- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































76-ամյա մոր աչքի առջև 58-ամյա որդու՝ Ե.Խաչատրյանի դաժան սպանության գործով չորս մեղադրյալներից մեկը՝ Յուրի Հակոբյանը, ներկայացրել է իբրև թե իր այլուրեքության փաստարկներ, որոնք քննչական գործողությունների արդյունքում հերքվել են: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց միաժամանակ ականատես վկա և տուժող մոր՝ Էմմա Աբրահամյանի, ներկայացուցիչ, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:
Փաստաբանը պարզաբանեց, որ իբրև թե այլուրեքության՝ այլ վայրում գտնվելու, հանգամանքը եղել է դեպքից ավելի ուշ՝ մոտավորապես 40 րոպե անց: Մասնավորապես դեպքը տեղի է ունեցել 2016թ. հունիսի 4-ին, ժամը 23-05 –23-12-ի սահմաններում, իսկ այլուրեքությունը վերաբերում է ժամը 23.40-ին:
«Վեցից որևէ մեկը չպետք է խուսափի քրեական պատասխանատվությունից»,- ասաց Ի.Պետրոսյանը:
Դեպքը տեղի է ունեցել Նուբարաշենի խճուղու տարածքում: Մայրը ականատես է եղել վեց հոգու կողմից իր որդու՝ Եղիշե Խաչատրյանի, դաժան սպանությանը և մանրամասն ցուցմունքներ տվել դեպքի մասին:
Մայրը նշել է, որ իր որդին փաստորեն փրկել է այդ երիտասարդների կյանքը, ովքեր խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, մեծ արագությամբ սլանում էին իրենց դեմ հանդիման: Եղիշե Խաչատրյանին հաջողվել է արգելակել և խուսափել վթարից: Դրանից հետո այդ մեքենայում գտնվող երեք երիտասարդները և մեկ երիտասարդ կին փորձել են Ե.Խաչատյանի հետ հարցեր պարզել, իջել են ավտոմեքենայից, որից հետո դաժանաբար ծեծի են ենթարկել Եղիշե Խաչատրյանին: Քիչ անց նրանց է միացել երկրորդ եռյակը, որոնք գետնին են տապալել Եղիշե Խաչատրյանին և վեց հոգով նրան այնքան են ծեծել՝ մինչև Եղիշե Խաչատրյանը տեղում մահացել է:
Սպանվածի մորը ևս, ով փորձում էր միջամտել ու օգնել իր որդուն, մի կողմ են հրել ու գետին տապալել: 76-ամյա կինը ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածք, ինչը հաստատվել է փորձագետի եզրակացությամբ:
Գործի քննությունն իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը, քանի որ մեղադրյալներից մեկը՝ Խաչիկ Կոսյանը, ԴԱՀԿ աշխատակից է: Նա նախկինում կատարել է անզգույշ հանցագործություն՝ երկու երիտասարդ աղջիկների մահվանը հանգեցրած վրաերթ:
Նախաքննության շրջանակում մի շարք քննչական գործողություններ են իրականացվել: Գործով առանցքային վկա և տուժող Էմմա Աբրահամյանն իր որդուն դաժանորեն ծեծելով սպանած վեց հոգուց չորսին արդեն իսկ ճանաչման գործողություններով հստակորեն ճանաչել է: Նրանք են՝ Խաչիկ Կոսյանը, Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը և Յուրի Հակոբյանը:
Խաչիկ Կոսյանին տուժողը ճանաչել էր ավելի վաղ, դեպքից մեկ-երկու օր անց՝ իր որդու հոգեհանգստի օրը, երբ առողջական և հոգեբանորեն ծանր վիճակում է գտնվել, այդուհանդերձ մասնակցել է ճանաչման գործողությանը: Այնուհետև ճանաչման գործողություններ տեղի են ունեցել մյուս երեքի հետ կապված, նրանցից մեկին՝ Յուրի Հակոբյանին, տուժողը ճանաչել է իր ներկայացուցչի մասնակցությամբ: Վարույթ իրականացնող նախաքննական մարմինը անմիջապես ձերբակալել է Յուրի Հակոբյանին, հետագայում նա նաև կալանավորվել է:
Յուրի Հակոբյանի հետ տեղի է ունեցել նաև առերեսման քննչական գործողություն, որի ժամանակ Էմմա Աբրահամյանը պնդել է, որ իր հետ առերեսվողը մասնակիցներից ու ծեծելով իր որդուն սպանողնեից մեկն է եղել:
Ըստ տուժող կողմի տեղեկությունների, հիշյալ չորս անձանց մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ ու 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանական դրդումներով սպանություն: Դեռևս մնում է պարզել մյուս երկուսի հարցը, թեև տուժող կողմի համար դա էլ է պարզ:
«Վարույթ իրականացնող մարմինը տիրապետում է ամբողջ տեղեկատվությանը, թե ովքեր են այդ մյուս երկուսը: Սակայն այս պահի դրությամբ նրանց դեռևս մեղադրանքներ առաջադրված չեն»,- ասաց Ի.Պետրոսյանը:
Երկու անձանց՝ համակատարողների, քրեական հետապնդման ենթարկելու հարցը լուծվի քննչական ու դատավարական գործողությունների կատարման արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա:
Տուժող կողմը խնդրել է նախաքննական մարմնին նկատի ունենալ Էմմա Աբրահամյանի հոգեկան ապրումները, հոգեբանական շատ ծանր վիճակը. նա հոգեբանական թերապիա է անցնում: Մանավանդ որ տուժողը հայտնել էր, որ վերջին երկուսի դեմքերն ինքն աղոտ է հիշում, և հնարավոր է, որ չճանաչի: Ի.Պետրոսյանը պարզաբանեց, որ վերջին երկուսը երկրորդ եռյակի մեջ են եղել, իսկ տուժողն այդ ժամանակ արդեն եղել է գլուխը կորցրած վիճակում՝ այդ ժամանակ որդուն տապալել էին գետնին և ինքն արդեն հասկանում էր, որ որդուն նրանք սպանում են, ուստի այդ պահի դեպքերն աղոտ է հիշում:
«Եթե տուժողը ներկա չգտնվեր, կարո՞ղ էր այդ հանցագործությունը մինչև վերջ չբացահայտվել, և մենք կունենայի՞նք մի այնպիսի իրավիճակ, որ շատ ծանր, դաժան հանցագործություն կատարած անձինք մնային անպատիժ և քրեական պատասխանատվությունից խուսափեին»,- նկատեց փաստաբանը:

Հուզված` Դոգը ուղիղ եթերով պատմել է իր դաժան մանկության մասին. Անհնար է դիտել առանց արցունքների

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

Բաքվի դատավարությունն ու Երևանի լռությունը

Վարչապետի խոսնակին խորհուրդ եմ տալիս` թռիր, նոր հոպ ասա. ԴՕԿ կուսակցության անդամ

ԲԱՆՍԱՐԿՈւԹՅՈւՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՉԷ.Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աբսուրդ. մակարդակից խոսում է մեկը, ով ուղտի գործառույթ է իր վրա վերցրել

Կոչ Վ․Ղուկասյանի աջակիցներին, ի՞նչից է հրաժարվում ՀՀ-ն միջազգային դատարանում, Թրամփից սպասելիքները

Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան

Վարդան Ղուկասյանին ԱՄՆ-ից արտաքսելու անհրաժեշտություն չկա․ ՀՀ կառավարության պահանջն անհիմն է. փաստաբան

է՞լ ով է ներգրավված Վ․ Ղուկասյանի գործով, թուրքամետ ՔՊ-ն պատրվելու է, նոր ուժ, Թրամփի նպատակները

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում


