USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ինչպես են գյումրեցիները հավերժացնում իրենց հերոսների անունները...
2016-06-04 23:07:00
Տպել Տպել

Գյումրեցիներն ամեն կերպ փորձում են վառ պահել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված իրենց քաջորդիների անունները: Գյումրու Մուշ թաղամասի բնակիչ էր Մերուժան Արթուրի Ստեփանյանը, ով կյանքը զոհեց Թալիշի բարձունքներում: Օրերս Մերուժանի ընկերները հանդես եկան նախաձեռնությամբ՝ ի հիշատակ հերոս ընկերոջ հուշակոթող-ցայտաղբյուր կանգնեցրին նրա հարազատ բակում: «Թող ծարավ անցորդը մի պահ կանգ առնի, պապակ շուրթերը թրջելով, հիշի, ճանաչի եւ օրհնի մերօրյա հերոսին»,-հուզախառն ասաց ընկերներից մեկը: Մերուժանը սիրահարված էր Արցախին, սիրած աղջիկն էլ այնտեղից էր, ում հետ նշանվեց, սակայն, ավաղ, չհասցրեց ամուսնանալ: Ի դեպ նշանածը, մինչև վերջերս տեղափոխվել եւ ապրում էր Մերուժանի հայրական տանը: Մտերիմներն ասացին, որ սիրած տղայի կորստի հետ ոչ մի կերպ չի համակերպվում, անգամ Մերուժանի մայրն է հաճախ նրան սիրտ տալիս՝ հորդորելով առաջ նայել, պինդ մնալ:

Գյումրեցիներն իրենց հերոսների հիշատակները վառ պահելու տարբեր ձևեր են դրսևորում: Ընդամենը օրեր առաջ Գյումրու ծննդատանը ծնվեցին երկվորյակ եղբայրներ: Մկրտչյանները որոշեցին տղաներից մեկին անվանակոչել Գևորգ՝ ի պատիվ Թալիշում զոհված 20-ամյա Գևորգ Վարդանյանի: Ոմանք, հեռանալով երկրից, կորցնում են հետքը, դրսում տարիներ վատնում բանակում չծառայելու նպատակով, մինչդեռ Գևորգը, ծնողներին թողնելով ՌԴ, վերադարձել էր հայրենիք ծառայելու համար:

Գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանը Ջաբրայիլում թշնամու 8 տանկի դեմ անողոք կռիվ մղեց ու նահատակվեց: Նրա պատվին արդեն իսկ անվանակոչված փոքրիկ կա: Սակայն գյումրեցիներն ընդամենը 19 տարեկան այս քաջորդու սխրանքը որոշեցին այլ կերպ հավերժացնել:Գյումրու թիվ 1 Արհեստագործական ուսումնարանում, որտեղ ուսանել է Տիգրանը, նրա անվամբ դասասենյակ բացվեց: Տեղեկացանք, որ Տիգրանի մորը, որպես սփոփանք, որդու հարազատ կրթօջախում աշխատանք են առաջարկել:

Գյումրու Վազգեն Առաջինի անվան թիվ 27 դպրոցի դասասենյակներից մեկն էլ անվանակոչվեց քառօրյա պատերազմի առաջին զոհի՝ Վլադիմիր Մելքոնյանի անվամբ: Ու թեև Վլադիմիրի երազանքն էր ծառայությունից վերադառնալը, աշխատել, բնակարան ձեռք բերելը, անկատար մնաց: Այսօր նրա ընտանիքին իր մահից հետո հայտնվել են բարերարներ, մարդիկ, որոնք օգնության ձեռք են մեկնել եւ պատրաստ են լուծել անգամ բնակարանի խնդիրը,ինչի կարիքն ընտանիքն իսկապես ունի: Ինչպես մայրը՝ տիկին Սվետան է ասում. «Վլադիմիրս լավ կյանք չի տեսել, ու չտեսավ»:

19-ամյա բռնցքամարտիկ Վիկտոր Ալեքսանի Յուզիխովիչի հիշատակն էլ Գյումրու թիվ 3 ավագ դպրոցում են վառ պահում: Այստեղ բոլորն են հիշում չափազանց համեստ, հավասարակշիռ եւ երբեք չբարկացող Վիկտորին: Նրա անվամբ հարազատ դպրոցում նույնպես դասասենյակ է բացվել: Գյումրեցի հերոսների թիվը այս քաջորդիների անուններով չի սահմանափակվում: Քառօրյա պատերազմի նահատակներ երկու մեծանուն քաջորդիներ փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի եւ ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի վառ անունների հետ կապված գյումրեցիները ևս առանձնահատուկ անակնկալներ են խոստանում:

Արևիկ Հակոբյան, Գյումրի

hraparak.am

Այս նյութը դիտել են - 1903 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook