- 2024-12-24 14:58:00Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից
- 2024-12-23 13:28:00Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
- 2024-12-20 15:07:00Փնտրվում է նոստրադամուս
- 2024-12-13 17:36:00Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
168.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ցանկացած լուծման դեպքում պետք է երաշխավորված լինի Լեռնային Ղարաբաղի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։ Այս անգիր արված արտահայտությունն են կրկնում հայ պաշտոնյաները, երբ ստիպված են լինում խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում հայկական կողմից կատարվելիք զիջումների կամ, ինչպես պաշտոնյաներն են սիրում ասել՝ փոխզիջումների մասին։
Ճիշտ են ասում պաշտոնյաները, անկախ նրանից՝ ասում են դա մտածելո՞վ, բանակցային գործընթացից տեղյակ լինելո՞վ, թե՞ որովհետև հանձնարարված է այդպես ասել։
Այո, ղարաբաղյան հակամարտության լուծման որևէ փաստաթուղթ կարող է կենսունակ լինել միայն նշված ու այդ նշվածներից բխող մի քանի այլ պարտադիր գործոնների առկայության դեպքում։ Եվ այո՛, անվտանգությունն այդ գործոններից ամենակարևորն է։
Եվ խնդիրներից ամենախնդրահարույցը ու վիճելի հարցերից ամենավիճահարույցը հենց անվտանգության երաշխիքի հարցն է, որն ավելի կարևոր է, քան անգամ Ադրբեջանին վերադարձվելիք տարածքների քանակը, կամ Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք կարգավիճակը։
Անվտանգության հարցն ամենակարևորն է, քանի որ նույնիսկ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրների ղեկավարների ստորագրությամբ փաստաթղթի ու ամենաանկախ կարգավիճակն ամրագրող հանրաքվեի ու աշխարհի կողմից դրա ճանաչման դեպքում անգամ՝ Ադրբեջանը՝ ինքնուրույն կամ, որ ավելի հավանական է, տարածաշրջանային խոշոր խաղացողների դրդմամբ ու աջակցությամբ՝ կարող է սպառնալ Լեռնային Ղարաբաղին ու նրա բնակիչներին։ Հատկապես, որ տարածաշրջանային այդ խոշոր խաղացողները, եթե ոչ՝ բոլորը, ապա՝ դրանցից կարևորներն ու զորեղները, զորեղներն ու ամեն ինչին պատրաստները տեսանելի ու անտեսանելի ապագայում շահագրգիռ են լինելու տարածաշրջանն անկայուն դարձնելու ու պահպանելու հարցում։ Հատկապես, որ նման հետաքրքրություն ունեցող խոշոր խաղացողներից այդ հարցում ամենահետաքրքրվածը Հայաստանի դե յուրե դաշնակիցն է ու անվտանգության երաշխավորը։
Այո, միջազգային հանրության՝ գերտերությունների, համաշխարհային ազդեցիկ կառույցների մասնակցությամբ ձևակերպված որևէ երաշխիք որևէ փաստաթղթի տեսքով չափազանց կարևոր է։ Խնդիրն այն է, սակայն, որ անվտանգությունը կարող է երաշխավորված լինել ոչ միայն ու ոչ այնքան փաստաթղթերով, որքան աշխարհում այդ անվտանգության հասցեատիրոջ դերակատարությամբ ու միջազգային քաղաքականության մեջ ունեցած կշռով։ Ու նաև այն գնով, որն անվտանգության երաշխիքի խախտողը կվճարի այդ երաշխիքը խախտելու համար։
Տվյալ դեպքում անվտանգության հասցեատերը՝ Լեռնային Ղարաբաղն ու նրա հասարակությունը, այդ առումով չափազանց խոցելի են։ Որովհետև Լեռնային Ղարաբաղի ու նրա հասարակության անվտանգության երաշխավորի դերում պաշտոնապես հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը, որն ինքը՝ անվտանգության առումով, խոցելի է՝ ինչպես մարտի դաշտում հայտնված առանց վառելիքի տանկը կամ հակառակորդի հարձակման ժամանակ հրամանատարից կրակելու հրաման չստացող խրամատում գտնվող զինվորը։
Հայաստանն անվտանգության առումով խոցելի է այդ աստիճանի, որովհետև իր անվտանգությունը պայմանավորել, պայմանավորել ու դրա դիմաց անվտանգության ապահովման սեփական բոլոր միջոցները հանձնել է Ռուսաստանին, որն օբյեկտիվորեն ու աշխարհաքաղաքական շահով կապված է Հայաստանի անվտանգության գլխավոր սպառնալիքների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Ու իր անվտանգությունը Ռուսաստանով այդքան պայմանավորած ու իր ամեն ինչը Ռուաստանին հանձնած Հայաստանը ոչ միայն իրեն հռչակել է՝ որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, այլև բանակցում է Ադրբեջանի հետ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծում գտնելու ու, ամենակարևորը, Լեռնային Ղարաբաղի համար անվտանգություն ապահովելու հարցի շուրջ։ Բանակցում է հիմնականում, առավելապես ու, որպես կանոն՝ այն երկրի հովանու ներքո, որի նպատակն է ղարաբաղյան հակամարտության գոտում սեփական զինուժի տեղակայումը, որի դիմաց պատրաստ է Ադրբեջանին վճարել ամեն ինչ, և տարածաշրջանում իր միակ ու վերջին ռազմաբազան հյուրընկալող երկիրը պոլիգոնի վերածելը։
Այսինքն՝ իրականում այսօր գրեթե այնքան, որքան Լեռնային Ղարաբաղը, իսկ գուցե ավելին, քան Լեռնային Ղարաբաղը, անվտանգության խնդիր ունի Հայաստանը։ Եվ այս պայմաններում հարցը՝ արդյոք ղարաբաղյան հակամարտության բանակցություններում խոսվում է զիջումների՞, թե՞ փոխզիջումների մասին, քաղաքական չէ։ Այն նույնիսկ հռետորական չէ, այլ դարձվածաբանական է կամ էսթետիկական։ Ականջահաճո լինելու տեսանկյունից։ Որովհետև, երբ Հայաստանը Ռուսաստանին է զիջել սեփական ճակատագրի ու սեփական անվտանգության մասին որոշումներ կայացնելու իրավունքը, խեղկատակություն է մտածել, որ կարող է ոչ թե զիջել, այլ փոխզիջել, այսինքն՝ ոչ միայն տալ, այլ նաև ստանալ մի առևտրում, որի շահառուներից մեկը, իսկ գուցե՝ ամենագլխավորը Ռուսաստանն է։
Եվ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի անվտանգությունն ապահովվելու, իսկ իրականում՝ սպառնալիքի տակ է լինելու Ռուսաստանի կողմից, հենց այդքան ժամանակ Լեռնային Ղարաբաղը ենթարկվելու է պարբերական սպառնալիքների, իսկ իրերի նման դասավորության դեպքում հակամարտության կարգավորման որևէ լուծում դառնալու է Լեռնային Ղարաբաղի ու նրա ժողովրդի դատավճիռը։
Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Սենսացիա։Աղազարյանը խոստովանել է,որ Նիկոլը գործել է Սերժ Սարգսյանի ցուցումով...
Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ նախկին ղեկավարից փաստաբանական ընկերության հիմնադիր
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները
Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը
Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին
Մանրամասներ՝ դատախազ Կարեն Խաչատրյանի կյանքից զրկվելու դեպքից.armlur
Գյումրեցի լրագրողին հետապնդում են․ նա լուրջ բացահայտումներ է անում.asekose
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Ալավերդիում բնական աղե՞տ, թե՞ դիտավորություն․փրկարար ծառայության պահեստազորի գնդապետը մանրամասնում է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին
Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը