USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Զոհված սպայի հայրը քիչ էր մնում գետնի տակ թաղեր շինարարական կազմակերպության տնօրենին
2016-08-20 02:11:00
Տպել Տպել

«Քառօրյա պատերազմում ընկած զինծառայողների Գյումրիի պանթեոնի շուրջ իրավիճակը սրվել է։ Պետական միջամտության շրջանակներում Գյումրիից դուրս, «Շիրակ» գերեզմանոցում տարածք էր հատկացվել՝ եղբայրական գերեզման-պանթեոն կառուցելու համար։

Բայց անցել Է 5 ամիս, և անգամ գերեզմանները հարակից մայրուղուց անջատող բետոնե պատը չի կառուցվել։ Հարազատները գալիս Էին ու տեսնում, որ հողի թմբերի վրայով ավտոմեքենաներ են անցել-դարձել, ու բարկանում էին։ Մի քանի օր առաջ նրանք հայտարարեցին, որ հրաժարվում են պաշտպանության նախարարության աջակցությունից և սեփական միջոցներով բետոնային աշխատանքները կանեն։

Վիկտոր Յուզիխովիչի մորաքրոջ ամուսինն Էլ՝ Անդրանիկ Ազոյանը, որը բետոնային աշխատանքների մասնագետ Է, արագ գործի գլուխ Է անցել։ «Բոլորն Էլ համաձայն են, որ ավելի լավ Է, մեզ քիչըմ նեղություն տանք, որակով շինարարություն լինի, քան ոչինչ չլինի, հասնի սեպտեմբերը, անձրևային եղանակին գործը կիսատ-պռատ մնա»,– ասում Է նա։

Որպես բետոնի մասնագետ, վստահեցնում Է. գերեզմանները ճանապարհից առանձնացնելու, բետոն լցնելու համար ամենաշատը 10-15 օր Էր պետք, բայց գործը ձգվեց 4 ամիս։ Խայտառակ դրվագներից այս օրերին խուսափել չհաջողվեց։ Զոհված սպա Վիկտոր Յուզիխովիչի հայրը՝ Ալեքսանդր Յուզիխովիչը, քիչ էր մնում գետնի տակ թաղեր ՊՆ-ի մրցույթում հաղթող շինարարական կազմակերպության տնօրեն Սարգիսին, երբ տեսավ, որ որդու գերեզմանի վրայով մեքենա Է անցել։ «Փոսն եմ գցել, ուզել եմ թաղել, տղերքը պահեցին»,– ասաց նա։

Մինչ այդ «Ախուրյանում» գրանցված այդ կազմակերպության տնօրենը զոհվածների հարազատներին հայտնել Էր, որ ՊՆ-ն իրենց գումարները չի տրամադրում, և հենց դա Է պատճառը, որ աշխատանքները ժամանակին չեն արվում։ Երկու օր առաջ պանթեոն էին գնացել Շիրակի զինկոմ Գագիկ  Խաչատրյանը և ՊՆ-ից մի պաշտոնյա։ Նրանք խոստացել էին, որ երեք օրում գումարները կտրամադրվեն, և աշխատանքները կվերսկսվեն։

«3 օր ժամանակ են տվել, իրենք արդեն սկսել են աշխատել,– ասում է Թալիշում զոհված Տիգրան Աբգարյանի հայրը՝ Արամ Աբգարյանը։– Մենք լցնում էինք բետոնը, իրենք էլ եկան, որոշեցին, որ երեք օրում գումարները կփոխանցեն»։

Դիմեցինք ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին՝ պարզելու, թե ինչպես է ընտրվել կապալառու կազմակերպությունը, և ինչու վերջինիս գումարներ չեն տրամադրվում։ Սակայն նա ոչ զանգերին էր պատասխանում, ոչ հաղորդագրություններին», գրում է թերթը։

hayeli.am

 

Այս նյութը դիտել են - 2816 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook