USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հայաստան Համահայկական հիմնադրամը պետք է բոյկոտել` ղարաբաղցի «փորձագետ» կնոջ պատճառով...
2016-05-06 02:27:00
Տպել Տպել
 
Ղարաբաղցի «փորձագետ» Մարգարիտա Քարամյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով դիմում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին՝  պահանջելով անհապաղ դուրս բերել բանակի շարքերից  Մանվել Գրիգորյանին եւ նրա բանակը:
 Այդ հայտարարությունից անմիջապես հետո,   « հերոսուհին»՝ Մարգարիտա Քարամյանը  ԼՂՀ իշխանության քթի տակ, կայքերից մեկով,  հարցազրույց է  տվել , ասելով, որ   «...Ղարաբաղցիները երբեք էլ իրենց հույսը ուրիշների վրա չեն դրել»:
 Ի պատասխան  տիկնոջ  զառանցանքներին՝ ասեմ նրան:  
Բնակվելով Հադրութում,   ամեն օր դուք  ականատես եք  լինելում պատերազմական գործողություններին, ինչպե՞ս եք ձեզ թույլ տվել Երկրապահ Կամավորականների, մեր քաջերի մասին նման ստորություն շաղ տալ,  ովքեր ձեր և  բոլորիս  սահմանն են պահում:
 Եթե Հայոց Բանակն ու Երկրապահը չլիներ, հաստատ  մի գնդակ էլ  ձեզ կկպներ, և դուք Հադրութի թփերի տակ հիմա կանգնած չէիք լինի, ու իշխանական ծախված կայքերին հարցազրույցներ չէիք տա՝  ցեխ շպրտելով ԵՐԿԻՐ պահող տղաների ուղղությամբ:
 Ինչ վերաբերում է    «Ղարաբաղցիները երբեք էլ իրենց հույսը ուրիշների վրա չեն դրել» հարցազրույցի  ձեր բարբաջանքներին,   ասեմ, որ ամո՛թ ձեզ, որ նման տարանջատում եք դնում ղարաբաղցիների և հայաստանցիների միջև, այն էլ այս լարված իրավիճակում:
 Մեկը հարցնող լինի, բա որ մենակ ղարաբաղցիների վրա եք ձեր հույսը դրել, ապա ինչո՞ւ է գյումրեցին, լոռեցին, երևանցին Ղարաբաղի առաջնագծում սահմանը պահում: Չէ՛, բայց իսկապես մեկը հարցնող լինի, բա որ մենակ ղարաբաղցիների վրա եք ձեր հույսը դրել, ապա ինչո՞ւ է Արցախի իշխանությունը ֆինանսական կոչի հայտարարությամբ հանդես եկել Սփյուռքին, խնդրելով օգնել Արցախին:  
 
Ասել կուզեմ,  եթե ղարաբաղցիների վրա եք հույս դրել, ուրեմն մնացած հարցերի լուծումներն էլ ձեզ վրա վերցրեք ու հանգիստ թողեք իրենց կյանքի գնով սահմանը պահող Երկրապահին, Զինվորին, առավել ևս՝ Սփյուռքին, որ տարիներով կթում եք Հայաստան Համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնով:
 Մայիսի 14-ին,  Լոս Անջելեսում, տեղի է ունենալու  Հայաստան Համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը, որի ամբողջ հասույթը «իբրև» փոխանցվելու է  Արցախում ավերված բնակավայրերը վերակառուցելուն:
 
Ի պատասխան ձեր մաղձ ու թույն թափող  խոսքերին,  լավ կլինի՞ որ սփյուռքահայերը բոյկոտեն հեռուստամարաթոնը՝   ղարաբաղցի  և հայաստանցի ձեր տարանջատման համար, հակառակ դեպքում՝  ետ վերցրեք ձեր խոսքերը և ներողություն խնդրեք հանրությունից:
 
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 5124 անգամ
Թողնել մեկնաբանություն
2022-09-26 00:27:00 Օրվա խորհուրդը
Օրվա խորհուրդը
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook