- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հայաստանը պարտության հերթական էջը փակեց:
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում կայացած դատական վերջին նիստում գյումրեցի Ավետիսյանների ընտանիքին սպանդի ենթարկած, քրեական գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման:
Առաջին հայացքից իրավացի վճռի տեսակ է 7 անձի սպանության մեջ մեղադրվողի, հայ-թուրքական սահմանի հատման փորձ կատարողի, զենքով զորամասը լքողի համար:
Սա միայն առաջին հայացքից:
Իրականում այս դատավարության սկզբից էլ հայտնի էր, որ եթե մինչեւ վերջ մեղադրյալի աթոռին մնար ռուս ժամկետային զինծառայող Պերմյակովը, դատապարտվելու էր ցմահ ազատազրկման:
Ավետիսյանների հարազատների եւ գյումրեցիների պահանջն այլ էր. գտնել իրական մարդասպանին, ապացուցել, որ Պերմյակովը, կամ միայն Պերմյակովն է սպանդի հեղինակը, հիմնավորել հանցագործության շարժառիթը: Հստակ պահանջներ, որոնք չունեցան իրենց պատասխանները: Ավետիսյանների իրավահաջորդներն ավելի վաղ, իսկ նրանց շահերի պաշտպանները վերջին 2-3 նիստին չմասնակցեցին, նախ` պահանջեցին նիստը նախագահող Հարություն Մովսեսյանի ինքնաբացարկն, այնուհետ բոյկոտեցին նիստերն ու դրանք համարեցին ձեւական բնույթ կրող հավաքներ: Նախավերջին նիստն աչքի էր ընկել դատարանի համար նորույթ պարունակող դրվագներով:
Տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան Արթուր Սաքունցը խոսել էր մինչ այդ դատարանի դահլիճում երբեք չբարձրաձայնված փաստերի մասին, համաձայն որոնց, Վալերի Պերմյակովից առգրավված ներքնազգեստ շապիկի վրա հայտնաբերվածն եղել արյան հագեցած մանր բծեր, որոնց գենետիկական պորֆիլները չեն պատկանել ոչ Պերմյակովին, ոչ էլ սպանված Ավետիսյաններից որևէ մեկին: Պերմյակովից առգրավված կանաչ զինվորական սվիտրի վրա առկա է եղել մազ, որը նույնպես ոչ Պերմյակովին է պատկանել, ոչ էլ Ավետիսյանների ընտանիքից որևէ մեկին:
Վկայակոչված փաստերը հիմք են տալիս ենթադրելու, որ Պերմյակովը որոշ ժամանակ գտնվել է ներքնաշորով և այդ արյունն ու մազը նրա ներքնաշորերին կարող էին հայտնվել պայքարի արդյունքում,-հայտարարել էր Սաքունցը: Նրանք, ովքեր դեռ մտածում էին, որ հայկական դատարանը ձեռնամուխ էր լինելու այս փաստերի ուսումնասիրմանն ու քննությունը վարելուն` սխալվեցին:
Դատավորը շատ արագ ու հստակ ընթերցեց մեղադրական վճիռն ու նիստը համարեց փակված:
Գյումրեցիների համար արյունոտ այս պատմությունը, սակայն փակված չէ:
Հայկական դատարանը, որը նիստերը սկզբից մինչեւ վերջ անցկացրեց ռուսական ռազմաբազայում, չնայած որ Գյումրիում է գտնվում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, այդպես էլ չհիմնավորեց, թե ինչ իրավունքով զենքով զորամասը լքած ռուս զինծառայողի մասին հայ իրավապահները չեն տեղեկացվել անմիջապես, որեւէ մեկը չենթարկվեց պատասխանատվության, դատաքննության ընթացքում տարբեր ռուս վկաների կորցրեցին եւ գտան, այդպես էլ չկարողացան ապացուցել Պերմյակովի աղանդավոր լինելու եւ ոճրի մեջ եղած կապը, եւ, որ ամենակարեւորն է, պատասխանատվության չենթարկվեցին այն անձինք, ովքեր հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարողին իբր բռնել, կերակրել, պահել, հետո տարել հաձնել են ռուս սահմանապահներին:
Ինչպես Պերմյակովը մթության մեջ գտավ Ավետիսյաններին:
Մյասնիկյան 188 հասցեի բնակարանի մուտքն անգամ ամբողջ կյանքը Գյումրիում ապրած մարդը դժվարությամբ կկարողանա հայտնաբերել: Դա շատ հեռու է ռազմաբազայից, կտրված փողոցից, բակերի հետնամասում: Եթե բնակարանի տեղը հստակ իմացող չլինի, ապա գիշերվա մթնում չի էլ նկատի, որ տան մոտով է անցնում: Դատարանը նաեւ չբացահայտեց, թե ինչ ինչպես կարողացավ Պերմյակովն ակնթարթորեն եւ միաժամանակ երեք տարբեր սենյակներում գտնվող ավագ Ավետիսյաններին եւ 3 ամյա Հասմիկին հրազենով, իսկ մոր գրկում գտնված 6-ամսական Սերյոժային՝ սվին դանակով սպանել: Եվ սպանել այնպես անձայն, որ կրակոցի ձայները չլսեն անգամ պատկից հարեւանները: Դատավճիռն արձակելուց հետո չհստակեցվեց նույնիսկ, թե մեղադրյալը պատիժը որտեղ է կրելու՝ Հայաստանում, թե ՌԴ-ում:
Հարություն Մովսեսյանն իր ասելիքում նման կետ չէր ներառել: Կան խոսակցություններ, որ Պերմյակովը կտեղափոխվի Ռուսաստան:
Այս գործի չբացահայտումը ռուսական շառաչուն ապտակ է Հայաստանի դեմքին:
Մատնահետքերը դեռ երկար են մնալու, կսկիծն ու ցավը գյումրեցուն ու Ավետիսյանների դուստրերին հասավ, ամոթը՝ ողջ հայությանը:

Վարչապետի խոսնակին խորհուրդ եմ տալիս` թռիր, նոր հոպ ասա. ԴՕԿ կուսակցության անդամ

ԲԱՆՍԱՐԿՈւԹՅՈւՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՉԷ.Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Աբսուրդ. մակարդակից խոսում է մեկը, ով ուղտի գործառույթ է իր վրա վերցրել

Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին


