USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 11 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ոստիկանները լքում են համակարգը
2016-08-18 10:40:00
Տպել Տպել

 «Սասնա Ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ հուլիսյան դեպքերից հետո ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ համակարգից դուրս գալու դիմում են գրել:

«Մեկ ամիս է անցել «Սասնա ծռեր»-ի գործողություններից, բայց այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանում այդ գործողությունների հետեւանքով, շարունակվում է, կա երկու իրավիճակ՝ մինչև հուլիսի 17 ու հետհուլիստասնյոթյան իրավիճակ»,-  ասաց Ալեք Ենիգոմշյանը:

Ենիգոմշյանի համոզմամբ՝ վարչախմբի՝ «մեր դեմ խաղ չկա» մոտեցումը փլուզվեց. «Ռեժիմի մոտ ինքնավստահությունը վերացած է, այն կա ժողովրդի մոտ, վարչախմբի զինանոցն էապես խարխլված է, միակ ռեսուրսը ոստիկանական պատժիչ ուժերն են:

Սակայն այնտեղ եւս ցնցումներ կան, եթե համեստ լինեմ կարող եմ ասել, որ ոստիկանության շարքերից հայուրավոր դիմումներ են ներկայացված համակարգից դուրս գալու համար, որովհետեւ ոստիկանները գիտակցում են, թե ինչպես և ինչի համար են օգտագործվում եւ չեն ուզում զոհ դառնալ նման նպատակների: Ասեմ ավելին, այդ միակ ինստիտուտը լուրջ ցնցումների մեջ է»,- հայտարարեց Ենիգոմշյանը:

hayeli.am

Այս նյութը դիտել են - 8470 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook