- 2025-02-04 12:48:00Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում
- 2025-02-03 12:04:00Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2025-01-29 22:11:00 ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
- 2025-01-29 16:02:00Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
- 2025-01-25 23:08:00Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն Աժ -ում հայտարարությունների ժամին հանդես է եկել ելույթով.
«Նոր անկախ Հայաստանի պատմությունը ընտրությունից ընտրություն արձանագրում է ընտրական գործընթացների կազմակերպման և իրականացման նոր՝ ավելի լավ որակ: Քարոզարշավի ընթացքում նոր որակներով հանդես եկան ինչպես դիմադիր, այնպես էլ ընդդիմադիր գործիչները:
Ականատես եղանք նաև նոր այնպիսի ծահրահեղությունների, ինչպես օրինակ խրտվիլակներ պատրաստելն ու այրելը, սպիտակ վարդեր նվիրելը, առանց սահմանադրական բարեփոխումների նախագիծը կարդալու՝ անտեղյակ քաղաքական բանավեճերին մասնակցելը, և կուրծք ծեծելով՝ մերկապարանոց հայտարարություններ կամ դերասանություն անելը:
Ինչպես ժամանակին ասել են մեր մեծերը՝ այո′, դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ կեղծավորներ: Ու որպեսզի այդ թամաշավոր ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած՝ միշտ գոռում են «ժողովրդի» անունը: Խոսքն ինչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովրդով»: Ժողովուրդն այդպես է ասում, ժողովուրդ այսպես է կամենում...
Եվ այս կեղծ ժողովրդասերները, չկարողանալով ի մի գալ, այսօր ամենից բարձր են գոռում Հայաստանի ու հայ ժողովրդի մասին՝ միևնույն ժամանակ ինքնակոչ կերպով ստանձնելով ազգի ներկայացուցչության իրավունքը:
Մի′ պառակտեք մեր ազգը, մի′ բաժանեք մասերի: Այսօր մենք պետք է մտածենք ոչ թե մեզ անջատող, մեզ իրարից տարբերող ու բաժանող փաստերի մասին, այլ միայն միացնող, ձուլող, գումարող, որովհետև միայն այդ միացումով, համերաշխ համագործակցությամբ պիտի կարողանանք պահել մեր ժողովուրդն ու հայրենիքը, ապահովել մեր անվտանգ, բարեկեցիկ և հուսալի ապագան:
Դեկտեմբերի 6-ին բոլորս ականատես եղանք, թե ինչպես գաղափարի շուրջ համախմբվելը հաղթեց անձնական ամբիցիաներին, համախմբվածությունը հաղթեց պառակտվածությանը, արդարությունը հաղթեց փառասիրությանը:
Հաղթեց «Այո»-ն, քանի որ արդարացի էր մեր պահանջը:
Հաղթեց «Այո»-ն, քանի որ մենք կողմ ենք հայանպաստ քաղաքականությանը:
Հաղթեց «Այո»-ն, որովհետև մենք ուզում ենք ուժեղ ընդդիմություն ունենալ:
Հաղթեց «Այո»-ն, որովհետև ժողովուրդն ընտրեց Հայաստանի զարգացման ճիշտ ճանապարհը:
Ինչպես նշեց ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը. «Մենք միասին հատեցինք մի կարևոր եզրագիծ և ընտրեցինք երկարաժամկետ ու կայուն զարգացման ճանապարհը, և դրա շնորհիվ հայկական պետականությունն այսօր արդեն թևակոխում է իր զարգացման հաջորդ փուլ»:
Այո′, մենք այսօր իսկ նոր ճանապարհի մեկնարկ ենք տալիս:Հաջողություն եմ մաղթում բոլորիս հզոր պետություն կերտելու ճանապարհին»:
Սփյուռքի առաջ՝ Գրիշա Սանդալյանի Հաղորդման հյուրն է «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը
Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik
Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik
Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am
Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը
Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել
Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է
Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը
«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին
Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան
Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը
Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Սենսացիա։Աղազարյանը խոստովանել է,որ Նիկոլը գործել է Սերժ Սարգսյանի ցուցումով...
Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ նախկին ղեկավարից փաստաբանական ընկերության հիմնադիր
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները