- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում











Երեկ բավական հետաքրքրական զարգացում է ստացել Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովը: Գագաթնաժողովն անցել է ՀՀ նախագահությամբ, քանի որ այս տարվա սեպտեմբերի 15-ից այդ կառույցում նախագահությունը անցել է Հայաստանին: Եվ ահա, Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում հնչել է ՀՀ նախագահի չափազանց կոշտ ելույթը, որը ոչ այլ ինչ է, քան մեղադրանք ՀԱՊԿ-ի անդամներին՝ ՀՀ հանդեպ իրենց դաշնակցային պարտականությունները չկատարելու համար: Այդ մեղադրանքը հնչում է հայ-ադրբեջանական լարվածության նոր փուլում, որտեղ ըստ էության լարվածության նոր մակարդակ է՝ տանկերի կիրառում: Միաժամանակ, Սերժ Սարգսյանի կոշտ ելույթը հնչում է Բեռնում Սարգսյան-Ալիև հանդիպումից բառացիորեն երկու օր անց:
Այդ հանդիպման վերաբերյալ կարծիքներն ու գնահատականները, ինչպես նաև տեղեկատվությունը, բավական անորոշ են: Այդպես էլ հստակ չէ, թե արդյո՞ք հանդիպմանը կողմերը կարողացել են պայմանավորվել ինչ-որ բան, այդ թվում՝ գոնե սահմանային լարվածությունը թուլացնելու հարցում: Շատ հատկանշական է այն, որ Բեռնից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ՀՀ-ն ցանկանում է առաջարկվող հետաքննության մեխանիզմի միջոցով պահել հրադադարն ու ստատուս քվոն:
Ըստ էության, Ադրբեջանի ԱԳ նախարարը ստատուս քվոն պահելու համար մեղադրել է Մինսկի խմբի համանախագահներից առնվազն ԱՄՆ-ին, որը հանդիսանում է հետաքննության մեխանիզմի առաջարկի գեներատորը: Սա նշանակում է, որ Բեռնում ներկայացվածը այնքան էլ չի բխել այն մոտեցումներից, որոնք դավանում է Ադրբեջանը: Մյուս կողմից՝ ավելի հավանական է, որ Բեռնում չի եղել ներկայացվող մեկ բան, և մոտեցումները տարբեր են եղել անգամ համանախագահների մակարդակով:
Բանն այն է, որ հանդիպումից հետո և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմում եղել է տեղեկատվություն, որ ներկայացվում են այն առաջարկները, որոնք մի քանի տարի առաջ Կազանում էին ներկայացվել կողմերին: Իսկ դրանք ռուսական առաջարկներն էին, որոնք բարեհաջող կերպով տապալվեցին միայն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի օգնությամբ, որոնք բավական լուրջ ջանքեր գործադրեցին կազանյան համաձայնությունները տապալելու համար: Իսկ ինչպես հայտնի է, Կազանը, ըստ էության, հանդիսանալու էր Մեդվեդևի նախագահության շրջանում կազմավորված եռակողմ՝ Մոսկվա-Երևան-Բաքու ֆորմատի գագաթնակետը: Այդ ֆորմատը ակնհայտորեն առաջ էր մղվում Մեդվեդևի շրջանակում հսկայական ազդեցություն ունեցող ադրբեջանական լոբբիի ջանքերով՝ Հայաստանի համար այդտեղից բխող հետևանքներով հանդերձ:
Փաստորեն, ՌԴ-ն, ըստ էության, վերադառնում է այդ գաղափարներին, թեև գուցե երբեք չի էլ հեռացել: Ակնհայտ է, որ հետաքննության մեխանիզմի ամերիկյան առաջարկը հակասում է կազանյան գաղափարներին: Եվ Բեռնում ըստ ամենայնի եղել է ահա այս երկու մոտեցումների բախումը, որը ոչնչով չի ավարտվել: Ահա սրան էլ հաջորդում է Սերժ Սարգսյանի կոշտ ելույթը Մոսկվայում: Բոլորովին բացառված չէ, որ Սարգսյանը որոշել է մանևրել երկու մոտեցումների արանքում, այդ բախման մեջ տեսել է դրա հնարավորությունը և որոշել է պահը բաց չթողնել ՀԱՊԿ-ին մեղադրանքներ հնչեցնելու, դաշնակցային պարտավորությունները հիշեցնելու համար:
Այստեղ, իհարկե, ամենաուշագրավը Ռուսաստանի հանգամանքն է. ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը համարձակվում նման մեղադրանք հնչեցնել, որը տարածվում է նաև ՌԴ վրա: Այս հարցն անկասկած կլինի այսօր առավոտյան Հայաստանում հնչող ամենատարածված հարցերից մեկը: Բանն այն է, որ Երևանն այնքան է վարել ՌԴ շահերից կախված արտաքին քաղաքականություն, որ ոչ մի կերպ հավատ կամ վստահություն չի ներշնչում այն, որ Հայաստանը կարող է թեկուզ ՀԱՊԿ շրջանակով, սակայն նման մեղադրանք հնչեցնել, այդ թվում և՝ Մոսկվային:
Եվ այս գործոնի տակ շատերն անկասկած կփորձեն հասկանալ, թե ի՞նչ կարող էր թաքնված լինել, և որտեղ է այստեղ ռուսական շահը, առանց որի Հայաստանը չէր կարող որևէ քիչ թե շատ նշանակալից բան անել արտաքին քաղաքական որևէ հարցում: Եվ սա այն դեպքում, երբ մյուս կողմից ակնհայտ է, որ սա այն նվազագույնն է, որ Հայաստանը պետք է աներ, և վաղուց, և ոչ միայն ՀԱՊԿ-ի հարցում, այլ ընդհանրապես վերջին տարիներին ռուսական քաղաքականության:
Սրան զուգահեռ, չենք կարող չընդունել, որ ՀՀ-ի այդ ավանդական ռուսահպատակ կեցվածքը ի վերջո իրավիճակը՝ և՛ ղարաբաղյան ուղղությամբ, և՛ հայկական պետականության մասով ընդհանրապես կանգնեցնելու էր մի իրադրության առաջ, երբ պարզապես դրվելու էր կա՛մ պետականության գոյության հարցն ընդհանրապես, կա՛մ ինքնիշխանության գոնե նվազագույն դրսևորումների: Եվ այս դեպքում, իհարկե, հարց պետք է առաջ գար, թե արդյո՞ք Հայաստանում կարող է լինել իշխանություն, որը այդ իրավիճակում կընտրի առաջինը: Եվ մյուս հարցն էլ այն է, թե արդյո՞ք ներկայումս այդ իրավիճակը չէ, երբ ՀՀ իշխանությունը պետք է ընտրի՝ կա՛մ պետականության գոյությունը, կա՛մ թեկուզ անձնական ռիսկերի գնով, բայց ինքնիշխանության գոնե նվազագույն դրսևորում:
P.S. Ի դեպ, երեկ ՀՀ-ում տեղի է ունեցել բավականին հետաքրքրական մի իրադարձություն: Այն ըստ էության որևէ ուղղակի կամ անուղղակի կապ չունի այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել Մոսկվայում, ինչ արծարծվել է Սերժ Սարգսյանի ելույթում, սակայն հետաքրքրական է, որ նույն օրը Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի և ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հանդիպումը:
Ուշագրավ է, որ ըստ ՀԱԿ հաղորդագրության՝ քննարկվել են սահմանադրական հանրաքվեի շուրջ առկա գործընթացները, հանրաքվեի ընթացքում տեղ գտած ընտրակեղծիքները: Հետաքրքրական է, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանկարծ սկսել է հետաքրքրվել ընտրակեղծիքներով: Եվ, ի դեպ, հարկ է նկատել նաև, որ հանրաքվեի վերաբերյալ ԱՊՀ դիտորդական գնահատականը մոտ էր գրեթե իդեալականին:

Հուզված` Դոգը ուղիղ եթերով պատմել է իր դաժան մանկության մասին. Անհնար է դիտել առանց արցունքների

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

Բաքվի դատավարությունն ու Երևանի լռությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կոչ Վ․Ղուկասյանի աջակիցներին, ի՞նչից է հրաժարվում ՀՀ-ն միջազգային դատարանում, Թրամփից սպասելիքները

Վարդան Ղուկասյանին ԱՄՆ-ից արտաքսելու անհրաժեշտություն չկա․ ՀՀ կառավարության պահանջն անհիմն է. փաստաբան

է՞լ ով է ներգրավված Վ․ Ղուկասյանի գործով, թուրքամետ ՔՊ-ն պատրվելու է, նոր ուժ, Թրամփի նպատակները

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Shprot- Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի գիրքը

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Սփյուռքի առաջ՝ Գրիշա Սանդալյանի Հաղորդման հյուրն է «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը

Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik

Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել


