- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































168.am-ը գրում է.
Ուղիղ երեք տարի առաջ այս օրերին Հայաստանն ապրում էր եվրոպականացման սպասումով։ Ուղիղ երեք տարի առաջ այս օրերին Հայաստանի բոլոր պաշտոնյաներն ու պաշտոնյա դառնալ ցանկացողներն իրար հերթ չտալով՝ հայտարարում էին, որ Հայաստանի զարգացման միակ ու անփոխարինելի ճանապարհը Եվրոպային ինտեգրվելն է։ Ուղիղ երեք տարի առաջ այս օրերին Հայաստանի բոլոր պաշտոնյաների ու պաշտոնյա դառնալ ցանկացողների համար քաղաքակրթություններից ամենաքաղաքակրթականը եվրոպականն էր, նկարիչներից ամենանկարիչը՝ Պիկասոն, մտածողներից ամենամտածողը՝ Նիցշեն, երգիչներից ամենաերգիչը՝ Պավարոտին։ Տեղ-տեղ՝ նույնիկս Էլթոն Ջոնը։
Որովհետև այդ ժամանակ Հայաստանի իշխանությունը պատրաստվում էր ստորագրել Եվրամիության հետ խորը և համապարփակ առևտրի համաձայնագիրը, ու քանի որ այդպես էր որոշել իշխանությունը, իշխանության ամենաադաթավորների համար ընդունելի էր դարձել անգամ տակավին վերջերս իր ընկերոջ հետ ամուսնացած Էլթոն Ջոնը։
Ուղիղ երեք տարի առաջ այս օրերին Հայաստանի ընդդիմությունը ոչ թե հանգստանում էր, ինչպես հիմա, այլ միանգամայն ու խորապես անհանգիստ վիճակում էր ու պատրաստվում էր հերթական հուժկու հանրահավաքային սեզոնին։ Պատրաստվում էր՝ սպառնալով իրականացնել իշխանափոխության հերթական սեզոնը, ու այդ սպառնալիքը հասցնում էր ոչ միայն ու ոչ այնքան հայկական լսարանին, որքան Մոսկվայում Հայաստանի եվրոասոցիացմանը հետևող համապատասխան շրջանակներին ու կառույցներին ու համակարգողներին։
Ուղիղ երեք տարի առաջ այս օրերին քչերի մտքով էր անցնում, կամ չէր անցնում որևէ մեկի մտքով, բացի Պուտինից, որ Հայաստանն ընդամենը մեկ ամիս հետո՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, հայտարարելու է Մաքսային միության անդամ դառնալու մասին։ Որևէ մեկի մտքով չէր անցնում, որովհետև Հայաստանի այն ժամանակվա վարչապետն առանց ընդհանուր սահմանի Մաքսային միության անդամ դառնալու անհնարինության մասին համարյա դոկտորական թեզ էր գրում կամ արտասանում։ Մնացած պաշտոնյաներն էլ, որոնց մեծ մասի համար դոկտորականը լավագույն դեպքում՝ բժշկականն է, թեզն էլ՝ տառասխալով արտասանված թիզը, շեֆերի ասածի հանգույն ներբողում էին Հայաստանի եվրոասոցիացման անփոխարինելիության մասին։
Բայց համարյա երեք տարի առաջ՝ սեպտեմբերի 3-ին, հայտարարվեց, որ Հայաստանն անդամակցում է Մաքսային միությանը։ Հայտարարվեց՝ առանց որևէ հոդաբաշխ հիմնավորման ու բացատրության։ Հոդաբաշխ կամ ոչ՝ հայտարարվելով՝ ասվեց, որ Հայաստանը Մաքսային միության անդամ է դառնում, որպեսզի բարձրացնի անվտանգությունը։ Ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ղարաբաղի։ Հայտարարվեց այնպիսի վստահությամբ ու պաթոսով, որ թվում էր՝ բարձրացվելու է ոչ միայն՝ Լեռնային, այլև նախալեռնային ու հարթավայրային Ղարաբաղի անվտանգությունը։ Ու հայտարարվեց նաև, որ անվտանգության մակարդակի բարձրացումից բացի՝ բարձրացվելու է նաև Հայաստանի տնտեսական մրցունակության մակարդակը, բարձրացվելու է աննախադեպ արագությամբ ու քանակով։ Ոչ ավել, ոչ պակաս, 170 միլիոնանոց շուկայի մակարդակով։
Հայտարարվեց այնպիսի գունավորումներով, որ համարյա բոլորը հավատացին՝ այլևս ոչ մի ռուս կամ թաթար, տաջիկ ու առավել ևս ղրղըզ՝ հայկական վարունգից բացի, որևէ այլ վարունգ չի ուտելու, ու հայկական կոնյակից բացի՝ որևէ այլ սամագոն չի խմելու, ու ընդհանրապես եվրասիական տարածությունը դառնալու է Հայկական աշխարհ։ Ու երևի այդ պատճառով համարյա երեք տարի առաջ այս օրերին որևէ հրաժարական չներկայացվեց, որևէ ներողություն չխնդրվեց, եվրոասոցիացման ջատագով որևէ պաշտոնյայի ինքնախարազանման կամ ընկճախտի մեջ հայտնվելու մասին հանրությանը չհայտարարվեց։
Ուղիղ, ավելի ճիշտ՝ ընդամենը երեք տարի պահանջվեց համոզվելու համար, որ ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանը հետ է գլորել 3 կամ 30 տարով։ Ընդամենը երեք տարի պահանջվեց՝ համոզվելու համար, որ ԵՏՄ-ի խոստացած անվտանգությունն ու վարունգի շուկան միֆ էր։
Ընդամենը երեք տարի պահանջվեց՝ համոզվելու համար, որ որևէ ղրղըզ, այնուամենայնիվ, խարակիրի չի անելու հայկական վարունգի համար։ Իսկ անվտանգության մասով՝ վարունգը թարս բուսնեց։ Այսինքն՝ անվտանգության փոխարեն՝ Հայաստանը, ու Հայաստանով՝ նաև Ղարաբաղը, ստացավ անվտանգության հակառակը՝ սպառնալիք։ Աննախադեպ բարձր մակարդակի։ Համարյա այնքան աննախադեպ, որքան պետք է լիներ Հայաստանի տնտեսական թռիչքը եվրասիական շուկայում։ Բայց անվտանգությունը դարձավ պատերազմ, թռիչքն էլ՝ խորտակում։
Ուղիղ երեք տարի առաջ եվրոասոցիացումը Հայաստանի զարգացման միակ ճանապարհ համարողների համար նկարիչներից ամենանկարիչն այլևս նույնիսկ Մալևիչը չէ, այլ Պուտինի անձնական օպերատորը, մտածողներից ամենամտածողը՝ Կիսելյովը, երգիչներից ամենաերգիչն էլ՝ Կոբզոնը ու, բնականաբար, արդեն ոչ Մոիսեևը։
Ուղիղ երեք տարի առաջ այս օրերին եվրոասոցիացումը Հայաստանի զարգացման միակ ու անփոխարինելի ճանապարհ համարողներն ու համարողներից հատկապես նրանք, ովքեր համարում ու հայտարարում էին, որ առանց ընդհանուր սահմանի՝ պետությունը չի կարող անդամակցել Մաքսային միությանը, այսօր զբաղված են Եվասիական միության գործադիր ու այլ մարմիններում ստեղծագործ ու կառուցողական աշխատանքով։
Նրանց ու էլի ուրիշների շնորհիվ, ոչ թե շնորհիվ, այլ պատճառով՝ Հայաստանը հայտնվել է այնպիսի կոնգլոմերատում, որտեղ հայտնվողներն այլևս պետություն չեն՝ առնվազն ներքին բովանդակությամբ։ Իսկ ներքին բովանդակություն չունեցող պետությունները, որոնք չպետություններ են՝ ըստ էության ու իրականում, սահմաններ չեն ունենում։ Որովհետև որպես սահման ներկայացվողը ոչ թե սահման է, այլ պետությունը կապիտուլյացրած երկրի զորամասի չափառ։

Հուզված` Դոգը ուղիղ եթերով պատմել է իր դաժան մանկության մասին. Անհնար է դիտել առանց արցունքների

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

Բաքվի դատավարությունն ու Երևանի լռությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կոչ Վ․Ղուկասյանի աջակիցներին, ի՞նչից է հրաժարվում ՀՀ-ն միջազգային դատարանում, Թրամփից սպասելիքները

Վարդան Ղուկասյանին ԱՄՆ-ից արտաքսելու անհրաժեշտություն չկա․ ՀՀ կառավարության պահանջն անհիմն է. փաստաբան

է՞լ ով է ներգրավված Վ․ Ղուկասյանի գործով, թուրքամետ ՔՊ-ն պատրվելու է, նոր ուժ, Թրամփի նպատակները

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Shprot- Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի գիրքը

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Սփյուռքի առաջ՝ Գրիշա Սանդալյանի Հաղորդման հյուրն է «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը

Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik

Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել


