- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում











Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտնվել է ինքնահաստատման լուրջ խնդրի առաջ: Վերջինս հավանաբար չէր սպասում, որ հայրենակիցներն այդպես քամահրանքով ու ծաղրանքով կարձագանքեին իր՝ Հայաստանի քաղաքական դաշտ մուտք գործելու հեռանկարին: Եվ հիմա, անելանելի կացությունից դուրս գալու համար սկսել է կառչել փրփուրներից:
Նա իբրև փրփուրի փրկարար չափաբաժին է դիտարկել իր փողերով գոյություն պահպանող մի քանի կայքերում սեփական անձի մասին հասարակական կարծիքի անցկացումը, որպեսզի իբրև թե «ձայն բազմաց»-ի անունից վերահաստատի անմիջական մասնակցությունը ՀՀ ներքաղաքական համայնապատկերի ձևավորման գործընթացին։ Հատկանշական է, որ այդ հարցումները կատարվել են այսպիսի հիմնավորմամբ. «Հաշվի առնելով հասարակական մեծ հետաքրքրվածությունը և երևույթի կարևորությունը»:
Այն, որ Արա Աբրահամյանը ոչ կարևոր է և ոչ էլ հետաքրքիր, վաղուց է հայտնի: Բայց և այնպես տեսնենք, թե պատվերն ինչպես է կյանքի կոչվել և ինչ արդյունքներ են նկարվել: Դա արվել է հետևյալ հարցադրմամբ. «Ինչպե՞ս եք վերաբերվում Արա Աբրահամյանի հայտարարությանը՝ հայաստանյան քաղաքական դաշտ մտնելու կապակցությամբ»: Եվ ահա պարզվել է, որ հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 47%-ը, դրական է վերաբերվում Արա Աբրահամյանի վերոհիշյալ հայտարարությանը:
Այն, որ 100 տոկոսի մեջ 47-ը չի կարող համարվել մեծամասնություն, քանի որ նույնիսկ կեսը չէ, թողնենք մի կողմ: Շատ ավելի հետաքրքիր է եզրահանգումը, երբ կազմակերպիչները գրում են, թե սրանից «կարելի է ենթադրել, որ հարցվածները կարծում են, որ հայաստանյան քաղաքական դաշտում Արա Աբրահամյան գործիչն անելիք ունի»։
Տեսնես այդ ի՞նչ անելիքի մասին է խոսքը, որ այդքան հպարտորեն և ընդգծված նշվում է ամփոփիչ տեքստում: Հայոց նորահայտ փրկիչն այդ ի՞նչ լույս է բերելու իր հետ, որ ցրի մեր համատարած խավարը: Եվ այդ լույսից կուրացածները այնուհետև թեթև ձեռքով պիտի գրեն, որ հարցման մասնակիցների 31%-ը բացասական վերաբերմունք ունի վերոհիշյալ հայտարարության հետ կապված, իսկ ահա 22%-ի համար միևնույն է։
Խոստովանենք, որ վերջին կետն ամենաանկեղծն է: Իսկապես որ, Արա Աբրահամյանի գալ-չգալը հազարների համար միևնույն է: Աբրահամյանն ինքն էլ վաղուց միևնույն է իր հեռավոր գոյությամբ: Հազիվ թե Հայաստանում որևէ մեկի աչը սառչի ու սիրտը ճմլվի նրա կարոտից: Ու ոչ մի հարցում այդ կարոտը բազմապատկել չի կարող:

Հուզված` Դոգը ուղիղ եթերով պատմել է իր դաժան մանկության մասին. Անհնար է դիտել առանց արցունքների

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

Բաքվի դատավարությունն ու Երևանի լռությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կոչ Վ․Ղուկասյանի աջակիցներին, ի՞նչից է հրաժարվում ՀՀ-ն միջազգային դատարանում, Թրամփից սպասելիքները

Վարդան Ղուկասյանին ԱՄՆ-ից արտաքսելու անհրաժեշտություն չկա․ ՀՀ կառավարության պահանջն անհիմն է. փաստաբան

է՞լ ով է ներգրավված Վ․ Ղուկասյանի գործով, թուրքամետ ՔՊ-ն պատրվելու է, նոր ուժ, Թրամփի նպատակները

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Shprot- Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի գիրքը

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Սփյուռքի առաջ՝ Գրիշա Սանդալյանի Հաղորդման հյուրն է «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը

Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik

Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել


