USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 01 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Անասնաֆերմայում լիքը անասնագլուխ կա, ովքեր ժողովրդի անունից, ժողովուրդ են ոչնչացնում...
2016-07-09 11:07:00
Տպել Տպել
Մեռելածին, նավթալինոտ կուսակցություններից դեռ աչք չբացած, հիմա էլ ջահելությունն է սկսել վրա գալ... կերակրատաշտը դատարկվել է, լցնող է պետք... Սերժ Սարգսյանին էս ինչքան շատ բալետ անող կա, էս մի բուռ հողում: Ինչ անում է լավ է անում, բա ոնց, բանդան իր ուժով մարդաքանակ է հավաքում, որ վաղը հաղթի... էլ ու՞ր... ինչ կա-չկա ծախեցիրք ու բուկներդ տարաք, հիմա էլ ինչ եք ուզում: Վաղը որ Սերժը փասափուսեն հավաքի ու թռնի, հետևից դոշ եք ծեծելու ու անիծելու եք, հետո ով գա, նրան եք ծառայելու, դուք այ էդ արյան ու շնորհքի տերն եք...

Մի ժամանակ, երբ բան էի ասում բարգավաճցիքին, ինչքան կարիեռիստ բոշա կար թափով վրա էին տալիս... հիմա այդ կուսակցությունը լքող մանկլավիկները մոռացել են, թե ինչ էին, ինչ արտադրանքի թողարկված... հաճախորդ եղել եք, հաճախորդ ել թռնելու եք: Մի օր ձեզ այնպես են քաղհանելու, որ մոռանալու եք ումն էիք ծառայում և ինչի դիմաց: Ամոթ է, քիչ մը տղամարդ եղեք... ախր ձեզնից մարդահոտ չի գալիս, էլ ուր մնաց քաղաքական-պետական մտածողությամբ, սեփական գաղափարներով առաջնորդվեք:

Ամեն թափթփուկ, կուսակցությունից կուսակցություն թավալ տալով իրեն կուսակցապետ է զգում, հետն էլ համագումար է շինում ու սկսում ունքերը կիտած ճոռոմաբանել, թե մենք գալիս ենք, որ դուք լավ ապրեք կամ քեզ համար Հայաստան. ա՜խ Հայաստան ջան, էս ինչ օրն ընկար... Ես դեռ զարմանում եմ, որ մարդիկ կան, ովքեր ոսկորի համար կարող են կուսակցություն մտնել, ինչ է կուսակցապետ կոչեցյալը, ով լիքը կենսագրություն ունի խզբզած, ով դավաճանի ու Չկողմնորոշման ախտով տառապում է, ուզում է գարԱԺ-ում տեղ ունենալ...
Դրա համար էլ անասնաֆերմայում լիքը անասնագլուխ կա, ովքեր ժողովրդի անունից, ժողովուրդ են ոչնչացնում. երկիր են քանդել... քանդում... Ժողովուրդը ձեզ հատիկ-հատիկ ճանաչում է.... ինչքան էլ, որ խաչեք նրանց միևնույն է դուք հաճախորդ եղել եք ու կաք...
 
Արթուր Հայրապետյան
 
Այս նյութը դիտել են - 1462 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook