USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դոն Արման Բաբաջանյանի առանձնատունը...
2016-04-28 17:30:00
Տպել Տպել

Վերջերս,  մամուլում,  տպագրվում են նյութեր՝ 1in.am կայքի գլխավոր խմբագիր՝ Արման Բաբաջանյանի` Նորք Մարաշ թաղամասում թանկանոց սեփական տուն ունենալու  հետ կապված մանրամասներ:

 Այդ պատճառով մի փոքր ետ գնանք, հանրությանը ներկայացնելու  2014-թվականի նոյեմբերի 25-ին Newsbook-ում հրապարակված հոդվածը:

Որոշ ժամանակ առաջ փաստաբան Մուշեղ Շուշանյանը մամլո ասուլիս հրավիրեց` հրապարակելով բավականին ուշագրավ մի պատմություն:

Պատմությանն անդրադարձել էր «iLur.am»-ը: Չխորանալով հանգամանքների մեջ` փաստենք, որ խոսքը քաղաքացուն բանկի միջոցով կողոպտելու և նրա սեփականությունը ձեռքից խլելու մասին է:  

Քաղաքացի Սարգիս Պետրոսյանի մորեղբոր որդին՝ Բարեղամ Պետրոսյանը, «Առէկսիմբանկից » վարկ է վերցրել և գրավ է դրել անշարժ գույք (3 հարկանի սեփական տուն Նորքում), և չկարողանակալով մարել պարտականությունները` սեփականության իրավունքները փոխանցվել են բանկին: Այնուհետեւ բանկը Բարեղամ Պետրոսյանի բարեկամուհու՝ Անահիտ Ստեփանյանի հետ կնքել է առուվաճառքի պայմանագի՝ 1 տարի 20 օր ժամկետով:

Պայմանագրի համաձայն՝ Անահիտ Ստեփանյանը պետք է այդ ժամանակահատվածում վճարեր 86 մլն դրամ, սակայն բանկը, չսպասելով պայամանգրի ժամկետի ավարտին, ոմն Արթուր Ղարիբյանի հետ, ով ԱԱԾ նախկին աշխատակից է, կնքում է պայմանագիր, և Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի որոշմամբ՝ սեփականության իրավունքը հանձնվում է Արթուր Ղարիբյանին՝ այն պարագայում, երբ գումարի մեծ մասը Անահիտ Ստեփանյանը արդեն իսկ մարած է լինում: Կահույքի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 80 մլն դրամ:

Սեփական տունը գնելով 86 մլն դրամով՝ Արթուր Ղարիբյանը այն 380.000 ԱՄՆ դոլարով վաճառում է 1in.am-ի խմբագիր Արման Բաբաջանյանին:

Այնուհետև Սարգիս Պետրոսյանը դիմում է «Առէկսիմբանկի» աշխատակիցներից, ինչպես նաև Արթուր Ղարիբյանին, ով բավականին սերտ հարաբերությունների մեջ է վերը նշված բանկի աշխատակիցների հետ: Ապարդյուն; Քաղաքացին զանգահարում է Բաբաջանյանին, սակայն խոսակցությունը չի ստացվուն,  ուստի` նա ասում է, թե դիմելու է իրավապահ մարմիններին: Սա լսելով՝ Բաբաջանյանը կոպտորեն պատասխանում է. «Ես Հայաստանում վաբշե պրոբլեմ չունեմ, ում ուզում ես՝ բողոքի»:

Ի դեպ` ինչպես նման դեպքերում է լինում, տան վաճառքի հետ կապված ոչ մի հրապայակային հայտարարություն չի եղել, և ուրեն` հարց է առաջանում` որտեղից է Արման Բաբաջանյանը տեղեկացել տան մասին: «Արման Բաբաջանյանը շատ լավ տեղյակ է, որ այդ գույքը իրեն չի պատկանում և գողացված է»,- նման հայտարարությամբ է հանդես եկել Սարգիս Պետրոսյանը:

Հիմա ամենակարևորի մասին: Խաբեության այս շղթայում ներգրավված են բանկի աշխատակիցներ Վիտալի Հարությունյանը, նրա մտերիմ ընկեր Արթուր Ղարիբյանը և «Առէկսիմբանկ»-ի իրավական վարչության պետ Պավել Մարտիրոսյանը: «Նույն Վիտալի Հարությունյանը ինձ ասել է, որ իր մեջքին կանգնած է Երևանի դատախազ Արթուր Դավթյանը: Հետո էլ ավելացրել է, որ ոչինչ չեմ կարող անել. սաղ իրանց ձեռն ա». սա ևս Սարգիս Պետրոսյանի հայտարարություններից է:  

NewsBook-ին հաջողվեց ճշտել այս մութ պատմության առանձին դրվագներ, որոնք որոշակի լույս են սփռում իրողությունների վրա: Մեր տեղեկություններով` Արթուր Ղարիբյանը և «Առէկսիմբանկ»-ի իրավական վարչության պետ Պավել Մարտիրոսյանը համակուրսեցիներ են: Իսկ Արթուր Ղարիբյանն աշխատել է ԱԱԾ-ում` որպես քննիչ: Արթուրն այս պատմության մեջ պատահական գնորդ չէ.  առքուվաճառքի «օպերացիան» իրականացվել է` ի սկզբանե նպատակ հետապնդելով և գումար աշխատել, և ծառայություն մատուցել այն մարդուն, ով հիմա զբաղեցնում է Նորքի առանձնատունը. խոսքն, ինչպես հասկացաք, Արման Բաբաջանյանի մասին է: Վերջինս ի դեպ` առանձնատունը գնելուց հետո, բավականին մեծ գումարներ է ծախսել այն հիմնովին վերանորոգելու համար:

Այս պատմության մեջ առանձին վերլուծության է արժանի Արման Բաբաջանյանի կեցվածքը, մասնավորապես` «Ես Հայաստանում վաբշե պրոբլեմ չունեմ, ում ուզում ես՝ բողոքի» հայտարարությունը:

Հայաստանում, անշուշտ, կան այնպիսիները, որոնք «վաբշե պրոբլեմ չունեն». ցանկը բոլորին հայտնի է, և հայտնի է նաև, որ վերջիններս ազդեցիկ հովանավորներ ունեն: Այս, դեպքում հարց է առաջանում` ո՞վ կամ ովքե՞ր են Արման Բաբաջանյանի հովանավորները: Եթե մեկ այլ մեդիադեմք նման հայտարարություն արած լիներ, և, առհասարակ, այդպիսի արժողությամբ  գույք ձեռքբերած լիներ, ապա երկար, շատ երկար ստիպված կլիներ շփվել իրավապահների հետ:

 Այս դեպքում, սակայն, ամեն ինչ անուշադրության է մատնվել: Ստացվում է` մի կողմում «վաբշե պրոբլեմ չունեցող» ու ազդեցիկ հովանավորներ ունեցող Արման Բաբաջանյանն է, մյուս կողմից` խաբված ՀՀ քաղաքացին, որն անընդհատ դեմ է առնում ազդեցիկների պատին: Իրավական ու ինքնիշխան Հայաստանի համար պայքարող լրագրողն այսօր ոչ միայն իմիտացիոն պայքարի ոլորաններում է, այլ կոնկրետ մասնակիցն է մախինացիոն մի գործընթացի, որի հետևում մարդկային ճակատագրեր են կանգնած: Ապօրինության բացահայտմանը ընթացք չի տրվում, և գուցե նաև խնդիրն այն է, որ այս պատմության մասնակիցներին` Բաբաջանյանից մինչև ԱԱԾ քննիչ, հովանավորում են ամենաբարձր օղակներից: 

Հ.Գ. Լուսանկարում Արման Բաբաջանյանի առանձնատունն է, որի ճակատին, ինչպես տեսնում եք, փակցված են երեք` ԱՄՆ-ի, Եվրամիության և ՀՀ-ի դրոշները: Հետքրքիր է, ինչ կանեին ԱՄՆ-ում և եվրոպական որևէ երկրում, երբ հանրային որևէ դեմք հանդգներ նման շռայլություն թույլ տալ` առանց ներկայացնելու գումարի օրինական ծագման աղբյուրները կամ էլ, ասենք, մտներ մի գործարքի մեջ, որի նպատակը քաղաքացուն սեփականությունից ստորաբար զրկելն է:

Ի դեպ` մեր տեղեկություններով մոտ օրերս Արման Բաբաջանյանը պատրաստվում է մեկնել Աբու Դաբի, այնտեղից էլ ԱՄՆ: Մինչ Բաբաջանյանը կարևոր ճանապարհորդությունների մեջ է, իսկ իրավապահներն էլ հակված չեն ընթացք տալ այս պատմությանը, NewsBook-ն առաջարկում է հանրային հնչեղություն տալ այն բոլոր դեպքերին, երբ քաղաքացիները տուժել են «վաբշե պրոբլեմ չունեցող» Արման Բաբաջանյանի գործողություններից:   

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Այս նյութը դիտել են - 7086 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook