձևաչափերով համագործակցում է տարբեր կուսկացությունների և հասկարակական կազմակերպությունների հետ: Պետք է հստակ շեշտենք կողմերը ցանկացել են համագործակցել և դա է առաջնայինը:
Մենք ՝ (ԱՀՊ Վտարանդի Կառավարությունը) մեզ համար ընտրել ենք «Վերակերտում» հասկացողությունը՝ Վուդրո Վիլսոնի «Իրավարար վճռի» իրականացման և Միացյալ Հայաստանի վերակերտման գաղափարը: Դա էլ է վերածնունդ:
Հզոր Հայաստանի վերակերտումը սարերի հետևում չէ: Այս գաղափարի շուրջն էլ ենք ուզում միավորել հայությանը, որը նաև «Հայկական վերածնունդ»-ի նպատակներից է:
-Դժվա՞ր չէ համատեղել Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության և «Հայկական Վերածնունդ» կուսակցության աշխատանքները:
Ես իմ պարտականություններն ունեմ Վտարանդի Կառավարությունում և ես կուսակցական չեմ: Ես աշխատում եմ քարոզել, համոզել մարդկանց մեր աշխատանքներն ավելի կազմակերպված և հաստատուն առաջ տանելու համար:
-Լոս Անջելեսում արդեն բացվե՞լ է ՀՎԿ-ի գրասենյակը: Ո՞վ է այն համակարգելու և ինչ աշխատանքներ են տարվելու:
Ոչ, առայժմ չի բացվել: Համակարգողները ՀՎԿ-ի համախոհները կլինեն և կկատարեն այն աշխատանքները, որոնք անհրաժեշտ են հասարակության, կազմակերպությունների հետ համապատասխան աշխատանքների իրականացման համար:
- Լոս Անջելեսում դուք ԿՀԳՄ-ի անդամ եք: Ձեր գրչակից ընկերները կհամախմբվեն այդ մեծ գաղափարի շուրջ:
Ես «ԱՄՆ հայ գրողներ» միության վարչության քարտուղարն եմ: Մտավորականությունը՝ հանձինս գրողների հասարակության մտքի արտահայտողը պետք է լինի: Գրողներն են իրենց ստեղծագործություններով ոգևորել ազգին և համախմբել ընդհանուր գաղափարների շուրջ և հետո այդ գաղափարների իրագործումից հետո շարունակել ավելի ոգևորված ստեղծագործել: Մտավորականությունը, նրանց ելույթներն ու պարզաբանումները մեծ դեր են կատարում հասարակության, ազգի գաղափարների, նպատակների իրագործման ճանապարհին: Ճանաչված ազգային գործչի մեկ բոցաշունչ ելույթը՝ ինչպես Մեծ զորավար, Մեծ քաղաքական գործիչ, Մեծ փիլիսոփա, Մեծ Մարդ Գարեգին Նժդեհն էր հաճախ արտասանում, բավարար է հզոր շարժում սկսել և իրագործել ազգի առաջ դրված նպատակները:
-Հավաստի աղբյուրներից տեղեկացել ենք, որ Ռուսաստանում Հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանը Լոս Անջելեսում, իհարկե, մի քանի անհաջող փորձերից հետո, համառությամբ, կրկին փորձում է հիմնել իր կուսակցությունը և հետագայում միանալու է «Հայկական Վերածննդին»:
Ի՞նչ եք կարծում, Արա Աբրահամյանի նորաստեղծ կուսակցության միացումը ՀՎԿ-ին ՝ առաջխաղացում կբերի, թե՝ իր և Արթուր Բաղդասարյանի կուսակցությունն էլ հիմնահատակ կխորտակի:
Սպասենք, որ կուսակցությունը ստեղծվի կամ միավորում կատարվի, նոր ենթադրություններ անենք: Սակայն պետք չէ հոռետես լինել: Մենք հարկավոր է լավատեսությամբ նայենք այդ գործընթացներին: Պատմության ծալքերը ցույց են տալիս, որ հայության համախմբումը հայ ազգի ճակատագրի երերուն պահերին իր վճռական ու որոշիչ դերն է կատարել: Ցանկացած հարց, ցանկացած գաղափար, եթե առաջ է քաշվում հայկական կազմակերպության, հայ մտավորականների միջոցով, չի կարող ապազգային լինել:
Ամեն մի գաղափարի շուրջ հարկավոր է համախմբվել, միասնական գործել, գտնելով այդ գաղափարի իմաստությունը, կարևորությունը: Առայժմ հարկավոր է գործել այս մարտավարությամբ, քանի դեռ չունենք մշակված, բոլորի կողմից ընդունված «Համազգային գաղափարախոսություն»:
Հայության գլխավոր թերացումն է սա: Ամեն մեկս փնովում ենք մյուսի արածը, երբեմն ոչինչ չանելով, բայց երբ մեկին հրավիրում ես, որ քեզ օգնի, լավագույն դեպքում ՝ անտարբերության ես մատնվում:
Պրն. Մեսրոպյան, շնորհակալություն հարցազրույցի համար: Ձեզ հաջողություն ենք ցանկանում:
USArmenianews.com-ը միշտ պատրաստ է լուսաբանել «Հայկական Վերածնունդ» կուսակցության լոսանջելեսյան նորաբաց մասնաճյուղի կատարած աշխատանքները:
Շնորհակալ եմ հարցերի համար: Կարծում եմ, որ համախմբման պահը եկել է: Մեր տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացների ու փոփոխությունների առկայության պայմաններում այն դառնում է հրամայական:
Գայանե Մանուկյան
Սինանյանը «պայթեցրեց» Փաշինյանի փուչիկը. «168 »
Եթե ես լինեի Արցախի նախագահը
Հարցազրույց` դպրոցի շրջանավարտի հետ
Որտեղ է ստում Նիկոլ Փաշինյանը.50 միլիոնի հետքերով.Մեսրոպ Մանուկյանի պարզաբանումները.Hayeli
Մանկավարժ Նատաշա Պողոսյանի դիմանկարը
Ո՞վ է Աննա Հակոբյանը, որ կառավարությունում գրասենյակ է բացում. Ռիտայի վրա էինք ծիծաղում, խեղճ կնիկն ի՞նչ էր անում.1in
Մարդիկ իրենց միասեռականությունը արդարացնում են աթեիստ երեւալով. Hayeli
Գիսանե Պալյանը՝ Շուշան Պետրոսյանի հետ օնլայն ընդհարման մասին .«Ժողովուրդ»
Երբ աշակերտն է հարցազրույց վարում ուսուցչուհու հետ
ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԼՈՒՐՋ ՀԱՆՑԱԳՈԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ․ ՆԱ ԱԶԱՏՈՒԹԱՆ ՄԵՋ Է «Հրապարակ»
Որտեղի՞ց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին այդքան գումար. «ՀԺ»
Լավ է` Նարեկացուն չի հասել, կամ Մխիթար Գոշին` վկայելու համար հայերիս բռնարար բնույթը
Ինձ դուր չեկավ ոստիկանների մոտեցումները քաղաքացիների նկատմամբ. Վալերի Օսիպյան Armtimes
Դու կգաս իմ մոտ, կասես՝ Ստեփան ջան, ախպերս գործդ փոխի.Ստեփան Հովակիմյան. Lragir
Շատերն են փորձել և փորձում խցկվել մեր հարաբերություններում, բայց հետո կամ քթերն է տրորվել, կամ ականջները կարմրել. NewsBook
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը NEWS.am լրատվական կայքի հարցերին
Փուլեր, որ անցնում է մարդը հանցագործություն կատարելուց առաջ Lragir
Եթե շտեմարանները հանվեն, համատարած անգրագիտություն կտիրի. Փառանձեմ Մեյթիխանյան Hraparak
Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք օբյեկտիվ, անկաշառ և համարձակ քննիչներից կազմված ծառայություն. ՀՔԾ պետի տեղակալ «Արմենպրես»
Որոշել են դադարեցնել պրիմիտիվ հարձակումները և կայքն են թիրախավորում. Շողեր Մաթևոսյան Newsbook
Պետական շատ պաշտոնյաներ կան, որոնց հայտարարագրած ու իրական եկամուտը սարերի-ձորերի տարբերություն է տալիս «Հրապարակ»
«Իրատես» Օրը կգա, բարին հետը. Հովհաննես Մանուկյան
Նրանք բեմի վրա էին եւ իշխանության սցենարն էին խաղում « Hayeli»
Արթուր Գեւորգյանը 5 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում ոչ հարց է հնչեցրել, ոչ էլ ելույթ է ունեցել. Armtimes