- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանն առողջական խնդիրներ ունի:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սաֆարյանի մայրը՝ Շուշան Բերբերյանը:
Մինչ այդ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն արդեն մեկ ամսից ավելի է, հետաձգում է Սաֆարյանի գործով դատական նիստերը:
«Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո, հուլիսի 19-ին նշանակված դատական նիստն առանց որեւէ պատճառի հետաձգվեց: Հուլիսի 19-ից հետո, այս գործով նշանակված բոլոր նիստերը նույնպես հետաձգվեցին: Հաջորդ նիստը պետք է կայանար այսօր, սակայն նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն առանց դատավարության կողմերի եւ ամբաստանյալի ներկայության հայտարարեց, որ դատական նիստը հետաձգվում է՝ ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանի չներկայանալու պատճառաբանությամբ: Եթե գործին ոչ ծանոթ անձինք լսեին դատավորի հայտարարությունը կկարծեին, թե Սաֆարյանն ազատության մեջ է, որ պատշաճ ծանուցվել է, բայց չի ներկայացել:
Դատարանի այս հայտարարությունը դժգոհություն առաջացրեց դատարանի դահլիճում գտնվող Սաֆարյանի համակիրների մոտ. «Ինչքան կարելի է հետաձգել, ինչո՞ւ դատարան չի բերվել Գեւորգ Սաֆարյանը»,- դատավորից հարցրեցին ներկաները: Մնացական Մարտիրոսյանն ի պատասխան ասաց, որ պատճառների մասին տեղյակ չէ: Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին:
Դատարանում գտնվող Սաֆարյանի մայրը՝ Շուշանիկ Բերբերյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ արհեստականորեն ձգձգում են դատական նիստերը. «ՊՊԾ գնդի հետ կապված դեպքերից հետո որեւէ նիստ չի եղել, մեկ ամիս հետաձգել էին, հիմա նորից մեկ ամսով հետաձգեցին: Սա, կարծում եմ, կապված է «Սասնա ծռեր» խմբի գործերի հետ: Առաջ՝ շաբաթը մեկ-երկու անգամ, նիստեր էին նշանակում, հիմա ամիսներով չեն անում: Վերջը ո՞նց պետք է լինի, չենք պատկերացնում»,- ասաց նա:
Անդրադառնալով, որդու առողջական վիճակին, տիկին Շուշանը նշեց, որ Սաֆարյանը ոտքի հետ կապված խնդիրներ ունի. «Հիմա ավելի է բարդացել վիճակը, դեղեր ենք տարել, չի օգնել: Բժիշկ են կանչել, որն այնքան էլ ստույգ ոչինչի չի ասել, միայն նշել է, որ վիրահատության կարիք չկա, բարդություններ չկան, բայց նորից ենք ուզում բժիշկ տանենք, որպեսզի նորմալ բուժում նշանակեն: Քայլել կարողանում է, բայց քայլելիս ցավեր ունի»,- մանրամասնեց ակտիվիստի մայրը: Մեր հարցին՝ տեսակցե՞լ եք Սաֆարյանին եւ ի՞նչ է խոսել «Սասնա ծռեր» խմբի եւ գունդը գրավելու մասին, տիկին Շուշանն ասաց, որ տեսակցել են որդուն, նա մտահոգվում է խմբի անդամների համար:
Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը լրագրողներից տեղեկացավ դատական նիստը հետաձգելու մասին: «Առաջին անգամ հուլիսի 19-ին էր դատական նիստ նշանակված, այսինքն, այդ խառը ժամանակներն էին, ասացին, որ դատարանը չի պահանջել, որպեսզի Սաֆարյանը ներկայանա: Այդ ժամանակ քրեակատարողական հիմնարկը անզգուշություն ունեցավ, այդպիսի պատասխան տվեց: Հետո՝ հաջորդ դատական նիստին՝ մի քանի օր հետո, արդեն ընդգծված, նախագահող դատավորը եկավ եւ հայտարարեց, որ Սաֆարյանը չի ներկայացվել դատարան՝ առանց բացատրության: Բայց այն ժամանակ քրեակատարողական հիմնարկից ճշտեցինք՝ անվտանգության նկատառումներից ելնելով է, որ չի եկել: Այսօր անտրամաբանական է, թե ինչու չի եկել»:
Տիգրան Հայրապետյանի ենթադրությամբ՝ կարծում են, որ եթե քրեակատարողական հիմնարկից Գեւորգ Սաֆարյանին բերեն, կարող է հանրահավաք լինի. «Այն, որ Գեւորգ Սաֆարյանն ակնհայտ անօրինական է պահվում, որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Ամեն ինչ տեսանկարահանված է եւ վաղուց արդեն պետք էր որոշում կայացնել, գոնե կալանքը որպես խափանման միջոց վերացնել: Ես չեմ կարողանում հասկանալ, այս պահին ինչ է կատարվում, ինչու չեն ներկայացրել դատարան»:
Պաշտպանական կողմի միջնորդած վկաների մի մասը, որոնք Հիմնադիր խորհրդարանի անդամներ են, հիմա գտնվում են ճաղերի ետեւում: Հարցին, թե ինչպե՞ս է կազմակերպվելու նրանց հարցաքննությունը, Հայրապետյանն ասաց, որ որեւէ խոչընդոտ չկա. «Եթե անձը կալանավորված է, բայց դատարանը որոշում է կայացրել, որ նա պետք է գա հարցաքննության, ապա նա կբերվի դատարան եւ ցուցմունք կտա»,- պարզաբանեց Հայրապետյանը:
Մեր հարցին ի պատասխան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ Գեւորգ Սաֆարյանն առողջական խնդիրներ ունի. «8 օր առաջ, որ հանդիպել եմ, ավելի դժվար էր քայլում, հետո էլ ասացին, որ կարող է՝ ոտքը թարախակալել է: Դիմել եմ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետին, դիմել եմ իրենց ՔԿՀ-ի ղեկավարին, մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի շտապ միջոցներ ձեռնարկեն, նրան տեղափոխեն հիվանդանոց, նախ՝ ախտորոշում ստանալու, հետո բուժումը շարունակելու համար: Պատասխան եմ ստացել, որ դիմումը քննարկման ընթացքում է»:
Սաֆարյանին սատարելու էր եկել նաեւ օրեր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից դատարանի որոշմամբ գրավի դիմաց ազատ արձակված «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը, որը մեղադրվում է ՊՊԾ գնդի գրավման օրերին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ:
«Նուբարաշենից տրանսպորտը լավ չի աշխատում, դրա համար Գեւորգը չի կարողացել ներկայանալ»,- Գեւորգ Սաֆարյանի չներկայանալու վերաբերյալ դատավորի հայտարարությունը հեգնեց Սանասարյանը, ապա հավելեց. «Եթե ավելի լուրջ, ապա այս բոլոր դատավարություններին կարելի է մեկ անվանում տալ. «Սերժ Սարգսյանի վախը»,- ասաց Սանասարյանը՝ հավելելով, որ իրեն չեն զարմացնում իշխանությունների նմանատիպ գործողություններն ու հայտարարությունները:
Այսօր ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հետաքրքրվեցինք, թե ինչու Սաֆարյանին չէին ներկայացրել դատարան: Ի պատասխան մեր հարցին ՔԿՀ-ից ասացին, որ դատարանը չի պահանջել դատական նիստին ներկայացնել Գեւորգ Սաֆարյանին:

Վարչապետի խոսնակին խորհուրդ եմ տալիս` թռիր, նոր հոպ ասա. ԴՕԿ կուսակցության անդամ

ԲԱՆՍԱՐԿՈւԹՅՈւՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՉԷ.Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Աբսուրդ. մակարդակից խոսում է մեկը, ով ուղտի գործառույթ է իր վրա վերցրել

Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին


