- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ինչպես հայտնի է, վերջին շրջանում ամենաքննակրկվող թեմաներից մեկը՝ վերաբերող երկրի տնտեսական կյանքին, էլեկտրաէներգիայի սակագների իջեցումն է, ինչից, ըստ երևույթին, իշխանությունները փորձեցին իսկական շոու սարքել՝ իբր հանրությանն ապացուցելու, թե մի մեծ գործ են անում, սակագին են իջեցնում. տեղյակ են ժողովրդի դարդուցավին, պատրաստ են մարդկանց «դարդին դարման անել»:
Չհասկանալու համար այս թատերական ներկայացման ողջ կեղծավորությունն ու դատարկությունը, սակայն, պետք է առնվազն վերջին հիմարը լինել, քանի որ նույնիսկ առաջին դասարանի երեխայի համար էլ պարզ է՝ մի մեծ բան չեն անում, երբ միանգամայն արհեստականորեն 48 դրամ դարձրած սակագինը մի քանի կոպեկով ստիպված էժանացնում են՝ վախենալով մարդկանց ռեակցիայից (գազի գինը ՌԴ-ն էժանացրել էր, ինչին ի պատասխան, ուզած-չուզած, պետք է որոշակի էժանացման գնային):
Այն, որ Հայաստանի ամենայուղոտ պաշտոններից մեկը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնն է, առանձնակի ապացույցների կարիք չի զգում: Սրա պատճառը, թերևս, ոլորտում տարիներով արմատացած չարաշահումներն ու կոռուպցիան է, որ անաշխատ եկամտի աղբյուր է դարձել հատկապես այս ոլորտը համակարգող նախարարների համար. քանի կար, Երվանդ Զախարյանն էր օգտվում կյանքի բարիքներից՝ այդպես էլ լուծում չտալով ոլորտի խնդիրներին, հիմա էլ Սուրեն Յոլյանին են բերել այս պաշտոնին՝ իբր ինչ-ինչ բարեփոխումներ անելու խոստումով:
Ինչպես համապատասխան ուսումնասիրություններն են փաստում, Յոլյանն այստեղ շատ անելիքներ ունի. հեղինակավոր կազմակերպություններից մեկի կատարած անկախ դիտարկումը ցույց է տվել, որ չնայած Հայաստանն ունի էժան հիդրոէլեկտրաէներգիայի արտադրության ամենամեծ չափաբաժինը, թանկ բնական գազով արտադրվող էլեկտրաէներգիայի ամենափոքր չափաբաժինը և ատոմային էներգիայով արտադրվող ոչ թանկ էլեկտրաէներգիայի զգալի չափաբաժին, սակայն Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը շարունակում է ամենաբարձրերից մնալ:
Ինչպես պարզաբանում են համապատասխան մասնագետները սույն ուսումնասիրությունում՝ այս ամենը հետևանք է էներգետիկ ընկերությունների կողմից պետական սեփականություն հանդիսացող քիմիական գործարաններին և պետական պաշտոնյաների կողմից վերահսկվող հիմնադրամներին կատարվող ֆինանսական փոխանցումների, էլեկտրաէներգիայի վարձերը չվճարելու, անպատասխանատու գնային քաղաքականության (չի բացառվում, որ ներկայիս սակագների պայմաններում կոռուպցիայի հետևանքով բնակչության կրած կորուստները կազմեն տարեկան առնվազն 250 միլիոն ԱՄՆ դոլար, որի զգալի մասը հոսելու է պետական կոռումպացված պաշտոնյաների գրպանները): Այսինքն՝ ստացվում է նույն պատկերը, ինչ բոլոր ոլորտներում է. արտոնյալները, ի հաշիվ հասարակների, պարարտանում են՝ առանց դույզն ինչ մտածելու այդ ամենի հետևանքների մասին:
Պետք է ենթադրել, որ Յոլյանը, նախքան սեփական պաշտոնը ստանձնելը, գոնե որոշակիորեն պետք է որ տեղյակ լիներ այն բոլոր խնդիրների մասին, որ ներսից ուտիճի պես քրքրում են համակարգն ու հստակ պլան ունենար՝ հարցերը կարճ ժամանակահատվածում կարգավորելու համար:
Դատելով, սակայն, այն բանից, որ սույն չինովնիկն առանձնապես աչքի չի ընկնում յուր նախաձեռնողականությամբ ու չի շտապում կտրուկ շարժումներ անել՝ դեռևս, ըստ էության, չունենալով վերադասի թույլտվությունը, կարելի է հաստատ ասել՝ իրականում ոչ մի բարեփոխումների էլ չի գնալու ու շարունակողն է լինելու իր անփառունակ նախորդի՝ Զախարյանի թալանչիական քաղաքականության, որը տարիներով ծծեց-քամեց Հայաստանի ողջ էներգետիկ համակարգը՝ կանգնած լինելով կոռուպցիոն բուրգի ամենավերևում…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան







