- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:56:00Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-25 15:05:00Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net
- 2025-02-25 12:49:00ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հունիսի 4-ի երեկոյան Նուբարաշենի ճանապարհին հարազատ մոր աչքի առաջ դաժանաբար սպանված 58-ամյա Եղիշե Խաչատրյանի գործը անհավատալի ընթացք է բռնում:Դեպքի ականատես Մարիամ Գրիգորյանը, ով միաժամանակ կասկածյալներից մեկի` Արարատ Նիկողոսյանի ընկերուհին է, Asekose.am-ի հետ զրույցում խայտառակ հայտարարություններ է արել, կամ նույնն է, թե այդպիսի վկայություն է տվել, որից կարելի է ենթադրել, որ վերեւներում գործը հարթվել է: Չնայած հայկական իրականությունում հանցագործությունների «պարտակելու» տրամաբանությունը հուշում էր, որ հենց այսպես էլ լինելու է, որ ՀՀ արտոնյալ կամ այսպես կոչված էլիտար հանցագործների դասը, որը լկտիաբար հոշոտել էր մարդուն, մարդկայնին որեւէ երեւակայությունում չտեղավորվող ոճիր գործել՝ մոր աչքի առաջ դաժանաբար սպանելով զավակին, նույն լկտիությամբ իրականությունը գլխիվայր շուռ են տալու.քանի որ դեպքի հենց առաջին օրը լուրեր շրջանառվեցին, որ առնչություն ունեն բարձրաստիճան պաշտոնյանեից մեկի մերձավոր շրջապատի մարդիկ:
Ամենայն հավանականությամբ ականատես Մարիամ Գրիգորյանը հատուկ ցուցում է ստացել, թե ինչ վկայություն տալ, հիմա էլ այդ ամենը սպրդվում է լրահոս:
Հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս, հայոց լեզվի թեստերի հեղինակ Փառանձեմ Մեյթիխանյանի 58-ամյա ամուսինը հունիսի 4-ին, ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայով Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ վիճաբանել է անհայտ ավտոմեքենայի վարորդի եւ ուղեւորների հետ, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից մահացել է», սա ոստիկանության հաղորդագրությունից մեջբերում է, որը կցկտուր տեղեկություններ է հայտնում դեպքի մասին: Իրականում ըստ Եղիշե Խաչատրյանի ընտանիքի մտերիմների՝ դեպքը տեղի է ունեցել առանձնակի դաժանությամբ: Իր բարեկրթությամբ հայտնի Եղիշե Խաչատրյանը, տեսնելով «պրոտիվ» երթեւեկող մեքենային, փորձել է քաղաքավարի նախատել օրինազանց երիտասարդ վարորդին, նա նկատողություն է արել սխալ վարելու համար։ Վարորդը ընկերների հետ է եղել , ծանր է տարել դիտողությունն ու իջնելով ավտոմեքենայից հայհոյանքներ է տեղացրել, Խաչատրյանը հանդիմանել է, որ մոր հետ է, սակայն ապարդյուն, կողմերը ձեռնամարտի են բռնվել, իսկ ինչ-որ պահից միացել են եւս մի քանի հոգի ու Խաչատրյանին դաժանաբար ծեծելով սպանել են մոր աչքի առջեւ:
Այս գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 3 անձ` Խաչիկ Կոսյանը, Արտաշես Չիչոյանը և Արարատ Նիկողոսյանը:
Բայց, ահա, Մարիամ Գրիգորյանն ասել է, թե իբր որևէ մեկը չի ցանկացել դիտավորյալ վնաս հասցնել մյուսին եւ ամենաաբսուրդը,թե իբր դեպքը հրահրել է հանգուցյալը.«Այդ մարդը սկսեց վիրավորանքներ հասցնել: Տղաները տեսնելով տարեց մարդուն, փորձեցին լեզու գտնել և խոսքի միջոցով հարթել վեճը: Սակայն տղամարդն ինքն էր հրահրում տղաներին և թույլ չէր տալիս, որպեսզի կռիվն ավարտվեր: Տղաներն էլ, բնականաբար, սկսեցին պատասխան հարվածներ տալ, որն էլ դարձավ այս ամենի հետևանքը: Ես և այդ տղամարդու մայրը փորձում էինք բաժանել տղաներին, սակայն՝ ապարդյուն: Իմ կարծիքով այդ կինը ևս պետք է ճշմարտությունը պատմի: Նա ինքը տեսել է, որ իր տղան է սկսել ամենը, և տղաները միայն փորձել են պաշտպանվել ու հակահարված հասցնել: Եղել է ծեծկռտուք, որտեղ որևէ մեկը չի ցանկացել դիտավորյալ վնաս հասցնել մյուսին»:
Մարիամի խոսքով` ինքը զանգահարել է շտապօգնություն՝ փորձելով օգնել գետնին ընկած տղամարդուն, և մինչ շտապօգնության ժամանումը տղամարդը ողջ է եղել:«Ես ստուգեցի նրա զարկերակը, հասկացա, որ ողջ է, փորձեցի օգնություն ցուցաբերել, սակայն չստացվեց: Տեղի ունեցավ մի սարսափելի բան, որը չէր ցանկանա մեզանից և ոչ ոք»:
Նման բացատրությունից հետո միայն նողկանք է առաջանում նաեւ այն իրականության հանդեպ, որը մենք ենք հանդուրժում, սակայն այդով հանդերձ կան բազում մութ կետեր, որոնք լուսավորման կարիք են զգում, ավելի ճիշտ՝ ականատեսի խոսքում կան հակասական իրողություններ ու ակնհայտ է այն, որ սա կազմակերպված, նախապես լավ պլանավորված ցուցմունք է: Նախ այդ ինչպես ստացվեց, որ 58-ամյա տղամարդը, որը ըստ ականատեսի նկարագրածի՝ Ռեմբո էր ու անխնա ծեծում էր երեք երիտասարդի, մեկ էլ հանկարծ դարձավ անզգույշ հարվածի զոհ, ստացվում է, երկրորդ՝ անընդհատ պնդելով, թե իբր Խաչիկը դեպքի անմիջական մասնակից չի եղել եւ իբր հարակից ավտոտեխսպասարկման կենտրոնում է եղել, պարզորոշ երեւում է, որ ցանկանում են վերջինի մաքուր դուրս բերել գործից, քանզի գոնե նրա վրա այս հանցագործությունը ծանր կնստի, որովհետեւ 2010-ին նա մահացու վրաերթի է ենթարկել երկու երիտասարդ աղջկա:
Ամուր թիկունք ու հզոր հովանի ունեցող այս հանցախումբն արդեն կարելի է ասել գլխի ճարը տեսել է ու հնարավոր է հանգուցյալի ընտանիքի նկատմամբ ճնշումների հավանականությունը, մանավանդ , որ հանգուցյալի լեզվաբան այրին հայտնել է, որ կպայքարի մեղավորներին արդարացի պատիժ տալու համար: Մինչդեռ հենց այս անպատժելիությունն է, որ նոր ոճիրներ է ծնելու՝ սպառնալիք դառնալով մեր բոլորիս ապրելու իրավունքի վրա:
Անի Սահակյան

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur



