- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ըստ տարածված լուրերի՝ վերջին օրերին, երբ ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում լայնածավալ գործողություններ էին իրականացվում, որի ընթացքում ունեցանք շուրջ 56 զոհ եւ 121 վիրավոր, Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում Ռազմիկ Ամյանն ու Մարտին Մկրտչյանը համերգներով էին հանդես գալիս:
Նույն տեղեկությունների համաձայն՝ նրանց համերգները լեփ-լեցուն են եղել, այն դեպքում, երբ ռուսաստանաբնակ հայերը գրեթե չեն արձագանքում Հայաստանում տիրող իրադարձություններին, իսկ Մարտինն ու Ռազմիկը ոչ մի կերպ չեն հիշատակել քառօրյա պատերազմի մասին:
Այս տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություն լսելու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց երգիչների պրոդյուսեր Արմին Մովսիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.
«Փառք Աստծո, այսօր համացանցի դար է ու շատ հեշտ է յուրաքանչյուր բանի մասին տեղեկանալ: Մեր պաշտոնական էջերում դեռեւս շատ վաղուց էր տեղադրված Մարտինի եւ Ռազմիկի՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներում համատեղ համերգների օրերը: Համերգները մեկնարկել էին մարտի 7-ից, իսկ երբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սրվեց իրավիճակը, մենք դեռեւս չէինք ավարտել համերգային արշավը եւ մնացել էր ընդամենը երեք համերգ: Լարված օրերի սկզբում Եկատիրինբուրգ քաղաքում էինք, այդ ժամանակ որոշեցինք չեղյալ հայտարարել համերգներն ու վերադառնալ Հայաստան, բայց հետո քննարկեցինք ու հասկացանք, որ ՌԴ-ի հայ համայնքը հաղորդագրություն տարածելու կարիք ունի եւ լավագույն միջոցը կարող էին լինել հենց այդ համերգները»:
Արմին Մովսիսյանը շեշտեց, որ դահլիճներն իսկապես լեփ-լեցուն են եղել, բայց այդ երեք համերգների ժամանակ նրանք կարեւոր հայտարարությամբ են հանդես եկել.
«Նախ պետք է շեշտեմ, որ համերգները սկսել ենք մեկ րոպե լռությամբ՝ հարգելով սահմանագծում զոհված մեր զինվորների հիշատակը, այնուհետեւ տվյալ քաղաքի հայ համայնքի ղեկավարության կողմից հնչել են կարեւոր հաղորդագրություններ՝ հանդիսատեսին տեղեկացնելով, որ Հայաստանում տեղի ունեցած դժբախտ դեպքերի համար դրամահավաք է կազմակերպվում, նաեւ նշվում էր, թե Արցախ մեկնելու ցանկություն ունեցողները ո՞ւր կարող են դիմել եւ նման այլ հաղորդագրություններ: Բացի այս էլ՝ Մարտինն ու Ռազմիկը իրենց երգացանկն անմիջապես փոխեցին՝ մեր հայրենակիցների մարտական ոգին արթացնելու նպատակով: Չեմ կարող չնշել նաեւ, որ մենք ուղղակի ապշած էինք այնտեղի մեր հայերի ազգասիրությամբ, տեսնել էր պետք, թե նրանք ինչպիսի ոգեւորությամբ էին գումար հավաքում, որպեսզի օգնեին Արցախին: Հուզվել կարելի էր մեր հայ համայնքի հայրենասիրական ոգին տեսնելիս, մենք էլ շատ ուրախ ենք, որ մեր համերգենրի միջոցով կարողացանք օգտակար լինել նշածս հաղորդագրությունների տարածման հարցում»,- պատմեց պրոդյուսերը:
Արմին Մովսիսյանի փոխանցմամբ՝ նրանք վախ են ունեցել, որ համերգները չեղյալ հայտարարելու դեպքում կարող էին մարդկանց խուճապի մատնել, քանի որ ՌԴ-ի հայերն այնքան էլ լավ տեղյակ չէին Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Նրա խոսքով՝ երգիչները Երեւան են վերադարձել ապրիլի 9-ին, թեպետ համերգները երկարաձգելու հրավերներ են ունեցել:
Պրոդյուսերը իր զարմանքը հայտնեց, որ շատերը կարծել են, թե Ռազմիկն ու Մարտինը չեն հարգել մեր զոհերի հիշատակը կամ չեն անհանգստացել Արցախում տիրող իրավիճակից.
«Ես զարմանում եմ, թե մարդիկ ինչպես կարող են մտածել, որ Ռազմիկն ու Մարտինը, կամ առհասարակ մի հայ կարող է անտեսել վերջին օրերի իրադարձություններից զոհված մեր զինվորների հիշատակը, չէ որ դա միայն թշնամուն է սազական: Անգամ մեր օտարերկրացի ընկերներն են այսօր ցավում ու անհնագստացած մեզ համար, ուր մնաց թե հայը չսգա կամ անտեսի»,- նկատեց նա:
Արմին Մովսիսյանը շեշտեց, որ թե ինքը, թե Ռազմիկ Ամյանն ու Մարտին Մկրտչյանն իրենց ֆեյսբուքյան էջերում առաջիկա օրերին ոչ մի լուսաբանմամբ կամ հրապարակմամբ հանդես չեն գա.
«Ինչպես իմ ֆեյսբուքյան էջում էի հայտարարել՝ մինչ մեր երկրում կայունացում չլինի, մենք մեր գործունեության մասին որեւէ լուսաբանմամբ հանդես չենք գա, քանի որ իմ անձնական կարծիքով դա շատ սխալ է: Ես չեմ ընդունում, երբ մեկը գնում է սահման կամ Արցախ եւ լուսանկարով տեղեկացնում է այդ մասին, ուստի անկախ նրանից այս իադարձությունների վերաբերյալ Ռազմիկն ու Մարտինը ինչ գործունեությամբ հանդես կգան, մենք չենք լուսաբանի: Կարծում եմ՝ յուրաքանչյուրս մեր խղճի առաջ ենք պատասխանատու եւ որեւէ օգտակար բան անելիս, առաջին հերթին ինքներս մեզ եւ մեր հայրենիքի, այլ ոչ թե լուսանկարներով մարդկանց ցույց տալու համար ենք անում: Նման դեպքում պետք է միշտ հիշել, որ մեզ համար զոհվեցին 18-20 տարեկան երեխաներ, որ էսօր մենք ինչ-որ չափով խաղաղ լինենք, որ էսօր իմ 3-ամյա երեխան հանգիստ խաղա իր բակում: Այո, շատ լավ է, որ մեր երգիչներից շատերը չեղյալ համարեցին իրենց համերգները, բայց կարծում եմ այսօր լուսաբանման արժանի են միայն մեր հերոս տղերքը, ուրիշ ոչ մի բան: Իսկ մենք պետք է ամեն կերպ օգնենք, որպեսզի շարունակենք լիենլ, որ չվերջանանք»,- հավելեց պրոդյուսերը:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան

Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները

Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը

Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...

Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր

ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն

Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը

«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ

Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...

Անբարոյականության գագաթը. ինչպե՞ս է «Musical Tables Catering»-ի Հասոն կեղեքում միայնակ ծերերին

Մարտին Մկրտչյանը՝ խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին

ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ. ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ 44-ՐԴ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ

Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը

Ամանորյա հրաշքը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում

Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար


