USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 02 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դուք չեք կարող ժողովրդին այդ վիճակում հավերժ պահել. Կգա մի օր, ժողովրդի համբերությունը վերջնականորեն կսպառվի:
2016-08-03 19:20:00
Տպել Տպել
 Խոստովանեմ, որ հույս ունեի, թե ապրիլյան քառօրյայից հետո տված հարցազրույցի հանդեպ աշխարհի հայության վերաբերմունքից Ձեր ներսում ինչ-որ դրական տեղաշարժ կլիեր:
Դժբախտաբար Օգոստոսի 1-ի Ձեր հայտարարությունն ապացուցեց հակառակը: Ավելի համոզվեցի, որ Դուք չեք սիրում սեփական ժողովրդին, ավելին՝ թշնամացած եք նրա հետ: Ապրիլյան օրերին Ձեր պատվից վեր համարեցիք խոսել ժողովրդի հետ՝ վախենալով նայել նրա աչքերի մեջ: Չասեք, թե այս անգամ հանդիպեցիք ժողովրդի ներկայացուցիչների հետ: Մանկապարտեզի երեխային անգամ պարզ է, թե ովքեր էին այդ ներկայացուցիչները…

 Փոխանակ սեփական ժողովրդին խելքին մոտ մի բան ասելու, Դուք հիացած խոսում եք իրավապահ մարմինների սառնաստության, մեծահոգության եւ պրոֆեսիոնալիզմի մասին: Այն ոստիկանության եւ դիմակավորված, քաղաքացիական հագուստով ծպտված ա՛յն ջարդարարների մասին, ովքեր մահակներով ու լուսաձայնային նռնակներով էին հարձակվում անզեն բանկչության ու խաղաղ ցուցարարների վրա: Ովքեր հարյուրներով փողոցներից բերման էին ենթարկում անմեղ, նույնիսկ անտեղյակ քաղաքացիներին: Նույնիսկ իրենց աշխատանքային պարտականությունները կատարող լրագրողներին բռնության ենթարկողներին:

Դուք մեծահոգաբար խնդրում եք մոռանալ այդ մասին:

Փոխանակ անգրագետ իրավապահներին պատժելու, հորդորում եք մոռանալ եւ ներել:

Դուք, ոստականների պարոն նախագահ, հիացած եք  մի ամբողջ պահունակ դատարկած ոստիկանության գնդապետի վարքով, խոր կսկիծ եք ապրում նրա զոհվելու համար: Դա հասկանալի է: Բայց ինչու՞ չեք ցավակցում պատահականորեն իրադարձությունների վայրում հայտնված անչափահաս տղային, վաղվա զինվորին, ով ոչ մի մեղք չգործելով, կորցրեց աչքը: Ներողություն չեք հայցում Սարի թաղի բնակչությունից, որը երկու շաբաթ ապրում էր սասափի ու բռնության, պաշարման վիճակում:

 Չզգացվեց, որ այդքան խոր կսկիծ ապրեցիք ապրիլյան քառօրյայի ժամանակ հարյուրից ավելի զոհված զինվորների համար: Չասացիք՝ փա՛ռք ձեզ հպարտ, անձնազոհ շարքային զինվորներ ու սպաներ, ինչպես լիաթոք կոչում եք. : Դրա փոխարեն շնորհակալ եք անվտանգության մարմինների գրագետ աշխատանքի համար:

 Ասում եք, թե եկել է եզրակացություններ անելու ժամանակը: Տեքստի հետագա ընթերցումից պարզվում է, որ եզրակացություն անելը վերաբերում է ոչ թե երկրի ներսում տիրող անօրենությունն ու թալանը վերացնելուն, այլեւ Ձեր եւ օլիգարխների իշխանությունն ապահովելուն եւ ավելի ամրապնդելուն: Վստահ եղեք, որ ժողովուրդը դա հասկանում է:

 Գտնում եք, որ այս մի քանի օրվա մեջ հսկայական վնաս հասցվեց երկրի տնտեսությանը: Բայց եթե այդքան անհանգստացած եք տնտեսության վիճակով, այդքան սրտացավ եք, ապա կարող եք երկրում վերացնել բացահայտ թալանն ու կողոպուտը, օրենքներ ընդունելով՝ դրանք արհամարելը, Ձեզ քծնող, Ձեզ հարկատու, Ձեր աթոռը պաշտող եւ պահպանող մարդկանց համար՝ ամենաթողությունը:

 

Դուք շեշտում եք. եւ այլն: Կարծում եք կարո՞ղ եք խաբել ժողովրդին: Այդպիսի խոստումներ արդեն 25 տարուց ավել է ինչ լսում ենք: Միայն ժպիտ է հարուցում արտահայտությունը: Եթե չխորանանք, դա նշանակում է, որ ամիսներ անց երկրում լինելու են բազմաթիվ դրական փոփոխություններ: Դա նշանակում է աշխատելու է օրենքը,  վերանալու է մենաշնորհը, հասարակության բեւեռացվածությունը, պաշտպանվելու են միջին եւ մանր ձեռնարկատերերի իրավունքներն ու շահերը, հարկային դաշտ են բերվելու , գոնե նվազելու է արտագաղթը, կիագրագետներն ու թաղային հեղնակություններն ազատվելու են գրաված պաշտոններից, վերանալու է շողոքորթությունն ու քծնանքը… եւ վերջապես ոչ ոք փայ չի մտնելու: Հայաստանը ձգտելու է դառնալ ինքնիշխան պետություն, չի կողոպտվելու ընդերքը եւ երկիրը չի դառնալու ոչ մեկի խամաճիկը: Այսպես կարելի է անվերջ շանունակել:

 Եթե նշվածներից գոնե մեկն իրականություն դառնա, պատրաստ եմ հրապարակայնորեն ներողություն խնդրել: Բայց համոզված եմ, որ այս բոլորը հերթական խաբեություն է, ժողովրդի աչքին միջոց:

 Հետեւաբար ֆիզիկայի մի օրենք հիշեցնեմ. ազդեցությունը հավասար է հակազդեցության: Իմացե՛ք, ինչքան սեղմեք, այնքան ժողովրդի հակազդեցությունը մեծանալու է: Դուք չեք կարող ժողովրդին այդ վիճակում հավերժ պահել: Կգա մի օր, ժողովրդի համբերությունը վերջնականորեն կսպառվի:

 Քնելուց առաջ մի քիչ մտածեք այդ մասին:

 

Գրող-ազատամարտիկ Հովիկ Վարդումյան
Այս նյութը դիտել են - 7163 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook