USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սարի թաղից 6 տղաների առևանգել են և Թոխմախի Մհերի մոտ ծեծել
2016-07-24 22:53:00
Տպել Տպել

«Հայ կանանց ճակատի» անդամ Սյուզան Սիմոնյանին նոր մանրամասներ են հայտնի դարձել սարի թաղի տղաների առեւանգման մասով: Հիշեցնենք, որ օրեր առաջ Խորենացի փողոցում հավաքված ցուցարարներին պարզ էր դարձել, որ Սարի թաղից մի խումբ տղաների էին առեւանգել, որոնց գտնվելու վայրի մասին տեղկություններ չկան: Այդ մասին հայտնում է Galatv.am-ը:

Սյուզան Սիմոնյանն ասում է. «Երեկ ինձ հանրահավաքից տեղեկացրեցին, որ այն օրերին Սարի թաղից վեց տղայի առևանգել են և տարել Թոխմախ ու հենց Թոխմախի Մհերի աչքի առջև ծեծի և խոշտանգման ենթարկել: Հետո երբ բաց են թողել, ասել են, եթե որևէ մեկին բողոքեք,  կսպանենք»:

Սյուզան Սիմոնյանը կոչ արեց հետաքննող լրագրողներին եւ իրավապաշտպաններին ուսումնասիրել եւ բացահայտել իրականությունը:

Հ.Գ. Որ քրեական աշխարհի կարկառուն ներկայացուցիչնեը մշտապես օգնել են իշխանություններին, դա գաղտնիք չէ: Ուստի օրակարգային է դառնում Սերժ Սարգսյանի հեռացման հետ միաժամանակ լուծել նաև նրա կրիմինալ բազայի հարցերը: Հատկապես նրանց, որոնք ասում են՝ ՛՛ավելի լավ չի՞ ռուսների ձեռի տակ լինենք՛՛ և ակտիվանում են ՌԴ-ին ձեռնտու նախաձեռնությունների, գործողությունների ժամանակ: 

galatv.freedom-dev.com

 

Այս նյութը դիտել են - 16955 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook