- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Լևոն Մկրտչյանի պաշտոնավարումից անցել է բավական երկար ժամանակ`բավարար ժամանակահատված, որպեսզի արդեն իսկ հնարավոր լինի պատկերացում կազմել, թե որոնք են նրա գործունեության գաղափարական մեխերն, ու ինչի վրա է նա իր պաշտոնավարման ընթացքում շարունակելու շեշտը դնել:
Նախ` որևիցե գնահատական հնչեցնելուց առաջ հարկավոր է նկատի ունենալ այն իրողությունը, որ Մկրտչյանը ոլորտն իր տնօրինության տակ առնելիս այն ամենևին էլ որպես փթթող համակարգ չէ, որ ժառանգություն է ստացել իր նախորդից` Աշոտյանից, ու, բացառապես օբյեկտիվ գործոններով պայմանավորված, հնարավոր չէ ներկայումս նրանից հրաշագործություններ ակնկալել. սա հասկանալի է, թերևս, բոլորին:
Բայց այն, ինչի մասին հիմա խոսք կգնա, ասվածի հետ բացարձակապես որևիցե առնչութոյւն չունի ու վկայում է այն մասին,որ Մկրտչյանը նույնպես,ինչպես և իր նախորդը, քաղաքականություն մշակելիս ու այն կյանքի կոչելիս, համենայն դեպս մի շարք կարևորագույն հարցերում, ամենևին էլ հակված չէ հաշվի նստել հայաստանյան իրողությունների հետ. մեր երկրում ևս,ըստ էության, փորձ է արվում կիրառել արևմտյան մոդելը, երբ կրթությունը հայտարարվում է` թանկ ապրանք, որ ձեռք է բերվում բացառապես գերբարձր գներով:
Պարզվում է` նոր ուսումնական տարվան ընդառաջ որոշ պետական բուհերի հեռակա ուսուցման համակարգում ուսման վարձերը կբարձրանան. աճը կկազմի առնվազն 30-50 հազար դրամ: Երևանի պետական համալսարանում, օրինակ, սերվիս մասնագիտության վարձաչափը կավելանա 32, տնտեսագիտություն մասնագիտության դեպքում ` 40, իսկ ահա իրավաբանականում` 56 հազար դրամով:
Այն, որ նեկրայումս շատ ու շատ բարիքներ մեր երկրի քաղաքացիների գերակշիռ մասի համար շարունակում են անհասանելի լինել`ի տարբերություն ասենք քիչ, թե շատ նորմալ երկրների, ցավալի, բայց անհերքելի իրողություն է: Բայց գոնե մեր երկրի համար,որ զուրկ է բնական ռեսուրսներից ու աշխարհին առաջարկելու քիչ բան ունի,գիտությունն ու դրա հիմքը հանդիսացող կրթությունը պարզապես հասարակական բարիքներ չեն,դրանք մեր ազգի ապագան են,մեր վաղվա օրվա երաշխավորները:
Ու հիմա, փաստորեն, ի՞նչ է ստացվում, մի՞թե ոչ այն,որ Մկրտչյանի թողտվությամբ ու լուռ համաձայնությամբ փորձ է կատարվում մեր երեխաներին`վաղվա մեր սերնդին զրկելու ապագայից,վերածելու Հայաստանը բացառապես տաքսիստների ու վաճառող-կոնսուլտանտների երկրի,ուր ուսում ստանալը պետք է լինի ընտրյալների` հարուստների զավակների մենաշնորհը`վերածվելով բացառապես էլիտաների համար նախատեսված զվարճանքի (գաղտնիք չէ,որ ամենատաղանդաշատ ուսանողները դուրս են եկել այն ընտանիքներից,որոնք ամենևին էլ չեն առանձնացել իրենց նյութական կարողությամբ ու հասարակությունում զբաղեցրած դիրքով):
Հետևաբար` մեր պես սոցիալապես անապահով երկրում ուսման վճարի նույնիսկ մեկ դրամով թանկացումը կարող է շատ ավելի խորն ու հեռուն գնացող հետևանքներ ունենալ,քան առաջին հայացքից ոմանք ու,առաջին հերթին,նախարար Մկրտչյանը,կարող են պատկերացնել:
Փաստորեն`ի՞նչ է ստացվում, բարձրագույն կրթությունը հանրամատչելի դարձնելու փոխարեն այն դարձնում են անմատչելի՞:Է՛, ո՞րն է այստեղ տարրական տրամաբանությունն ու սոցիալիստական գաղափարախոսությունից ծնունդ առած դաշնակցական գաղափարախոսության բնական ազդեցության տարրը,մի՞թե հօդս է ցնդել,գոլորշիացել… Անկասկած է`ինչ մակարդակի էլ բարձրացվի հայաստանյան կրթությունն ու որքան էլ բուհերը կատարելագործեն ուսումնական իրենց ստրատեգիան,քանի դեռ Հայաստանում կրթությունը հայ ընտանիքին արժենում է աստղաբաշխական գումարներ,արժեք չի ունենա որևիցե դրական փոփոխություն. ո՞ւմ են պետք բարիքներն, եթե դրանք անմատչելի են:
norlur.am

Հուզված` Դոգը ուղիղ եթերով պատմել է իր դաժան մանկության մասին. Անհնար է դիտել առանց արցունքների

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

Բաքվի դատավարությունն ու Երևանի լռությունը

Վարչապետի խոսնակին խորհուրդ եմ տալիս` թռիր, նոր հոպ ասա. ԴՕԿ կուսակցության անդամ

ԲԱՆՍԱՐԿՈւԹՅՈւՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՉԷ.Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աբսուրդ. մակարդակից խոսում է մեկը, ով ուղտի գործառույթ է իր վրա վերցրել

Կոչ Վ․Ղուկասյանի աջակիցներին, ի՞նչից է հրաժարվում ՀՀ-ն միջազգային դատարանում, Թրամփից սպասելիքները

Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան

Վարդան Ղուկասյանին ԱՄՆ-ից արտաքսելու անհրաժեշտություն չկա․ ՀՀ կառավարության պահանջն անհիմն է. փաստաբան

է՞լ ով է ներգրավված Վ․ Ղուկասյանի գործով, թուրքամետ ՔՊ-ն պատրվելու է, նոր ուժ, Թրամփի նպատակները

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում


