- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հիշողությունների գիրկն ընկած՝ թերթում եմ անցած օրերի գրառումները, որ անցյալ կդառնան, բայց երբեք չեն մոռացվի: Նայում եմ այս կայքի իմ ընկերական միջավայրին և համոզվում, որ անկախ տարիքից, սեռից, մասնագիտությունից, բնակվելու վայրից և շատ ու շատ այլ հանգամանքներից՝ մենք կանք այստեղ մեր խոհերով, տարակարծություններով, հիանալի հղումներով, բազում հետաքրքիր մեկնաբանություններով, որոնք մեզ մոտ ստեղծել են ինքնավստահություն, ազատ արտահայտվելու կամք...
Բազմաթիվ են ծաղկառատ հղումներն ու լավագույն մեկնաբանությունները, բայց ամեն անգամ չէ, որ մեզ հաջողվում է բոլորին արձագանքել, երբեմն արտահայտվում ենք, երբեմն՝ լռում... Անձամբ ես այդ անխոս լռության մեջ զգում եմ ուղարկված ծաղիկների բույրը կամ վայելում եմ գրած հրապուրիչ խոսքի հմայքը, որն ապրեցնում է ինձ այս մի նոր հետաքրքրությամբ լի միջավայրում:
Երբեմն մեզ համեմատում եմ արվեստի մարդկանց հետ, իսկ արվեստն ու այդ ասպարեզի մարդիկ ինձ համար մի այլ ոլորտ են, և առանձնահատուկ հարգալից վերաբերմունք ունեմ նրանց բեմական կեցվածքի, ստեղծագործական ուրույն ոճի նկատմամբ` համոզված, որ արվեստը հավերժական է, և այն մարդկային հանճարի կուտակած փորձն է, որ դերասանները ցուցադրում են, իսկ մենք գնահատում և արժևորում ենք նրանց: Ինձ թվում է՝ երբեմն մենք էլ դառնում ենք արվեստի մարդիկ, որ մե՛կ բեմում ենք հայտնվում մեր գրառումներով ու գործելաոճով, մե՛կ՝ մենք ենք հանդիսատես դառնում, որ մյուսներին արձագանքենք մեր մեկնաբանություններով ու հավանություններով, բայց ի տարբերություն բեմական իրական հանդիսատեսին՝ այստեղ ծափահարություններ չկան:
Երբեմն այս տարածության վրա հնչեցրած խոսքը անկեղծ հուզումներ է ծնում մեր հոգում, մի նոր ջերմ զգացողությամբ ենք համակվում, և ամեն մի խոսք բարձր գնահատանքի արտահայտություն է դառնում: Որքա՜ն եմ ուրախանում, որ հայ խոսքը լսելի է դառնում անգամ հեռու եզերքներից, և հայկական շունչը զգացվում է հոգուց բխած տողերով: Սա մի հրաշալի զգացողություն է, որ փոխանցվում է մարդուն` առանց մոտիկից ճանաչելու դիմացինին: Այդ հիանալի ապրումները տարածություն չեն ճանաչում, և յուրաքանչյուրս մեզ հասած գեղեցիկով փորձում ենք նորից վերագտնել մեզ` համոզված, որ մեր ամեն մի օրը սրբագործված է այդ խոսքերով:
Այս տարածական դաշտը յուրաքանչյուրիս հնարավորություն է տալիս արտահատվելու, ներկայանալու մեր իսկ կերպարով, միաժամանակ այս ընկերական հարաբերությունները նոր պայմաններ են ստեղծում մեր ինքնաճանաչողության համար, որին նպաստում են շրջապատի արձագանքները` յուրաքանչյուրը յուրովի, առանձնահատուկ, նաև պարտավորեցնող, որը շնորհակալական զգացմանը զուգահեռ` ոգևորում է, բայց նաև մտովի տանում դեպի նոր հորիզոններ` նորից արարելու, նորը ձեռք բերելու ակնկալիքով: Ուրեմն շարունակենք կատարելագործել մեր այս միջավայրը, որը տարածություն չի ճանաչում:
Նատաշա Պողոսյան

Վարչապետի խոսնակին խորհուրդ եմ տալիս` թռիր, նոր հոպ ասա. ԴՕԿ կուսակցության անդամ

ԲԱՆՍԱՐԿՈւԹՅՈւՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՉԷ.Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Աբսուրդ. մակարդակից խոսում է մեկը, ով ուղտի գործառույթ է իր վրա վերցրել

Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին


