- 2025-03-13 21:49:00Հիմա հայ ժողովուրդը թրքամե՞տ է, թե՞ ադրբեջանամետ. եթե լուռ են, ձեն չեն հանում, ուրեմն` երկուսն էլ միասին
- 2025-03-13 21:09:00Վարդան Ղուկասյանի ճակատագիրն այլևս գտնվում է Աստծո ու դատավորի ձեռքերում…
- 2025-03-13 12:51:00Քոչարյանն ու Դոգը՝ Փաշինյանի հիմնական մրցակիցներ․ հարցումներ և իրականություն
- 2025-03-13 11:40:00Համախմբվելու ժամանակը. Վարդան Ղուկասյանի հարցում արդարությունը պե՛տք է հաղթանակի
- 2025-03-13 10:51:00ՀՐԱՏԱՊ. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
- 2025-03-12 14:20:00Լոս Անջելեսում տեղի է ունենալու ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Մենք ավելի անպատրաստ էինք ու ավելի համախմբված եղանք պատերազմի ընթացքում, երբ կողքի դրացին` ադրբեջանցի կոչվածը, հարձակում գործեց: Հենց այդ օրերին ես, Արաբոն ու Աղասին հրավեր ունեինք Եվրոպայից` ազգային երգերով հանդես գալու: Ապրիլյան պատերազմի ֆոնին համերգների թիվն ավելացան: Նորվեգիան և Շվեդիան ծրագրում չկային: Մեկնելուց հետո ավելացան նաև Գերմանիայում` Քյոլնը, Բելգիայում` Բրյուսելը: Համայնքները կարողացան 20 օրվա մեջ հոծ բազմություն հավաքել»,- մեզ հետ զրույցում պատմեց ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Ներսիկ Իսպիրյանը:
Հունիսի 18-ին Բեռլինի հայ հանդիսատեսին Ներսիկ, Արաբո և Աղասի Իսպիրյաններն իրենց ազգային, հայրենասիրական երգերով ներկայացան առաջին անգամ: Հանդիսատեսի ջերմ ընդունելությունն ու ակտիվ մասնակցությունը ակնհայտ էր հենց առաջին կատարումից: Ներկաների մեծամասնությունը, որոնցից շատերն էլ ամենատարբեր քաղաքներից էին եկել Բեռլին, անընդհատ պարում էին: Արդյունքում համերգային ծրագիրն ավարտվեց կեսգիշերն անց: Համերգը կազմակերպել էր տեղի «Երևան» ռեստորանը` Սմբատ Հովսեփյանի ջանքերով:
Առաջին վայրը, ուր երգիչները ելույթ են ունեցել, Նորվեգիայում Օսլոյից ոչ հեռու մի փոքր քաղաք է եղել, և մոտ 150 հայ է հավաքվել: «Նոր ձևավորված համայնք էր, ուրախացա, որ համախմբվել էին»,- նշում է Ներսիկ Իսպիրյանը: Երկրորդ համերգը տեղի է ունեցել Շվեդիայում, որը կազմակերպել է տեղի «Դաշնակցությունը»` մայիս 28-ի առթիվ: Նրանց երրորդ համերգը Հոլանդիայում է կայացել, ուր հոծ հայ բազմություն է ներկա եղել: Այնուհետև Գերմանիայի Քյոլն քաղաքում են նրանք հանդես եկել, հետո` Բելգիայում` Բրյուսելում: Հաջորդողը Բեռլինն էր, իսկ վերջին համերգը կայացավ այսօր` հունիսի 19-ին Համբուրգում:
«Իմ ունկնդիրը միշտ մեկն է եղել` նա, ով ունի ազգային նկարագիր:
Ես չեմ էլ ցանկանում, որ ռաբիս լսողն իմ համերգին գա: Այս շրջագայության ժամանակ թվով մարդաշատը Հոլանդիայի համերգն էր, և ամենուր այն հանդիսատեսն էր, որ ոտքով, գլխով, ձեռքով կապված է հայրենիքի հետ ու ազգային մտածելակերպ ունի, ավանդապաշտ է ու հայապահպան: Մենք քարոզչական աշխատանք ենք կատարում, ես չեմ ուզում գալ այնպիսի երգեր երգելու, որ այդ պահին մարդկանց ուրախացնեմ գնամ, այլ որ ազգայինը փոխանցեմ, որ սովորեն ու հիշեն, արմատներին մոտ կանգնեն»,- նշեց Ներսիկ Իսպիրյանը: Երգիչը որոշել է համերգային շրջագայության ընթացքում վաստակած գումարի մի որոշակի մասը, որպես օգնություն տրամադրել արցախյան քառօրյա պատերազմում զոհված որոշ զինվորների ընտանիքներին. «Իմ նախաձեռնությամբ զոհված տղերքի ընտանիքներին օգնություն կանեմ: Արդեն որ վերջնական հստակվի մեր վաստակած գումարը, կտեսնեմ, թե ինչքան կկարողանամ, Արաբոյի և Աղասիի հետ կուղարկեմ նրանց ընտանիքներին»:
Բեռլինում տեղի ունեցող համերգի ընթացքում ներկաներից շատերն իմանալով այս մասին, միացան երգչին ու սկսեցին գումար հավաքել: Նախաձեռնությանը միացան մոտ 30 հոգի: Հավաքված գումարը, սակայն հասցեագրված է: Ուղարկվելու է Համբուրգ, որտեղ արդեն երկու շաբաթ բուժում է ստանում արցախյան քառօրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած Արման Լազգիյանը: Իսկ երգիչ Իսպիրյանների համերգային հաջորդ շրջագայությունը ծրագրված է աշնանը: Սեպտեմբերին նրանք կմեկնեն Բոստոն, այնուհետև` Կանադա, նոյեմբերին` Փարիզ:
Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Հայաստանի հանդեպ վստահության մակարդակը մոտ է զրոյականին. մեզ փաստաթղթեր են պետք»

Հիմա հայ ժողովուրդը թրքամե՞տ է, թե՞ ադրբեջանամետ. եթե լուռ են, ձեն չեն հանում, ուրեմն` երկուսն էլ միասին

Վարդան Ղուկասյանի ճակատագիրն այլևս գտնվում է Աստծո ու դատավորի ձեռքերում…

Համախմբվելու ժամանակը. Վարդան Ղուկասյանի հարցում արդարությունը պե՛տք է հաղթանակի

ՀՐԱՏԱՊ. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Լոս Անջելեսում տեղի է ունենալու ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի

Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ

Վարչապետի խոսնակին խորհուրդ եմ տալիս` թռիր, նոր հոպ ասա. ԴՕԿ կուսակցության անդամ

ԲԱՆՍԱՐԿՈւԹՅՈւՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՉԷ.Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Աբսուրդ. մակարդակից խոսում է մեկը, ով ուղտի գործառույթ է իր վրա վերցրել

Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել


