USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Առաջին մարդը, ում պետք էր հեռացնել աշխատանքից, ոստիկանապետն էր, ով կազմակերպել և իրականացրել էր այդ ամբողջ օպերացիան Սարի թաղում
2016-08-07 00:13:00
Տպել Տպել

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հուլիսի 19-ին Երևանի Խորենացի փողոցում և հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի առիթով կարգապահական պատասխանատվության են ենթարկվել ոստիկանության մի շարք ծառայողներ, այդ թվում՝ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերի պաշտոնանկություններին ու նկատողություններին, կարծիք է հայտնում, որ դրանք համարժեք չեն իրավիճակին:

«Առաջին մարդը, ում պետք էր հեռացնել աշխատանքից, ոստիկանապետն էր, ով կազմակերպել և իրականացրել էր այդ ամբողջ օպերացիան Սարի թաղում և պարբերաբար այդ ծեծուջարդն ակտիվիստների նկատմամբ: Ինչ վերաբերում է ոստիկանության նկատողություններին և կասեցումներին, դա ուղղակի ծիծաղելի է այս իրադարձությունների ֆոնին»:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով չնայած որ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականի պաշտոնական հիմնավորումն այլ էր, բայց և այնպես հրաժարականի հիմնական պատճառն այս դեպքերով է պայմանավորված.

«Քննությանը վերահսկող մարմինն է, և հնարավոր է, որ շատ բաների հետ չի համաձայնել Կոստանյանը, վերջին հաշվով մարդը չի կարող մինչև վերջ խրվել այս ամենի մեջ, հեղինակության հարց կա, երիտասարդ կադր է»:

Իրավապաշտպանը պնդում է՝ անկախ նրանից, որ Վլադիմիր Գասպարյանն ու ոստիկանական ողջ համակարգը կատարել են Սերժ Սարգսյանի հրահանգը, դե յուրե պատասխանատուն մնում է ոստիկանապետը, իսկ ոստիկանության այդ օրերի գործողություններն առնվազն տասնյակ տարիներով հետ մղեցին ՀՀ-ին ժողովրդավարական, իրավական պետություն դառնալու ճանապարհից.

«Սա ամբողջական պատկերն է, թե իրականում ոստիկանությունն ինչով է ՀՀ-ում զբաղվում, և երևում է միայն ՀՀԿ-ն է տեսնում բարեփոխումները, և ոչ ոք այլևս չի տեսնում, որովհետև երկու օր առաջ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ ոստիկանությունը բարեփոխված է, և ով աչք ունի, թող տեսնի»:

Նաիրա Նալբանդյան

galatv.am

Այս նյութը դիտել են - 3593 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook