- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հաջողություններս ընդհանուր առմամբ հարաբերական են: Բանն այն է, որ մեզանում տեղի ունեցող գլոբալ փոփոխությոունների նախաշեմին դժվար թե էական ու կայուն համարվեն առանձին անհատների ձեռքբերումները, եթե իհարկե, դրանք անձնականին չեն վերաբերվում: Ի դեպ, այս առումով ես երջանիկ մայր եմ. քսանամյա դստերս իր ուսանողության երրորդ կուրսում արդեն իսկ ունի մեծ հաջողություններ ֆրանսերենից հայերեն թարգմանությունների գործում, տասնութամյա որդիս բացառապես ավանդական հայկական մտածողությամբ է, ինչը հավատ է հաղորդում աճող սերնդում ևս հաստատակամ դատող տղամարդկանց գոյությանը:
Անկասկած, դրան մեծապես նպաստել է առավելապես ավանդական կենսակերպով աչքի ընկնող ընտանիքիս հանգամանքը, այսուհանդերձ ես դեմ չեմ առողջ ազատությունների գաղափարներին, ու կուզենայի որ դրանք տարածում գտնեն մեզանում, առանց ծայրահեղությունների հասնելու: Ինչ վերաբերում է իմ գործնական կյանքին ու հետաքրքրություններին, ապա Առողջություն հաղորդաշարը, որի պաաատասխանատուն ես եմ ու անմիջապես եմ ծանոթ դրա կազմակերպչական հարցերին, պիտի ասեմ որ ունի ձեռքբերում ու հաջողություն, քանզի վերջին շրջանում անդրադառնում է բացառապես բուժառողջապահության բնագավառում ավանդ ունեցող ու իսկապես արժանի մասնագետներին:
Սա շեշտում եմ, քանզի մեր օրերում դժվար է այս դաշտում տարիներ շարունակ պահել հաղորդաշար, ներկայացնող միայն օրինական, որակյալ, արդյունավետ, անվտամգ ու նպատակային գործող բուժառողջապահական ծառայություններ: Քանզի սրանք օրինական դաշտում են գործում, առանց մարկետինգային անթույլատրելի խաղերի, արթար մրցակցային պայմաններում: Մինչդեռ, մեր երկրի մյուս զանգվածային լրատվամիջոոցները իրենց գերշահույթի համար, առանց զտելու ու մարդկային և մասնագիտական բարոյականության հարթությունում ընտրություն անելու, իրենց եթերում, տպագրություններում և այլն ներկայացնում են ցանկացած հայտնի ու անհայտ շառլատանների, գիտությամբ չընդունված ու հայրենական լիցենզավորման ծառայության փորձաքննությունը չանցած բուժվերականգնողական մեթոդներ, որոնք տարրաբնույթ շրջանցումներով են արտոնագրվում, ասենք իրականում այդ ծառայությունում չգործող բժշկի տվյալների հիման վրա, կամ մեկ այլ ծառայություն է արտոնագրվում, սակայն իրականում ի դեպ, բոլորի իմացությամբ, բացահայտ մատուցվում են մի շարք այլ վտանգավոր կամ անօգուտ ծառայություններ և այլն:
Արդյունքում, մեր բնակչությունը բուժման ու վերակնգնման նպատակով առավելապես հայտնվում է խաբեբաների մոտ, իսկ որակյալ ծառայություններ մատուցող բարձրակարգ բժիշկները մնում են ստվերում: Եվ վերջապես, երբ արդեն նման շառլատանների ու իրենց ինքնագործունեության արդյունքում բարդացած դեպքերով հայտնվում են իսկական բժիշկների մոտ, ոչ միշտ է հնարավոր լինում ապահովել լիարժեք ապաքինում, ու այդպես բնակչության մեջ տարածվում է բժիշկների ու օրինական բժշկության հանդեպ թերահավատությունը: Ես իհարկե կուզենայի, որ մեր առողջապահության համակարգի պատասխանատուները, առհասարակ մեր երկրի ու ժողովրդի բարեկեցությամբ մտահոգված մարդիկ ու կազմակերպությունները համախմբվեն նման առողջ գաղափարների շուրջ և աջակցեն միմիյանց, հանուն մեր հանրության առողջությանը: Ոչ թե ներկայիս պես թողնեն, որ բարի ու կառուցողական նպատակներով մարդիկ իրենց ծայրահեղ համեստ հնարավորություններով գործեն ու արդյունքում էական փոփոխությունների հեռանկար չբացվի: Բայց, կարևորն այն է, որ այս սահմանադրական փոփոխություններով, կարծում եմ, որ նման ձգտումները ակամայից ակտիվանալու են, քանզի համամասնության սկզբունքով ընտրվող պատգամավորները իրենց գործունեության ընթացքում հարկադրված են լինելու սեփական անձը ճանաչված ու ժողովրդի կողմից սիրված դարձնել ազգասեր, ժողովրդասեր, հայրենասեր ու մարդասեր նման գաղափարների շահարկելով, մնում է, որ դրանք չմնան որպես զուտ գաղափարներ այլ իրականություն դառնան հնարավորինս շուտ: Ահա թե որտեղից են գալիս իմ հետաքրքրությունները քաղաքականության նկատմամբ, որոնք նախ և առաջ արտահայտվում են լրագրողական գործունեությամբս, ապա դեռևս Անդրանիկ Մարգարյանի ձեռքով Հանրապետական Կուսակցությանը անդամագրությամբս:
Այսօրվա դրությամբ լինելով Հանրապետական Կուսակցության Արաբկիր տարածքային կառույցի կանանց խորհրդի քարտուղար բազմաթիվ փորձեր արել եմ համակարգային նոր մոտեցումների ձևավորման համար, սակայն դեռևս հիմնականում ապարդյուն, հուսով եմ մեր նոր սահմանադրության համատեքստում գործնական ընդլայնված քայլերի հնարավորությունները կկօգնեն իրականացնել բոլոր մտահղացումներս հանուն մեր հայրենակիցների: Դժվար է շրջանցել այսօրվա լրագրողական հանրության հարցը ևս, քանզի ցավոք մասնագիտական մակարդակը այնքան է ընկել, որ ընդհանուր առմամբ լրագրողների նկատմամբ հանրության վերաբերմունքը բացասական է: Անհավատալի կարող է թվալ, սակայն ես ինքս այդ կարծիքին եմ, իհարկե մի կողմում թողնելով սակավաթիվ պրոֆեսիոնալներին: Ասուհանդերձ, վերջին ժամանականերս ինքնակոչիկ նորելուկները այնքան են շատացել, որ իրենց անմակարդակությամբ թելադրում են ընդհանուր ու հիմնական կանոններ, նույիսկ քեզ վատ ես զգում որևէ տեղ հանդես գալ որպես լրագրող:
Ես շատ կուզենայի դաշտում օրինական ու արտոնագրված սկզբունքով աշխատեն այդ կրթությամբ մարդիկ և այն մարդիկ ովքեր մոտ հինգ տարի է ինչ արդեն աշխատում են այդ բնագավառում ու իրենց գրչի ոճով ու խոսքով վաստակել են մասնագիտական կառույցների ու հանրության հարգանքը: Սա նշում եմ հանուն արդարության ու տաղանդին աշխատելու հնարավորության ընձեռմամբ, քանզի լրագրության պատմությանը հայտնի են բազմաթիվ տաղանդավոր լրագրողներ, ովքեր կրթությամբ բժիշկներ էին, պատմաբաններ և այլն: Ինչպես նաև ամբողջ աշխարհում կա կարգ, որ մասնագիտական հաջողակ գործունեության երեքից- հինգ տարին համարժեք է բարձրագույն համանուն կրթությանը: Սա հատկապես մեզ համար է արդի, քանզի խորհրդային իրականությունից շուկայականին անցումը կրթության ոլորտում մինչև օրս լիարժեք չի ապահովել բարձրագուն կրթության համարժեք հնարավորությունները մի շարք մասնագիտությունների գծերով, ապահովվածներն ել դեռևս պահանջվող որակի ու մակարդակի չեն, քանզի դասախոսական կազմում ևս կա այդ խնդիրը, չէ որ նրանք ել են հիմնականում մեր երկրի հայտնի կարգերի շրջանավարտները: Այնպես որ այս և մի շարք այլ նրբություններ ու հանգամանքներ լրագրողներին գործելու լիցենզավորման կարգի մեջ պետք է լինի ներառված, որպեսզի խոսքի ազատություն ասվածը շարունակի մնալ ասելիքի բարձր մակարդակում, այդպիսով բարձր մակարդակ թելադրելով հանրությանը ու աճող սերընդին:
Այնինչ, իրականում նորելուկ ինքնակոչիկ լրագրողիկները պաշտոնյաների կամ մեծահարուստների հովանավորության ուժի ներքո օրեկան մի քանի կայքեր են բացում, որոնց նյութերում մասնագիտականը խնդիրը մարդկայինից չի զատվում, որտեղ սրա-նրա պատվերներով կամ բարեկամական կապերի հիման վրա ցանկացած ստահոդ ու խեղաթյուրված կարծիքներ ու բարբաջանքներ են գրվում, որտեղ դեղին լրագրողությունը ճնշում է խելամտությանը և որևէ ոք մարդկային ու մասնագիտական բարոյականության նորմերի պատասխանատուն չէ, այդ ամենը մոռացության է հանձնված, ապահովվելու շահույթ, որից հեռահար բարդություններում տուժում է աճող սերնդի մտածելակերպը: Մի խոսքով խնդիրները շատ են, այլ մանրամսները կներկայացնեմ մեկ այլ առիթվ աշխատանքային տարվա սկզբին, իսկ այսօր ուզում եմ առիթից օգտվելով շնորհավորել բոլորիս գալիք տարին, որպեսի այն լինի բարի ու բեղուն, իսկ դժվարություններն ու հոռետեսությունը մնան այս անցնող տարում:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնննդյան տոները:
Մարգարիտա Դավթյան

Վարչապետի խոսնակին խորհուրդ եմ տալիս` թռիր, նոր հոպ ասա. ԴՕԿ կուսակցության անդամ

ԲԱՆՍԱՐԿՈւԹՅՈւՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՉԷ.Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Աբսուրդ. մակարդակից խոսում է մեկը, ով ուղտի գործառույթ է իր վրա վերցրել

Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին


