- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2024-12-25 23:42:00Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
- 2024-12-23 13:28:00Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
- 2024-12-20 15:07:00Փնտրվում է նոստրադամուս
- 2024-12-13 17:36:00Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Այսօր Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակը, «Ենի Մուսավաթ» թերթի խնդրանքով մեկնաբանելով առաջնագծում տիրող իրավիճակը, ադրբեջանական հանրությանն է մատուցել մտքի հերթական «գոհարները»:
Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Մասնավորապես, անդրադառնալով շփման գծում վերջին մի քանի օրերին տիրող լարված իրավիճակին՝ Ադրբեջանի ՊՆ գլխավոր քարոզիչը հայկական կողմին մեղադրել է իրադրության ապակայունացման և ոչ կառուցողական գործողությունների մեջ՝ չզլանալով հիշատակել, որ միայն նոյեմբեր ամսում հայերն ունեն 100-ից ավելի զինծառայողի կորուստ, սակայն թաքցնում են փաստերը:
Որ ադրբեջանական կողմն է հանդես գալիս առաջնագծում լարվածության ստեղծման և հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նախաձեռնողի դերում, ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ: Այդ մասին են վկայում այս տարի Բաքվում անցկացված Եվրոպական առաջին օլիմպիական խաղերի ժամանակ արձանագրված աննախադեպ անդորրը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմաթիվ հայտարարությունները՝ վստահության միջոցառումների կիրառման անհրաժեշտության, շփման գծից դիպուկահարների հետ քաշման և առաջնագծում տեղ գտնող միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման առաջարկներից պաշտոնական Բաքվի հրաժարումը:
Հետևաբար լարվածության մեծացման գործում մեղքը հայկական կողմի վրա բարդելը, մեղմ ասած, անհեթեթություն է:
Բայց որ ադրբեջանական ռազմական գերատեսչության մամուլի պատասխանատուն տառապում է ամնեզիայով, հետաքրքիր նորություն է: Մասնավորապես, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ս.թ. դեկտեմբերի 5-ին տարածած հաղորդագրությունում նշում է, որ տարվա ընթացքում հայերն ունեն ավելի քան 100 կորուստ, իսկ այսօր՝ նշված տեղեկատվությունից երեք օր անց, հայտարարում, որ միայն նոյեմբեր ամսում են հայերն ունեցել 100-ից ավելի կորուստ, այսինքն՝ Դարգահլըն և՛ հայտարարում է, և՛ ինքն էլ մի քանի օր անց իրեն հերքում:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ ադրբեջանական բանակի գնդապետի հայտարարություններն իրականության հետ ոչ մի կապ չունեն: Դրանք նրա հիվանդագին երևակայության վառ արգասիքն են և էժանագին քարոզչական հնարք:
Պաշտպանության բանակը միշտ էլ աշխատել է թափանցիկ գործելաոճով և պարբերաբար տեղեկատվություն է տրամադրել առաջնային գծում տիրող իրադրության և դրա հետ կապված զարգացումների վերաբերյալ:
Ուղղակի վերոնշվածից կարելի է մի քանի հետևություն անել. իր աշխատասենյակի մանրատախտակը մաշեցրած և վառոդի հոտը չառած գնդապետը իրավիճակին չի տիրապետում կամ միտումնավոր խեղաթյուրում է այն:
Եվ երկրորդ՝ պարզվում է, որ նա թվերի նկարիչ է, բայց հասարակ թվաբանական գիտելիքների բացակայության պատճառով, վատ է նկարում: Հակառակ դեպքում 100-ին գումարելով 100, չէր ստանա 100»,-ասվում է հաղորդագրությունում։

Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզանձինք ՀՀ ժամանելիս

Մայր աթոռը հայտարարություն է տարածել Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու վերաբերյալ

Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում ԱՄՆ

ՍԵՐԳԵՅ ԱՌՍՏԱՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Զարեհ Սինանյանը կգործուղվի Ուկրաինա

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ

Սամվել Բալասանյանի որդին նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան

Զինծառայողի մարմինը հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված վիճակում

Գլխավոր դատախազի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ ամփոփվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի 2022 թվականի գործունեության արդյունքները

«ՀԱՄԵՌ» ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՈՒԼԻԳԱՆԱԿԱՆ ԱՐԱՐՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՐԵԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Կալանավորել. Հերթը հասան ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին

ԱՄՆ վիզաների հերթերը կպակասեն

Գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձել է ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգման պատճառներին

Պաշտոնական հաղորդագրություն Արցախից

Ալեն Սիմոնյանն ԱԺ աշխատակազմին պարգևավճար տալու մասին կարգադրություն է ստորագրել

ՀՀ գլխավոր դատախազություն. միջնորդագիր

ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել

ՊԱՐԶՎԵԼ ԵՆ ՊՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱՅԻՆ ՎԱՇՏԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԴԵՀԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ

Որոշում է կայացվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

Հայտարարություն․ Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև

Թող ինձ դավաճան ասեն, բայց ես էդ որոշումը ստորագրելու եմ․ Նիկոլ Փաշինյան

Սուրեն Պապիկյանը մեկնել է ԱՄՆ

Էդուարդ Աղաջանյանն ու Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով կմեկնեն Թուրքիա


