- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Բողոքի և ցույցի խոսք
(Կարդացված 21.08.2016 թվականին Բեռլինում ՀՀ դեսպանատան առաջ կայացած ցույցի ժամանակ)
Հայաստանի և Արցախի առօրյայով ապրած, ապրող, տառապած, տառապող սփյուռքահայի խոսքը ուղղված Հայաստանի Հանրապետության նախագահ՝ պարոն Սերժ Սարգսյանին, նրա մերձավորներին, Հայաստանի վերնախավին և իշխանավորներին:
Վստահ, որ դուք էլ պատանի տարիներին կարդալով հայոց պատմությունը, լուռ և ինքնամփոփ տառապել եք: Տառապել եք ու դարձյալ լռությամբ պախարակել եք մեր նախնիներին, իշխաններին, մեծամեծներին, որ միաբան չեն եղել, որ իրենց անխոհեմ, տարանջատ, շատ հաճախ ներքին անհամաձայնությունների, իրարամերժ հակումների պատճառով և գործելակերպով, ջլատել են երկրի պաշտպանական ուժերը ու նաև իրենց չարաշահումների, ժողովրդից կտրված, ժողովրդին արհամարող ներքին քաղաքականությամբ, անզոր են գտնվել նրանց իմի բերել, պատրաստել, զինել, որպեսզի վտանգի պահին կարողանային դիմակայել արտաքին թշնամիներին, ներքին տնտեսական ճգնաժամերին: Արդյունքը եղել է այն, որ Հայաստանը դարձել է որբի ու ողբի երկիր: Հայությունը եղել է մշտապես պարտվող, դարձել է օտարներին գերի, որը և իվերջո եղեռն է թույլ տվել: Այս փաստը պետք է հավիտենական խարազան լինի ժամանակի վերնախավի, կուսակցությունների, հայդուկների ճակատին, որոնք ավելի շատ իրար դեմ գործեցին և այդ պատճառով էլ ի զորու չեղան ժողովրդին պատրաստել, զինել, երկիրը ամրապնդել: Արդյունքը եղավ այն, որ մնաց մի մի բուռ ժողովուրդ, կծկված մի փոքրիկ հողակտորում, որտեղ ահա 25 տարի է, որ տեր ու տնօրինություն եք անում դուք, նույն իներցիայով, նույն ապրելակերպով և դարձյալ դասեր չքաղելով անցյալից, արհամարում, հարստահարում եք ժողովրդին, այդպիսով վտանգելով երկրի և հայ ժողովրդի ապագան…
Հե՜յ ո՞վ կա այնտեղ, ՀՀ-ի դեսպանատնում, որ լուռ լսում է մեզ:
Հե՜յ Հայաստանի դեսպան պարոն Աշոտ Սմբատյան, տառապող հայիս խոսքը հասցրեք ՀՀ-ի նախագահ պարոն Սերժ Սարգսյանին, վերևներին, եթե ականջ ունեն, թող լսեն, եթե աչք ունեն, թող տեսնեն համայն հայ ժողովրդի ողբը, կանչը, ցասումը: Այլևս մեղք է հայ ժողովուրդը, մեղք են նրանց գալիք սերունդները, նրանց մի զրկեք կյանքից, արևից, հորից, մորից, երեխայից, հայրենական հողից, հայրենիքից: Հային իր հայրենիքից, հայրենիքը իր հայից…
Սամվել Հովասափյան, Բեռլին, օգոստոս 2016

Վարչապետի խոսնակին խորհուրդ եմ տալիս` թռիր, նոր հոպ ասա. ԴՕԿ կուսակցության անդամ

ԲԱՆՍԱՐԿՈւԹՅՈւՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՉԷ.Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Աբսուրդ. մակարդակից խոսում է մեկը, ով ուղտի գործառույթ է իր վրա վերցրել

Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին


