- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Կալանավայրում ինձ վերաբերվում էին ինչպես բոլոր նորմալ մարդկանց և կալանավայրում հարգում էին «Սասնա ծռերին» և նրանց աջակիցներին: Եղել են միջադեպեր, բայց այդ տարածքում դա նորմալ երևույթ է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը:
Դավիթ Սանասարյանը նշեց նաև, որ ինչ դուրս է եկել կալանավայրից, շարունակում է իր պայքարը:
«Ես երեկ մասնակցել եմ «Սասնա ծռերին» պատշաճ բուժօգնություն չտրամադրելու վերաբերյալ ցույցին: Հիմա ես նաև ակտիվ քարոզում եմ, որ մարդիկ էլ մասնակցեն նմանատիպ ցույցերին, ու ընդհանուր առմամբ այս ընթացքում տեղի են ունենում շատ դատական նիստեր, ես հորդորում եմ, որ ժողովուրդը լինի դատարանների դիմաց:
Ոչինչ և ոչ ոք չի կարող մեզ համոզել, որ պետք չի պայքարել այս իշխանությունների դեմ: 21 օրվա իմ բանտարկությունն իմ մոտ ավելի կարծրացրեց այն համոզմունքը, որ ավելի շատ է պետք պայքարել, և վստահ եմ, որ բոլոր քաղբանտարկյալների մոտ նույն համոզմունքն է»,- ԳԱԼԱ-ին փոխանցեց Դավիթ Սանասարյանը:
Ինչպես հայտնի է, Դավիթ Սանասարյանը հայտնվեց կալանավայրից դուրս, երբ փոխվեց նրա նկատմամբ ընտրված կալանավորումը որպես խափանման միջոց: Եվ որպես գրավ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ նա վճարեց 1.5 մլն դրամ:
Դ.Սանասարյանն ասաց, որ այդ գումարի մի մասը տրամադրել են ծնողները և հարազատները, իսկ մնացածը պարտք են վերցրել:
«Ես մեր ժողովրդին կոչ եմ անում երբեք չդադարել պայքարել: Խորհուրդ եմ տալիս չհիասթափվել ու շարունակել պայքարը, քանի որ սա մշտական պայքար չէ, սա տևական պայքար է, որի արդյունքում մենք կունենանք այն Հայաստանը, որի մասին երազում ենք:
«Սասնա ծռերը» շատ բան փոխեցին Հայաստանի ոչ միայն ներքին քաղաքական կյանքում, այլ նաև արտաքին քաղաքական կյանքում: Ճիշտ է՝ այդ ձևը շատերի համար ընդունելի չէր, բայց ունենք այն, ինչն անհրաժեշտ էր կոտրել: Նրանք սկիզբ դրեցին նոր ձևավորվող Հայաստանին: «Սասնա ծռերը» լավ գիտակցում էին, որ սպանությունները չեն կարող բերել փոփոխության, և նրանք չէին գնացել մարդ սպանելու, իսկ այն, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել փոխհրաձգության ժամանակ: Իրենք հնարավորություն ունեցել են շատ մարդկանց սպանելու, բայց իրենք այդ տեսակը չեն:
«Սասնա ծռերը» կանխեցին Արցախի վաճառքի տենդենցը, Արցախի վաճառքով իշխանություն պահելու տենդենցը: Հիմա իշխանությունները գիտակցում են, որ «Սասնա ծռերն» ավելի ծանր մեթոդներով այդ ընթացքը կանգնեցնելու պատրաստ են, և իշխանությունները շատ զգուշավոր են այդ հարցում»,- ԳԱԼԱ-ին փոխանցեց Դավիթ Սանասարյանը:

Վարչապետի խոսնակին խորհուրդ եմ տալիս` թռիր, նոր հոպ ասա. ԴՕԿ կուսակցության անդամ

ԲԱՆՍԱՐԿՈւԹՅՈւՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՉԷ.Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Աբսուրդ. մակարդակից խոսում է մեկը, ով ուղտի գործառույթ է իր վրա վերցրել

Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին


