USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 02 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Կոստանյանի աթոռին նստել ցանկացողի պակաս չկա. ոմանք «մաղարիչ» են արել «Ժողովուրդ»
2016-08-30 22:34:00
Տպել Տպել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Չնայած արդեն մեկ ամիս է, ինչ Գեւորգ Կոստանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանին եւ այլեւս աշխատանքի չի գնում, սակայն իրավական տեսանկյունից նա շարունակում է մնալ ՀՀ գլխավոր դատախազ:

Ավելին՝ օրենսդրության տեսանկյունից գլխավոր դատախազը պարտավոր է խորհրդարանին հրաժարականի դիմում ներկայացնել: Սակայն Կոստանյանը ԱԺ-ին արհամարհեց եւ հրաժարականի դիմում չներկայացրեց, խորհրդարանի ղեկավարությունն էլ կարծես այդ մտքի հետ համակերպվել է:

Ստեղծված իրավիճակում ակնհայտ է թերեւս միայն այն, որ նոր գլխավոր դատախազը նույնպես իշխանության երիտթեւից է լինելու, ինչպես Սերժ Սարգսյանի կողմից վերջին շրջանում նշանակված մյուս պաշտոնյաները: Ուստի հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ այս օրերին որպես ՀՀ գլխավոր դատախազի առավել հավանական թեկնածուներ երկու անուն է շրջանառվում` նախագահի օգնական Հրայր Ղուկասյան եւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյան:

Ի դեպ, ըստ լուրերի՝ Կոստանյանի հեռանալուց հետո շատ դատախազներ «մաղարիչ» են արել»:

Այս նյութը դիտել են - 2783 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook