USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Արմեն Մուրադյանը՝ Սեյրան Օհանյանի կնոջ, Աշոտյանի ոտքի և մեղադրյալ Սարո Ծատուրյանի մասին
2016-06-16 20:23:00
Տպել Տպել

Առողջապահության գործակալության աշխատակիցները, որոնց մեղադրում են առողջարանական կեղծ ուղագրեր պատրաստելու և իրացնելու քրեական գործի շրջանակներում, ազատված չեն աշխատանքից, շարունակում են իրականացնել իրենց պարտականությունները։ Այս մասին հայտնեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, «Հրապարակի» հարցին պատասխանելով։

«Մենք քննչական մարմնից որևէ միջնորդագիր չունենք նրանց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ», - ասաց նախարարը։ Պաշտոնական լիազորությունների չարաշահման համար մեղադրվող գործակալության պաշտոնյաներից մեկին նա բնորոշեց որպես արհեստավարժ մասնագետ։

Ենթադրվում է, որ խոսքը գործակալության պետի՝ Սարո Ծատուրյանի մասին է, թեև նրա անունը նախարարը չտվեց։ Նա չկարողացավ հայտնել ապօրինի գործարքների արդյունքում պետությանը հասցված վնասի չափը, ասելով, որ դա կպարզվի նախաքննության արդյունքում։ Նաև չբացահայտեց, թե հանգստյան որ գոտիների ուղեգրերի հետ էին մախինացիաներ արվել։

Փաստորեն, «Հրապարակի» լուրը, թե կեղծ ուղեգրերով անձանց մեծ մասը բուժվել է նախագահի եցբոր՝ Սաշիկ Սարգսյանին պատկանող «Գանձաղբյուր» առողջարանում, մնաց առանց պաշտոնական մեկնաբանության, քանի որ հարցն այդ նախաքննության տեղեկություն է։ Նախարարը հիշեցրեց, որ 2012 թվականին առողջապահության նախարարությունն է բացահայտել ուղեգրերի պատրաստման և իրացման գործընթացի ռիսկերը, հայտնել է իրավապահ մարմիններին, որից հետո փոխեց ուղեգրման ձևը։

«Երբ որ հարուցվեց համապատասխան գործը, կառավարությունը 2014 թվականին որոշում կայացրեց ուղեգրման ձևը փոխել։ Ներդրեցինք պաշտպանիչ շերտով համարակալած ուղեգրեր, սահմանվեց նոր կարգ, որով հնարավորինս նվազեցվեցին ռիսկերը։ Յուրաքանչյուր հիմնարկ համարակալած ուղեգրեր է բաժանում, և միշտ հնարավոր է տեսնել, թե որ ժամանակահատվածում, քանի ուղեգիր և հանգստյան որ գոտիների համար է բաժանվել։

Առողջարանի ուղեգիրը կարող է տալ յուրաքանչյուր տարածքային կառավարման մարմին, ինչպես նաև գործակալությունը, հետագայում փաստաթղթերը ներկայացվում են, որպեսզի գործակալությունը վճարումն իրականացնի։ Խնդիրները առաջացել են այս սխեմայի առաջին հատվածում», - պարզաբանեց նախարարը։ Նախարարին հարցեր տվեցին նաև թե օպտիմալացման շրջանակներում կրճատելու է արդյոք իր խորհրդականին՝ Սեյրան Օհանյանի կին Ռուզաննա Խաչատրյանին։ Նա խուսափեց ուղիղ պատասխանից, ասելով, որ խորհրդական Խաչատրյանը իրեն զինվորականների առողջության, ֆինանսական տնտեսական խնդիրներով, հիվանդների առողջության և զինծառայողների ընտանիքների հետ կապված խորհուրդներ է տալիս։ Առողջապահության նախկին նախարար Արմեն Աշոտյանի կոտրած ոտքի մասին էլ, որը ինչպես հայտնի է, չի կպել, նախարարը տեղյակ էր։

Աշոտյանը, ըստ «Հրապարակի» տեղեկությունների, գնացել է Բելգիայում ոտքը բուժելու։ «Ես տեղյակ եմ այդ խնդրին, բայց չեմ կարող մեկնաբանել մասնավոր դեպքը։ Բժշկական ախտորոշման մասին խոսելը այդ անձի մասնավոր իրավունքն է»։

Սյուզան Սիմոնյան 

hraparak.am

Այս նյութը դիտել են - 1677 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook