- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ջհանգիր Լֆիկյան
Հայաստանում վերջերս կատաղի պայքար սկսվեց մենաշնորհների ու դրանց տերերի դեմ: Քանի որ երկիրը պայքարում է մենաշնորհների դեմ, մենաշնորհների տերերն էլ որոշել են պայքարել երկրի դեմ: Եվ այս սկզբունքային պայքարում մենաշնորհներն ու դրանց տերերը հաղթում են: Սկսում ես մտածել՝ ավելի լավ չէր լինի՞, եթե ոչ մի պայքար էլ չլիներ մենաշնորհների դեմ, գոնե նրանք մի քիչ հումանիզմ կդրսևորեին հայ ժողովրդի նկատմամբ, ու միանգամից ցեղասպանություն չէին իրականացնի կամ գոնե այս մասշտաբներով չէին ցեղասպանի:
Օրինակ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որը հանրությանը հայտնի է Լֆիկ Սամո անունով, Հայաստանում ալյուրի արտադրության մենաշնորհ ունի: Հայաստան ցորեն ինքն է ներմուծում, ինքն է ալյուր արտադրում, ինքն է որոշում ալյուրի գինը: Ճիշտ է, մի քանի խեղճ ու կրակ ներկրողներ էլ կան, բայց սրանք աշխատում են այնքան, որքան թույլ է տալիս Ալեքսանյանը: Նրանք իրավունք չունեն իրենց ապրանքն Ալեքսանյանի ապրանքից էժան վաճառել, եթե նույնիսկ ուզենան, որովհետև, ինչպես նշեցինք, ամեն ինչ որոշում է Ալեքսանյանը, իսկ նա որոշել է, որ իր ապրանքը պետք է ամենաէժանը լինի:
Հայաստանի՝ ԵՏՄ մտնելուց հետո մի քանի գործարարներ որոշեցին Հայաստան ալյուր ներմուծել: Մտածում էին, որ եթե Հայաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքների ազատ տեղաշարժ է, իսկ Ռուսաստանում ալյուրը կրկնակի էժան է, քան Հայաստանում, կարելի է Ռուսաստանից ալյուրն առնել, բերել Հայաստան, վաճառել ու փող աշխատել: Դե, մաքսավորներն էլ, որոնք, ըստ էության, Լֆիկի աշխատողներն են, սահմանին չեն կանգնեցնի ու այնքան մաքսատուրք չեն գանձի, որ ապրանքը մի քանի անգամ թանկ նստի Հայաստանում վաճառվող գնից: Մի քանի այդպիսի հաջողված փորձ եղավ: Մարդիկ Ռուսաստանից ալյուրը բերում էին, և ով՜ անարդարություն, վաճառում անհամեմատ ավելի էժան, քան Լֆիկի ալյուրը: Այս անարդարությունը շատ արագ վերացվեց, որովհետև ալյուր բերողներին չոր գողականով հասկացրին, որ եթե իրենք շարունակեն ալյուրի գործ անել, ուրեմն փող աշխատելու փոխարեն կարող են տուն-տեղ կորցնել: Մարդիկ հասկացան, ու քանի որ չէին ուզում եղածից զրկվել, դադարեցրին ալյուր բերել:
Բայց քանի որ սրանք էլ մարդ են, ու սրանք էլ են փող աշխատել սիրում, որոշեցին մի քիչ ավելի անշառ գործով զբաղվել, մտածեցին, որ եթե ալյուրի փոխարեն ալյուրի թեփ բերեն, ապա դժվար թե արժանանան պարոն Լֆիկի զայրույթին ու վրիժառության զոհը դառնան, առավել ևս, որ իրենց թեփի մասով ոչինչ չեն ասել: Հայաստանում էլ ցորենի թեփի պակաս կա, անասնապահության համար անհրաժեշտ ցորենի թեփը չի հերիքում: Այն մարդիկ, ովքեր գյուղատնտեսական ապրանքներ էին արտահանում Ռուսաստան, դատարկ հետ չգալու համար որոշեցին ցորենի թեփ բերել: Ցորենի թեփը նույնպես Լֆիկի մենաշնորհն էր, և այն վաճառվում էր ավելի թանկ, քան նույնիսկ ցորենը: Ցորենի թեփի կիլոգրամը 120-130 դրամ է, մինչդեռ գյուղացիներից ցորենը մթերվում է 100-110 դրամով: Երբ սկսեցին Ռուսաստանից ցորենի թեփ բերել, դրա գինն իջավ մինչև 90 դրամի, և վտանգ կար, որ այն ավելի կիջնի: Անհատ գյուղացիները սկսեցին խոզ պահել՝ մտածելով, որ կարելի է եկամուտ ստանալ: Պարոն Լֆիկը վտանգ զգաց ոչ միայն իր թեփի բիզնեսի, այլ նաև խոզաբուծության համար, որովհետև նա Հայաստանում ամենամեծ խոզաբուծարանների սեփականատերն է: Եթե գյուղացիները խոզ պահեն, իր խոզի մսի վաճառքը կպակասի:
Նա հանձնարարեց իր բանդաներին արգելել նաև թեփի ներմուծումը, ինչի արդյունքում թեփի գինը նորից բարձրացավ 130-140 դրամի: Գյուղացիները հասկացան, որ այդ գնով հնարավոր չէ խոզ պահել, ու սկսեցին զանգվածաբար մորթել իրենց խոզերին, արդյունքում՝ խոզի մսի գինն իջավ, ու եթե առաջ մեծածախի գինը 2200 դրամ էր, հիմա այն 1700 է: Խոզ պահողներն օգտվելու փոխարեն տուժեցին: Լֆիկը դաստիարակեց ոչ միայն անհատ գյուղացիներին, այլև փոքր խոզաբուծական ֆերմաներին՝ հասկացնելով, որ պետք չէ իր հետ մրցել և քթները խոթել այնտեղ, որտեղ դա արգելված է: Ի վերջո, պետք է հասկանալ, որ գների իջեցումը ոչ մի կերպ չի անդրադառնում պարոն Լֆիկի եկամուտների վրա: Պատճառն այն է, որ Լֆիկը տիրապետում է արտադրական ամբողջ շղթային. նա և՛ թեփն է արտադրում, և՛ այդ թեփով կերակրում է իր խոզերին, հետո այդ խոզերի միսը վաճառում է իր սիթիներում և վերածում է խորովածի ու վաճառում իր «Փարվանա» ռեստորանում, իսկ եթե միսը չի վաճառվում, դրանից իր «Մոյա սեմյա» ընկերությունում երշիկ է արտադրում: Այսինքն՝ նա միսը վաճառում է ոչ թե 1700, այլ միջինը 2500-3000 դրամով:
Պարոն Լֆիկն ուզում է ամբողջ Հայաստանի տնտեսության սեփականատերը լինել, որովհետև նրան չի բավարարում միայն մի ձեռնարկություն, չի բավարարում վերահսկողություն մի ոլորտի նկատմամբ: Նրան պետք է, որ այս երկրում ամեն ինչ պատկանի իրեն և բոլորն աշխատեն իր համար: Մնացած բոլորին նա կսնանկացնի և կոչնչացնի, նաև նրանց, և հատկապես նրանց, ովքեր իբր թե պայքարում են մենաշնորհների դեմ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...







