- 2025-01-29 22:11:00 ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
- 2025-01-29 16:02:00Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
- 2025-01-25 23:08:00Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
- 2025-01-25 22:27:00Նիկոլ Փաշինյանը լատենտ, բայց ուլտիմատիվ պահանջ է ներկայացնում Սփյուռքին
- 2025-01-21 13:47:00 Ո՞ւմ, ինչո՞ւ և ի՞նչ հիմքով է հետախուզում Արթուր Վանեցյանը
- 2025-01-20 19:01:00Ժաննա Անդրեասյանը նոր Սովե՞տ է կառուցում, թե՞ գցում է «Արևմտյան Ադրբեջանի» հիմքերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Չնայած հայտնի իրողություն է այն, որ Հայաստանի տնտեսությունն իր լավագույն ժամանակները չէ,որ ապրում է, բանից պարզվում է, սակայն, որ մեր կառավարության որոշ փափկասուն անդամներ,հաշվի չառնելով բոլորիս դռանը չոքած ճգնաժամը, շարունակում են ի հաշիվ հարկատուներիս ըմբոշխնել կյանքն ու պետական գանձարանի հաշվին թանկարժեք վոյաժներ կազմակերպել:
Այդպիսիներից մեկն էլ,ինչ խոսք, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանն է, որի ճոխասիրությանն էլի առիթ ունեցել ենք անդրադառնալու:
Եվ այսպես, պարզվում է՝ Նալբանդյանը շարունակում է նույն գործելաոճը՝ ի հեճուկս կառավարության հանձնարարականների ու կոչերի:
Օրինակ՝ հայտնի է դարձել, որ Երևան-Փարիզ-Մյունխեն-Մոսկվա-Երևան չվերթի տոմսի համար վճարվել է 1 մլն 453 հազար դրամ։ Իսկ ահա նույն օրվա նույն երթուղու մեկ այլ տոմսի համար՝ 964.000 դրամ։ Այդ օրվա փետրվարի 11-ի համար ԱԳՆ-ն գրեթե նույն երթուղու համար գնել է 6 տոմս, որոնց համար վճարել է 4 մլն 45 հազար դրամ։
Ավելին՝ Նալբանդյանի՝ Երևան-Փարիզ-Ժնև-Լոնդոն-Երևան չվերթի բիզնես դասի 1 տոմսի համար վճարվել է 3 մլն 579 հազար դրամ, մինչդեռ նույն չվերթի 1 էկոնոմ դասի տոմսի համար 3 անգամ քիչ՝ 1 մլն 198 հազար դրամ։
Մի օրինակ էլ Երևան-Մոսկվա-Փարիզ-Երևան բիզնես-տոմսի համար նա վճարել է 1 մլն 536 հազար դրամ, երբ նույն չվերթի 1 էկոնոմ դասի տոմսի համար վճարել է մոտ 637 հազար դրամ:
Օրինակներն, իհարկե, շատ են, բայց մամուլ են սպրդել հենց վերոհիշյալ օրինակները, ինչն արդեն իսկ բավարար է՝ կարծիք կազմելու համար այն կենսափիլիսոփայության մասին,որ դավանում է նախարարը:
Իհարկե, ասել, թե նրա արածն աններելի հանցագործութուն է, չափազանցություն կլիներ, քանի որ պետք չէ մոռանալ այն, որ մենք ապրում ենք մի երկրում, ուր պետական միջոցների վատնումը, կարելի է ասել, հովանավորվում է ամենաբարձր մակարդակով, իսկ Նալբանդյանի վատնած միլիոնավոր դրամներն էլ կարող են թիթեռնիկներ թվալ տոտալ թալանի ֆոնին: Ասվածը, սակայն, ամենևին էլ չի նշանակում, որ որևէ մեկն իրավունք պետք է ունենա տեղի ունեցողի վրա աչք փակելու ու ինչ-որ մեկին արդարացնելու:
Եթե փորձենք հասկանալ,թե ինչն է Նալբանդյանին թևեր տալիս՝վարվելու ուզածի պես,ապա պետք է նախևառաջ ընդգծենք Հայաստանում պետական կառավարման համակարգում իշխող համընդհանուր տրամաբանության հանգամանքը. չափազանց դժվար է սպիտակ ագռավի դերում հանդես գալը մի երկրում, ուր թալանով զբաղվում են գրեթե բոլորը: Մարդն էլ,ըստ էության,մյուսներից հետ չմնալու ու «չմո» չհռչակվելու համար, փորձում է այս կերպով ինքնադրսևորվել ու ինքն իրեն ու շրջապատին ապացուցել, որ շատ լավ էլ գիտի՝ինչպես է պետք «քամուն տալ» հարկատուներիս սուղ միջոցների հաշվին ձևավորվող պետական բյուջեի փողերն ու մի փոքր թուլանալ:
Իհարկե, ոչ մի պարագայում չի կարելի թույլատրելի ու հանդուրժելի համարել պետական չինովնիկների կողմից նմանօրինակ զանցանքները, բայց երբ նման բաներ են իրենց թույլ տալիս գոնե նրանք, որոնք իրենց գործունեությամբ մի օգուտ են բերել պետականությանը, մարդ գոնե ինչ-որ տեղ մեղմ է մոտենում խնդրին, բայց երբ զանցանք է անում մի մարդ, ում անվան հետ է կապված ասենք Հայաստանի՝ արտաքին հարթակում տապալվելու փաստը, անհանդուրժողականությունն է՛լ ավելի է արտահայտիչ դառնում՝ հանգամանք, որը բնական ռեակացիան է այն խայտառակության,որին արդեն տևական ժամանակ է,ինչ ականատես ենք դառնում ազգովի…
Աբազյանը մոլորեցնող պատասխան է հրապարակում.Վարդան Ղուկասյան
Անահիտ Ավանեսյանի տգեղ խաբսը. Փաշինյանը բարոյալքում է սեփական ենթականերին
ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
Ազատվելով թուրքական գործակալներից՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները կզարգանան նոր մակարդակի․ Վարդան Ղուկասյանը՝ Դըկոտինիին
Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
Իշխանությունը «Կարգին Հայկոյից» վտա՞նգ է զգում, թե՞ պայմանավորված խաղ է ընթանում
Սասուն Միքայլեյյանը պղծում է Վազգեն Սարգսյանի հիշատակը
«...եթե սրանք Ծիծեռնակաբերդում ընդունակ են նման ստոր քայլերի դիմել, ապա իրենցից ամեն ինչ սպասելի է». Հայկ Դեմոյան
Նիկոլ Փաշինյանը պոկ չի գալիս Արարատից և վերջ. ինչի՞ դիմաց է նա դա անում
Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակվում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը
Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
Նիկոլ Փաշինյանը լատենտ, բայց ուլտիմատիվ պահանջ է ներկայացնում Սփյուռքին
Եթե ՄԻՊ-ն ուզում է դաշտը մաքրել ատելության խոսքից, ապա պետք է սկսի իշխանություններից
40 բարձր պաշտոնյաներ, ովքեր չեն ծառայել ՀՀ ԶՈՒ(1969-1974 թվ. բարձր ծնված)
Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել
ԵՄ չե՞նք գնում. Փաշինյանը «զադնի է դնում» կամ անառակ որդու վերադարձը Ռուսաստան
Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ չարենցյան սյուժեն չունի այլընտրանք
Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից.Էդգար Ղազարյան
Իշխանական նոր արկածախնդրությունը Փաշինյանին կարող է աթոռ արժենալ
Ո՞ւմ, ինչո՞ւ և ի՞նչ հիմքով է հետախուզում Արթուր Վանեցյանը
Ժաննա Անդրեասյանը նոր Սովե՞տ է կառուցում, թե՞ գցում է «Արևմտյան Ադրբեջանի» հիմքերը
Նիկոլ Փաշինյանն ասում է մի բան, որը միֆ է
Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը
Թրամփի ազդանշանը՝ Փաշինյանին. հույսերը կարող են չարդարանալ