- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Ինձ հարցնում են, որ նորից ծնվես, ինչ կցանկանաս: Միամիտ հարց է: Չեմ ցանկանա այս աշխարհում ծնվել: Կզարմնաս, բայց մեղավորին հարցնել, թե ինչ կցանկանաս փոխել կամ շտկել, տարօրինակ է: Ախր այնքան բան կա անելու: Կյանքը կարճ է ու այս կյանքի կարճ օրերի, տարիների հետ կարճատեսության ու կարճմտության արանքում մարդը կորցնում է լիովին տեսողությունը: Երբեք կյանքը իմ երևակայության հետ չի համընկել:
Պարզապես նրա համար, որ հուսահատության ու դատարկ պատերի մեջ միայնակ ապրող, անհաշտ մարդու օրը սկսվել ու ավարտվել է միտք անելով, որ ոչ մեկին պետք չէ: Խաղաղության պահերին, մենք խաղաղության գինը չենք գնահատում, բայց երբ գալիս է տխրության րոոպեները, մենք նկատելիորեն հիշում ու պահանջում ենք՝ խաղաղություն: Ու երբեք հարց չենք տալիս ինքներս մեզ, մեր ձեռքով ստեղծած թատրոնում, քանի անգամ ենք հայելու առջև կանգնած նայել մեր մի քիչ խորամանկ, մի քիչ թախծոտ, սպասող, վերապրող աչքերին: Չէ, մենք լռությամբ մտել ենք մեր սետղծած թատրոնն ու մեզ համար դերեր ենք ընտրել ու ողջ կյանքում մնացել ենք մեր ընտրած դերի տակ: Ինձ հարցնում են, թե ինչ ես ամենից շատ ուզում:
Անհեթեթ եմ համարում այդ հարցերը, որոնք երբեք անկեղծ պատասխաններ չեն ստանում: Որովհետև երբ մեկը կանգնած լուրջ դեմքով քեզ հարց է տալիս, իսկույն ծիծաղդ գալիս է, մտքում մի լավ հայհոյում ես, մինչդեռ կանգնում ու դու էլ ոչ պակաս լրջությամբ սկսում ես անլուրջ պատասխաններ արտասանել, որը ոչ մի կապ չունի քո հետ, քո ապրած մեկ օրվա, մեկ տարվա, կյանքի հետ: Ես կարողանում եմ խոշոր պլանով պատկերացնել այս ներկայացումը, բայց միևնույն է՝ մանրամասներ չեմ ուզում... և չնայած այս ամենին, վախենում եմ, թե բաց կթողնեմ օրը՝ ապրումը, այլևս բավականաչափ երիտասարդ չեմ՝ դրան ներկա լինելու, լավին կողմ եմ, վատին չգիտես ինչու դեմ... ինչո՞ւ... վատ սարքած պատմությանը ներկա լինելու, տեսնելու բախտին չեմ ուզում արժանանալ...
Ինչից է, որ երեխաները ավելի ազնիվ են, քան մեծերը: Հարցը հնչում է շատ մեղմ տոնով:
Զարմացած նայում եմ երկնքին ու մի շնչով պատասխանում եմ. երկնային են: Երկրի վրա մարդը, ցանկալի է, բայց միթե այդ ցանկությունը ստեղծողի գլխում մի պահ չէ, որ ծնվել, հետո ով գիտե ափսոսել է իր ստեղծած մարդու, կենդանու գոյության լինելիությունից: Ի՞նչ է մարդիկ ծնվել են, որ հետո դառնան որևէ մեկի շարունակությո՞ւնը: Կրկին չեմ հասկանում հարցը: Մրադիկ, եթե հնարավորություն ունենային չէին ծնվելու, որովհետև ծնունդը մարդուն դարձնում է ինքնուրույն, որի հետ մարդը հաշտ չէ:
Մարդը իր ողջ կյանքում ապրում է, ինքն իր համար: Չի ուտում, չի խմում, բայց ապրում է դիմացինին զարմացնելու, կամ հակատակը, հետո սկսում է գիտակցել կյանքն ու երբ մարդ սկսում է գիտակցել, ինչ բան է կյանքը, ծնունդը՝ մեռնում է, որովհետև ստացել է բոլոր հարցերի պատասխաններն ու չի դիմացել: Այսինքն չկա մարդու համար անսահմանափակ հնարավորություններ: Հնարավորությունները մարդուն տրվում են կյանքի օրոք, որտեղ մարդը կամ գտնում կամ անցնում է բոլոր հանարավորություններն ու ապրում սրտի թելադրանքով կամ հակառակը: Գլուխը մնաում է ազատ առանց սրտի, սիրտը առանց գլխի՝ դատարկ: Ու այս դատարկության մեջ մարդը սկսում է որոնել ինքն իրեն, որովհետև իրենց դուրս մարդը չի կարող տեսել, լսել, կառուցել, արարել:
Հավատում եք մեկին, ով ձեզ կարող է զարմացնել: Քմծիծաղ եմ տալիս... Ես եմ ինձ զարմացնողն ու ինձ արհամարհող անհատականությունը, ով դմացինին կամ կհամոզի, որ ինքը զարմանալու չափ հետաքրքրիր է կամ էլ զարմանալու չափ անհետաքրքիր: Ես պարզապես հիմա ոչ զարմանում եմ, ոչ զարմացնում: Մարդիկ ապրում են այն օրերում որտեղ ամեն բան կա ու չես կարող մարդու վրա ազդել: Դու ընդամենը սկսում ես մենակության մեջ հաշվել քո անցած օրերն ու երբ հասնում ես այն հազարերորդ թվին, որ ապրել ես, այլևս չես շարունակում, որովհետև մանացած օրերը չես ապրել:
Մեռնելուց վախենում ես: Հարցը գիտեի, որ իմ սրտով չէ: Ծնվել եմ, ով ինձ չի հարցրել, քանի օրվա, քանի տարվա համար ես եկել... Ես գիտեմ, որ ապրած-չապրած կյանքդ վերջում հավասար պայքարի մեջ են մտնելու ու հաղթելու է չապրածդ տարիները: Ու այդ պահին դու մեռնելու ես, որովհետև կարող էիր ապրել երկար, բայց վաղուց անելու բան չունես: Վերջում, ես ինքս ինձ հարց եմ տալիս, ինչու եմ ապրել այսքան ժամանակ, երբ մարդու աչքերի մեջ նայելու, ինքս ինձ ստելու համար մնացել եմ ազնիվ ներկայացում խաղացող գլխավոր դերի տակ: Լռությամբ խոստովանել եմ, որ մեղավոր եմ, բայց բարձրաձայն խոսելու պահին լռել: Լռել եմ, որովհետև մտածել եմ ինձ չեն հասկանա:
Ես մեկն եմ, ով մյուսներից ոչնչով չի տարբերվում: Ես գոնե այս ամենը կարող եմ գրել, որովհետև խոսելու պահին խաղում եմ, ինչպես մեզնից յուրաքանչյուրը կարծում է, որ ինքն ավալի ճիշտ է դասավորել կյանքը, քան ես: Չէ միևնույն է մենք ամեն վայրկյան խաղում ենք ու ես այնքան ժամանակ չունեմ, որ սրբագրեմ ապրածս օրերի լավ-վատ, դատարկությունն ու ինքս իմ ներսում ապրող հրեշի, մարդու, ստրուկի, հարմարավետություն, գտնողի, տեսնողի...
Ինչքան շատ բան կա իմ մեջ, որ դեռ չեմ նկարել թղթին: Սարսափում եմ տեսնել նրանց իրական աչքերով, որովհետև սիրտ չունեմ, որ սիրտ անեմ ու այդքան ազնիվ չեմ, որ հեռացնեմ կամ զարմացնեմ մեկին ու մաքրագործվեմ: Չէ մեր ամենացավոտ խնդիրը մնում է չլուծված, որովհետև վախը աչքեր ունի ու չորս արած աչքով հետևում է քեզ, որ հանակարծ ազնվությունը չգողանա քեզ նրանից: Գիտես, երևի մարդը հենց այս չստացված կյանքի ծնունդն է, ով համոզում է ինքն իրեն, որ վաղը ավելի լավն է լինելու, քան նախորդ օրը: Ու ամեն անգամ ինքն իրեն համոզելով պայքարում է ինքն իր դեմ ու մնում է անուղղելի:
Կկարողանաս ապրել մենակ, եթե բոլորը դեմ դուրս գան քո որոշումներին... Իսկ ով ասաց, որ ես մենակ չեմ: Երբ պառկում եմ քնելու, ինձ չկա մեկը, որ համոզում է աչքերը փակել, որովհետև ես կամ հանգիստ եմ կամ անհանգիստ: Իսկ իմ անհանգստության համար ոչ մեկ չի անհանգստանում ու եթե անհանգստանում էլ են, ապա իրենք իրենց համար են մտածում, որ ինձ դուր գան ու իրենք հաշտ լինեն իրենց խղճի հետ: Ցնդաբանություններիս համար ներող կլինեք, որովհետև նամակ գրելու պահին, հարցեր էի որոշել, որ այդպես էլ պատասխան չգտան:
Միգուցե վաղը կամ էլ ով գիտի մյուս օրը ինչ-որ բան փոխվի ու հարցերս էլ ինչ- որ կերպ փոխվեն:
Պատասխաններն էլ կարող են փոխվել, նայած թե դու ինչ ես կերել այդ օրը, ումն ես տեսել, ումն ես հանադիպել և վերջապես որերորդ օրն է, որ ապրում ես: Մենք ապրում ենք, որովհետև չգիտենք ինչ ենք ուզում: Եվ դա մեզ ավելի է ստիպում ապրել...
Արթուր Հայրապետյան
Ընդդիմությունը՝ իշխանության հետքերով. ի՞նչ անել Գեղամ Նազարյանի հետ
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ